Չինաստանի ուշագրավ հայտարարությունը նախկին խորհրդային երկրների վերաբերյալ
Չինաստանը հարգում է նախկին ԽՍՀՄ անդամ երկրների՝ որպես ինքնիշխան պետությունների կարգավիճակը, երկուշաբթի (24 ապրիլի) ասաց նրա արտաքին գործերի նախարարությունը՝ հեռու մնալով Փարիզում իր բանագնացի մեկնաբանություններից, որոնք մեծ աղմուկ բարձրացրեցին եվրոպական մայրաքաղաքներում: Այս մասին գրում է EURACTIV-ը:
Եվրամիության մի քանի արտգործնախարարներ անընդունելի են համարել դեսպան Լու Շայեի մեկնաբանությունները, որոնցում նա կասկածի տակ է դնում Ուկրաինայի և նախկին խորհրդային այլ երկրների ինքնիշխանությունը, և խնդրել են Պեկինին հստակեցնել իր դիրքորոշումը:
Հարցին, թե արդյոք Լուի մեկնաբանությունները ներկայացնում են Չինաստանի պաշտոնական դիրքորոշումը, արտաքին գործերի նախարարության խոսնակը պատասխանել է, որ Պեկինը հարգում է նախկին խորհրդային անդամ երկրների՝ որպես ինքնիշխան պետությունների կարգավիճակը Խորհրդային Միության փլուզումից հետո:
Խոսնակը հերթական լրատվական ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ինքնիշխանության վերաբերյալ իր արտահայտություններն են ներկայացնում Չինաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
Փարիզում Չինաստանի դեսպանատունը երկուշաբթի ավելի ուշ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Լուի մեկնաբանությունները «քաղաքական հայտարարություն չէին, այլ նրա անձնական տեսակետների արտահայտությունը»:
Երկու հայտարարություններն էլ, հակազդեցությունից հետո, կարծես թե ԵՄ-ի հետ լարվածությունը թուլացնելու փորձ էին, մինչդեռ Վաշինգտոնը նաև նշում էր Պեկինի և Մոսկվայի միջև աճող մերձեցումը:
«Պեկինը հեռու է մնացել իր դեսպանի անընդունելի արտահայտություններից», — ասել է Խոսեպ Բորելը մամուլի ասուլիսի ժամանակ՝ ասելով, որ դա «լավ նորություն է»։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «ի գիտություն է ընդունում» Պեկինի «պարզաբանումները», և որ նախարարի աշխատակազմի ղեկավարը երկուշաբթի օրը հանդիպել է Լուի հետ, նրան ասել է, որ նրա մեկնաբանությունները անընդունելի են և և հորդորեց նրան խոսել այնպես, որ «համապատասխանի իր երկրի պաշտոնական դիրքորոշմանը»:
Պատասխանելով իր դիրքորոշման մասին՝ Ղրիմն Ուկրաինայի մաս է, թե ոչ, Լուն ուրբաթ ֆրանսիական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում ասել է, որ պատմականորեն այն Ռուսաստանի մաս է և առաջարկվել է Ուկրաինային ԽՍՀՄ նախկին առաջնորդ Նիկիտա Խրուշչովի կողմից:
«Այս նախկին ԽՍՀՄ երկրները չունեն փաստացի կարգավիճակ միջազգային իրավունքում, քանի որ չկա միջազգային համաձայնագիր՝ իրենց ինքնիշխան կարգավիճակը նյութականացնելու համար», — ավելացրել է Լուն։
«Ամբողջովին անընդունելի»
Երկուշաբթի Չինաստանի արտաքին գործերի նախարարության և Փարիզում դեսպանատան հայտարարությունները հետևեցին ԵՄ քննադատությանը:
Չեխիայի արտաքին գործերի նախարարը, ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ, ասել է, որ Լուի մեկնաբանությունները «բոլորովին անընդունելի են»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ իրենք ի գիտություն են ընդունել Լուի մեկնաբանությունները «մեծ զարմանքով, մանավանդ, որ հայտարարությունները համահունչ չեն Չինաստանի դիրքորոշմանը, որը մենք մինչ այժմ գիտեինք»:
Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ մերձբալթյան երեք երկրները կկանչեն Չինաստանի ներկայացուցիչներին՝ պաշտոնապես պարզաբանումներ խնդրելու համար:
Նա ասաց, որ Պեկինը «նույն ուղերձն է ուղարկում», ինչ Մոսկվան՝ կասկածի տակ դնելով նախկին խորհրդային երկրների ինքնիշխանությունը, ինչը նա որակեց որպես «վտանգավոր»:
Լիտվան և նրա մերձբալթյան հարևաններ Լատվիան և Էստոնիան ընդգրկվել են Խորհրդային Միության կազմում 1940 թվականին, բայց վերականգնել են անկախությունը վերջինիս փլուզումից հետո 1991 թվականին:
ԵՄ առաջնորդները հունիսին իրենց հաջորդ գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն դաշինքի դիրքորոշումը Չինաստանի նկատմամբ և Պեկինի հետ նրա ապագա հարաբերությունները, ասել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը: