Ադրբեջանում ճգնաժամի նոր ալիք է սպասվում. մանաթը երրորդ անգամ արժեզրկվելու նախաշեմին է
Ադրբեջանցի փորձագետների կարծիքով մանաթի կրկին կարող է արժեզրկվել, ինչը տեղի կունենան հավանաբար այս տարեվերջին կամ 2018 թվականի սկզբներին:
Ադրբեջանական «Կայուն զարգացման կենտրոնի» ղեկավար Նարիման Ագայևի խոսքերով մանաթի փոխարժեքի կայունությունը պահպանելու համար ամեն ամիս պահուստային ֆոնդից շուրջ 100 մլն մանաթ (59 մլն դոլար) է ծախսվում: Մյուս կողմից մանաթի արհեստական պակասուրդ է ստեղծվում, ինչը ևս հնարավորություն է տալիս սաստել այդ տարադրամի արժեզրկումը:
Ագայևի դիտարկմամբ այժմ ինֆլյացիան կազմում է 13 տոկոս, ինչ շատ բարձր ցուցանիշ է: Փորձագետը գտնում է, որ ադրբեջանական արժույթի իրական փոխարժեքի կազմում է 3 մանաթ 1 դոլարի դիմաց, մինչդեռ այժմ 1 դոլարը կազմում է 1,69 մանաթ:
Ինչպես են ադրբեջանական իշխանությունները լուծելու այս հարցը՝ շոկային թերապիայով, թե մանաթի իրական արժեքին սահում անցումով: Ամեն դեպքում փոխարժեքի վերանայումն անխուսափելի է և հավանաբար տեղի կունենանա 2018 թվականի առաջին քառորդում:
Մանաթի վերահաս արժեզրկման մասին ասեկոսեները հիմնավոր են: Այդ հարցը քննարկվում է սոցիալական ցանցերում, ֆորումներ, որոշ քաղաքացիներ սպասողական վիճակում են, ինչից վախի և խուճապի մեջ են: Մանաթի երրորդ արժեզրկումը կախված չի լինի քաղաքացիների տրամադրություններից, այդ որոշումը Կենտրոնական բանկի լիազորության տակ է:
«Աջակցություն տնտեսական նախաձեռնություններին» հասարակական կազմակերպության փորձագետ Սամիր Ալիևի շեշտադրմամբ երրորդ արժեզրկումն անխուսափելի է: Նրա մեկնաբանությամբ մանաթի ընթացիկ փոխարժեքը կառավարության կողմից արհեստականորեն ստեղծված երևակայական կայունությունը պահպանման համար է, սակայն երբ այդ պայմանները հանվեն, մանաթը կրկին կարժեզրկվի, ինչը տեղի կունենա կա՛մ այս տարեվերջին, կա՛մ էլ հաջորդ տարեսկզբին: Ս. Ալիևի դիտարկմամբ Ադրբեջանին դժվար ժամանակներ են սպասվում, իսկ ճգնաժամի հաջորդ ալիքը ավելի ծանր կլինի, քանի նախկինում էր:
Նշենք, որ ադրբեջանական մանաթի առաջին արժեզրկումը տեղի ունեցավ 2015 թվականի փետրվարի 21-ին, երբ 1 դոլարի փոխարժեքը 0,79 մանաթից բարձրացավ մինչև 1,05 մանաթ: Իսկ արդեն 2015 թվականի դեկտեմբերի 21-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 1,55 մանաթ: Այսինքն 2015 թվականին մանաթը կրկնակի արժեզրկվեց, ըստ փորձագիտական կանխատեսումների ստացվում է, որ մինչև 2018 թվականի տարեսկիզբ՝ երեք տարվա ընթացքում մանաթը քառակի կարժեզրկվի: