Իլհամ Ալիևը սովորական ստախոս է. Ադրբեջանի նկարված վիճակագրությունը
Հունվարի 10-ին տեղի ունեցավ Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստ 2016 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքների վերաբերյալ:
Նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրեց նախորդ տարվա մեծ «ձեռքբերումները», իսկ որպես իրագործված հիմնական խնդիր հայտարարեց արտարժութային պահուստների պահպանությունը: Մինչդեռ թվերն բացարձակապես այլ բան են ասում. մասնավորապես՝ եթե 2015 թ. դեկտեմբերին Բաքվի պահուստները կազմում էր 5 մլրդ դոլար, տարեվերջին կրճատվել է 20 տոկոսով՝ մինչև 4 մլրդ դոլար: Իհարկե եթե համեմատենք 2015 թվականի ադրբեջանական տնտեսական կոլապսի հետ, երբ մեկ տարում պահուստները կրճատվեցին գրեթե երեք անգամ (13,76 միլիարդից մինչև 5 մլրդ դոլար), ապա 2016-ի թվականի «մեղմ» տնտեսական անկումն Ալիևը կարող է ներկայացնել որպես իրականացված «հերոսություն»:
Ալիևը նախարարներին հաղորդել է, թե «նավթի գների անկման պատճառով առաջացած ճգնաժամից դուրս գալու ուղին նախորդ տարում գտել են», ինչը ևս կեղծ տեղեկատվություն է: Նախ ընդհակառակը 2016 թվականին նավթի համաշխարհային գները աճել են ավելի քան 70 տոկոսով, այսպես եթե հունվարին «Brent» տեսակի նավթի միջին գինը կազմում էր 32,13 դոլար, ապա դեկտեմբերին բարձրացավ մինչև 54,89 դոլար: Նման պայմաններում խոսել նավթային ճգնաժամի մասին առնվազն աբսուրդ է: Ալիևն ուղղակի փորձում է իր տնտեսական քաղաքականության տապալումները ներկայացնել որպես գոյություն չունեցող ճգնաժամի դեմ հաջողված պայքար:
Ադրբեջանի ստախոս նախագահը հայտնել է նաև, որ 2016 թվականին աշխատավարձերը աճել են 7 տոկոսով, կենսաթոշակները՝ 8 տոկոսով, միաժամանակ մոռանալով նշել, որ նույն ժամանակահատվածում ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 12 տոկոսով, այսինքն սովորական ադրբեջանցին, չնայած նկարված վիճակագրությանը, սկսել է շատ ավելի վատ ապրել:
Մակրոտնտեսական ցուցանիշները ևս հուսադրող չեն. 2016 թվականին Ադրբեջանին համախառն ներքին արդյունքը կրճատվել է շուրջ 3 տոկոսով: Այս պայմաններում Ալիևը հպարտությամբ հայտնել է, թե 2016 թվականին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 8 մլրդ դոլար, իսկ ներքին ներդրումները 3,7 մլրդ դոլար: Սակայն լավատեսության հիմքեր բացարձակապես չկան, քանի որ 2017 թվականին Ադրբեջանի ֆինանսների նախարարության կանխատեսմամբ ներդրումները կկրճատվեն շուրջ 18,6 տոկոսով, կարելի է ենթադրել, որ այս տարի ևս ադրբեջանցիները պետական բարձրագոչ պրոպագանդայի պայմաններում կբախվեն կենսամակարդակի հերթական անկման հետ: