Ամերիկյան «Աբրամս» տանկերը Լեհաստանում են, ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը. BBC
Ամերիկյան զրահատեխնիկան տարածվում է Արևելյան Եվրոպայում: Սա Երկրորդ աշխարհամարտից հետո ամերիկյան տեխնիկայի ամենախոշորածավալ միաժամանակյա տեղափոխություն է:
Նոր տարվա տոներից հետո գերմանական Բրեմենհաֆեն նավահանգստում ցամաք են իջեցվել ամերիկյան հարյուրավոր տանկեր, ինքնագնաց հաուբիցներ և այլ ռազմական մեքենաներ: Ապա նավահանգստից զրահամեքենաներով երկաթուղիով տեղափոխվում են Լեհաստան:
Զրահամեքենաներից և ինքնագնաց հրետանային համակարգերից բացի կլինեն նաև ամերիկյան 87 հատ «Աբրամս» (Abrams) տանկ և 144 հատ «Բրեդլի» (Bradley) հետևակի մարտական մեքենա: Ընդհանուր առմամբ Լեհաստան է տեղափոխվելու ավելի քան 3.5 հազար զինվորական, որն ամենամեծ զորակազմն է լինել, ամերիկյան զինվորական կտեղակայվեն նաև Ռումինիայում, Բուլղարիայում և Բալթյան երկրներում:
Նշենք նաև, որ զուգահեռաբար ԱՄՆ-ը զարգացնում է ռազմական համագործակցությունը Նորվեգիայի հետ: Այն բանից հետո, երբ Նորվեգիան համաձայնություն տրվեց ձեռք բերելու 5 հատ Բոինգ Պոսեիդոն (Boeing P-8A Poseidon) ռազմական ինքնաթիռներ, որոնք նախատեսված են սուզանավերի ոչնչացման համար, փորձագետները սկսեցին խոսել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի համագործակցության նոր փուլի մասին, որն ուղղված է հյուսիսային ծովային տարածքի վերահսկողության ապահովմանը:
Ռուսաստանը, որը բազմիցս դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը Արևելյան Եվրոպայում, աստիճանաբար ընդլայնել է իր իսկ ռազմական ներկայությունը Բալթյան երկրների սահմանային գոտում: ՆԱՏՕ-ի գնահատմամբ՝ երկրի արևմտյան սահմանին ռուսական զորքի թիվը կազմում է մոտ 330 հազար զինվորական:
Իսկ այժմ ամերիկյան զինուժի տեղակայման դեպքում ի՞նչ արձագանք կարելի է սպասել Ռուսաստանին: Որոշ ռազմական փորձագետների կարծիքով ամերիկյան շուրջ 4 հազարանոց զորքերի սփռումը 1.5-2 հազար կմ երկարությամբ տարածքում որևէ իրական ռազմական խնդիր չի հետապնդում: ՆԱՏՕ-ի և դաշնակիցների դիրքորոշմամբ սա ռազմա-քաղաքական ներկայացում է, որով ի ցույց է դրվում Ռուսաստանի ագեսիվ գործողություններից դաշնակից երկրներին պաշտպանելու համատեղ պատրաստակամությունը, թեև նման վտանգը գործնականում տեսանելի չէ:
Իսկ Ռուսաստանի դիտարկմամբ դա ակնհայտ սադրիչ ռազմա-քաղաքական գործողություններ են: Թեև 1991 թվականից, երբ ամերիկյան զորքերի զգալի մասը տեղափոխվեցին Իրաք պատերազմելու համար, Եվրոպայում «Reforger» զորավարժությունները դադարեցվեցին (այդ զորավարժություններով մշակվում էր Եվրոպայում ՆԱՏՕ-ական մեծածավալ ուժերի հրատապ տեղափոխման օպերացիան): Այժմ Ռուսաստանը կարող միջոցառումներ ձեռնարկել նման օպերացիաների կանխարգելման և Եվրոպայում իր զինվորական ներկայության ընդլյանման համար: Թեև փորձագետների կարծիքով ընդհանուր առմամբ այս պահին Ռուսաստանի կողմից հակադարձ քայլեր չեն ձեռնարկվի:
Իսկ որոշ մասնագետների դիրքորոշմամբ ռուսական ռազմական գերատեսչությունը մեծ ուրախությամբ կարձագանքի այս իրողությանը: Քանի որ այժմ ֆինանսների նախարարությունը ձգտում է կրճատել ռազմական ծախսերը, իսկ ամերիկյան այս գործողություններն իրական դաշնակցային օժանդակություն կլինեն ռուս գեներալիտետին և ռազմա-արդյունաբերական համակարգին:
2017 թ. հուլիսին ընդունվելու է մինչև 2025 թվականի զինահամալրման ծրագիրը, որքան ավելի մոտ են ամերիկյան տանկերը Ռուսաստանի սահմանին, այնքան ավելի մեծ միջոցներ կհատկացվեն պաշտպանության բնագավառին:
Երբ ՆԱՏՕ-ն չորս գումարտակային խումբ է տեղակայեց Մերձբալթյան երկրնում, Ռուսաստանի պատասխանը ասիմետրիկ էր: Դեռ «Կովկաս 2016» զորավարժությունների ժամանակ՝ սեպտեմբերին, ՌԴ զինուժի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի 66 ամբողջությամբ մարտունակ մարտավարական գումարտակային խումբ, մինչև նոր տարվան դրանց թիվը աճելի է 50 տոկոսով՝ մինչև 96 խումբ: 2017 թվականին կհասնի 115-ի, իսկ 2018-ին 125 գումարտակային խմբի:
Իսկ այժմ կլինեն արդյոք հավելյալ ձեռնարկներ, ցույց կտա ժամանակը: