ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին և Թուրքիային դադարեցնել ճնշումները մամուլի հանդեպ. Բանաձև 2141
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում հունվարի 24-ին ընդունվեց «թիվ 2141» բանաձևը, որը վերաբերում է մամուլի ազատությանը (մշակել է Ուկրաինայի պատգամավոր Վլադիմիր Արիևը):
Զեկույցում նշվում է, որ մամուլի ազատության հարցը Եվրոպայի երկրներում վատթարացել է, իսկ 2015 թ. հունվարից բռնության արդյունքում 16 լրագրող է մահացել:
ԵԽԽՎ հատուկ անհանգստություն է առաջացրել Թուրքիայում իշխանությունների քաղաքականությունը, որ հարյուրավոր լրագրողների մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու և ազգային անվտանգությանը սպառնալիք լինելու համար: Բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել ԶԼՄ-ների բոլոր ձերբակալված աշխատակիցներին և դադարեցնել այդ երկրում իրադարձությունների «դրամատիկ» զարգացումները:
Խորհրդարանականները լուրջ անհանգստություն են հայտնում «Ռուսաստանի Դաշնությունում, այդ երկրի կողմից օկուպացված Ղրիմի թերակղզում, Ուկրաինայի արևելյան շրջաններում, ինչպես նաև Ադրբեջանում լրագրողներին նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկման գործոններով:
ԵԽԽՎ-ն մասնավորապես կոչ է անում Ադրբեջանի իշխանություններն.
— Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի նկատմամբ հետապնդումները դադարեցնել և նրա աշխատակիցներին հնարավորություն տալ ազատորեն գործելու երկրի տարածքում,
— բլոգեր Մեհման Հուսեյնովի հանդեպ հետապնդումները դադարեցնել, վերադարձնել անձը հաստատող փաստաթղթերը և քննել նրա հանդեպ անմարդկային վերաբերմունքի փաստերը,
— դադարեցնել անկախ «Meydan TV» ինտերնետային կայքի նկատմամբ քրեական գործերը, նրա աշխատակիցների և այդ ալիքի հետ համագործակցող անձանց հանդեպ ճնշումները, ինչպես նաև վերացնել երկրից դուրս գալու սահմանափակումները,
— դադարեցնել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հանդեպ բոլոր հետաքննությունները և հնարավորություն տալ, որ խմբագրությանը նորմալ գործի Բաքվում:
Բանաձևը անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի չճանաչված հանրապետություններում տիրող իրավիճակին, մասնավորապես նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Մերձդնեստրում մամուլի ազատությունը բացակայում է:
Խորհրդարանականները քննարկել են նաև Հունգարիայում, Լեհաստանում, Վրաստանում և Բելառուսում մամուլի իրավիճակը:
Բանաձևն ընդունվել է 105 կողմ և 15 դեմ համամասնությամբ: Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները դեմ են քվերակել, իսկ հայաստանյան պատվիրակներ Արմեն Ռուստամյանն ու Նաիրա Զոհրաբյանը կողմ են եղել (քվեարկության արդյունքները):
ԵԽԽՎ խորհրդարանականների քննարկումների տեսանյութը դիտեք կառույցի պաշտոնական կայքում՝: