Կոնգրեսը և սառը պատերազմի մտածելակերպը
Հայտնի լրագրող Ջոնաթան Մարտինը վերջերս հրապարակեց մի հոդված, որում բացահայտ նկարագրեց Հանրապետական կուսակցության բոլոր պաթոլոգիաները և խոսեց վերջինիս «առաջնորդների» և ընտրողների միջև առկա անդունդի մասին։ Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Մայքլ ՄքՔեննան(Michael McKenna) The Washington Times-ում:
Առաջին հայացքից Մարտինի ուշադրության կենտրոնում էր Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը և նրա ձգտումը՝ հնարավորինս շատ փող ուղարկելու — փողի անվերջ հոսք — Ուկրաինա՝ նախքան իր կարիերան կավարտվի Սենատում: Սակայն, ըստ էության, նրա հոդվածը հստակ ցույց է տալիս այն անջրպետը, թե ինչ են ուզում ներկայացուցիչները և ինչ են ուզում ընտրողները։
Թերևս հոդվածում ամենահայտնի մեջբերումը գալիս է հենց Մակքոնելից, ով փորձել է բացատրել, որ հանրապետական նոր սենատորները պետք է առաջին ձեռքից լսեն եվրոպական կարծիքը: «Սրանք մարդիկ են, ովքեր նոր են դեմ առ դեմ հանդիպել իրենց ընտրողների հետ, շատ փաստարկներ են լսել [Ուկրաինա գումար ուղարկելու] դեմ, և այժմ նրանք պետք է լսեն ուրիշի կարծիքը, բացի նրանցից, ովքեր դրանք ուղարկել են այստեղ»,- ասաց նա։
Այլ կերպ ասած, Կենտուկիի հանրապետական Մակքոնելը ցանկանում էր, որ սենատորները փաստարկներ լսեն հենց եվրոպացիներից այն մասին, թե ինչու պետք է մշտապես ապահովենք իրենց կախվածությունը ամերիկացի հարկատուներից: Ամերիկացի ընտրողները, գիտեք, կարող են այդքան եսասեր լինել:
Հարկ է նշել, որ այս նույն եսասեր ամերիկացիները, որոնց կարծիքը պետք է հավասարակշռի Մակքոնելը, ավելի շատ գումար և ռեսուրսներ են ուղարկում Ուկրաինա, քան եվրոպական բոլոր երկրները միասին վերցրած:
Ոչ մի այլ գործողություն չի արտացոլում քաղաքական վերնախավի արհամարհանքը սովորական ամերիկացիների նկատմամբ այնքան վառ, որքան ԱՄՆ հարկատուների գումարները Ուկրաինա ուղարկելը:
Վերջին երեք տարիների ընթացքում, և, այդ դեպքում, վերջին երեք տասնամյակների ընթացքում, ամերիկյան միջին խավը անշեղորեն կորցնում է դիրքերը կյանքի բոլոր կարևոր ոլորտներում՝ իրենց երեխաների կրթության, անձնական ֆինանսների, անվտանգության, կեցության և էներգիայի գների, ընտանիքի ինստիտուտի քայքայման ր այլն:
Եվ սրան ի պատասխան՝ քաղաքական վերնախավը մեզ դասախոսություն է կարդում այն մասին, որ մենք բավականաչափ ծախսեր չենք անում պաշտպանության և Ուկրաինայի վրա, հետո առաջարկում ևս 25 միլիարդ դոլար ուղարկել Ուկրաինային։
Որքա՞ն գումար կբավականացնի նրանց։ Ե՞րբ կհասկանանք, որ բավականաչափ տվել ենք:
Ո՞ր պահին են այն ցնցումները, որոնց բախվում են եվրոպացիները — որոնք շարունակվում են 1500 տարի և կշարունակվեն այս վերջին բախման հանգուցալուծումից հետո, և ինչի մասին մեզ զգուշացրել է հենց ինքը՝ Ջորջ Վաշինգտոնը, — այլևս չի ստիպի որոշ ամերիկացիների գլխապտույտ սուզվել այս անհեթեթության մեջ:
ԱՄՆ-ի բնակիչները բոլոր իրավունքներն ունեն հարցնելու՝ ինչու երկու կուսակցությունների առաջնորդներն ավելի շատ հոգ են տանում 40 միլիոն ուկրաինացիների մասին, քան 330 միլիոն ամերիկացիների մասին:
Որոշակի տարիքի մարդկանց աշխարհը միշտ կթվա որպես անվերջ պատերազմի թատրոն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Բայց մենք արդեն հաղթել ենք այս պատերազմում։ Ժամանակն է առաջ գնալ և վերջապես գիտակցել, որ հաջորդը, որ մենք պետք է հաղթենք, շատ ավելի ահեղ և հզոր Չինաստանի հետ մոտալուտ հակամարտությունն է:
Եվրոպացիները գրեթե 80 տարի ապրել են ԱՄՆ-ի ռազմական պաշտպանության ներքո։ Այսքանը բավական է: Ժամանակն է, որ նրանք տանից դուրս գան և ինքնուրույն սկսեն վճարել վարձակալության համար։
Երբ ամերիկացի ընտրողները նայում են եվրոպացիներին, նրանք տեսնում են հարուստ երեխաների, ովքեր, ըստ երևույթին, չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել իրենց կյանքի, տնտեսության (Ուկրաինայի հակամարտությունը ցույց է տվել նրանց մոտեցման ձախողումը էներգետիայի նկատմամբ) և պաշտպանության համար (միայն Լեհաստանն ու Մեծ Բրիտանիան են ծախսում իրենց համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը ազգային անվտանգության համար):
Ինչո՞վ կարելի է բացատրել այն փաստը, որ ԱՄՆ-ն ֆինանսավորում է եվրոպացիներին։
Ոչինչ, ոչ ոք չի էլ փորձում: Փոխարենը, մենք ստիպված ենք լսել ծերացող վերնախավի անվերջ հռետորաբանությունն այն մասին, որ ռուսներն իրական սպառնալիք են ԱՄՆ-ի և աշխարհակարգի համար:
Սա հավասարաչափ տխուր է և զավեշտական: Ինչ-որ կերպ մենք պետք է հավատանք, որ ռուսներն ի վիճակի են պրոյեկտել այնքան ուժ, որ սպառնան ամբողջ աշխարհակարգին:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում երկու կուսակցություններն էլ ցույց են տալիս որևէ իմաստալից քայլ ձեռնարկելու լիակատար անկարողություն չինացիների դեմ, և նրանք ակտիվորեն մշակում են միջուկային զենք և հրթիռներ, որոնք կարող են դրանք հասցնել Դե Մոյնս, Այովա և Չիկագո այնպիսի քանակությամբ, որոնց կողքին մեր միջուակային ուժերը կխամրեն: Հենց Կոնգրեսը, որը ցանկանում է ավելի շատ գումար ուղարկել Ուկրաինա, չի կարող նույնիսկ արգելել TikTok-ը։
Մեզ առաջնորդում են մարդիկ, ովքեր նոստալգիան շփոթում են ռազմավարական մտածողության հետ, և ովքեր ավելի քիչ են մտածում ամերիկացիների բարեկեցության մասին, քան պետք է: Ոչ հեռու ապագայում ինչ-որ պահի սա լուրջ խնդիր կդառնա: