Արհեստական Բանականությունը կօգնի՞, թե՞ կխաթարի ժողովրդավարությանը
Թեև գեներատիվ ԱԲ գործիքները կարող են զգալի առավելություններ տալ այնպիսի ոլորտների, ինչպիսիք են բժշկությունը, արտադրությունը և կրթությունը, ընտրական քաղաքականության մեջ դրանց կիրառումը պետք է զգուշորեն կարգավորվի: Հակառակ դեպքում նրանք կխաթարեն, այլ ոչ թե կամրապնդեն ժողովրդի կառավարումը։
Կանխատեսել՝ ինչպես կարող է գեներատիվ արհեստական բնականությունն ազդել ժողովրդավարության վրա, հսկայական մարտահրավեր է, հաշվի առնելով, որ դրա հնարավոր կիրառությունները դեռևս հիմնականում անհայտ են և գործնականում անսահման են թվում: Թեև արհեստական ինտելեկտի սահմանափակ գործիքները, որոնք նախատեսված են հատուկ առաջադրանքների համար, ինչպիսիք են ընտրողների տվյալների համադրումը, արդեն օգտագործվում են տարբեր երկրներում, գեներատիվ ԱԲ-ի ազդեցությունն ավելի դժվար է կանխատեսել: Այս տեխնոլոգիան ոչ միայն ևս մեկ հավելված է, ինչպիսին է սոցիալական մեդիա հարթակը, այլ ավելի շուտ հիմնարար տեխնոլոգիա է, որն ավելի շատ նման է հենց ինտերնետի առաջացմանը: Այն կազդի ժողովրդավարության վրա և՛ ուղղակիորեն՝ փոխակերպելով ընտրությունների և կառավարման մեխանիզմը, և՛ անուղղակի, քանի որ սպառնում է փոխել տեղեկատվական էկոհամակարգերի, հանրային վստահության և կարծիքի հիմքերը:
Անմիջական ազդեցության տեսանկյունից, գեներատիվ ԱԲ-ն կարող է հեղափոխություն կատարել քաղաքականության մշակման մեջ՝ քաղաքականության հնարավոր արդյունքների ավելի ճշգրիտ և նրբերանգ ընկալման հնարավորություն տալով: Օրինակ՝ Climate Change AI-ի նման կազմակերպություններն արդեն օգտագործում են այս տեխնոլոգիան՝ ուսումնասիրելու, թե ինչպես «ճանապարհները, էլեկտրացանցերը և ջրագծերը պետք է նախագծվեն՝ հաշվի առնելով եղանակային էքստրեմալ իրադարձությունների հաճախականությունը և խստությունը»: Իրավապահ մարմիններն այն օգտագործում են հսկողության և կանխատեսող ոստիկանության համար: Բոլորովին վերջերս փաստաբաններն ու դատավորները սկսել են օգտագործել գեներացնող ԱԲ-ներ, ինչպիսին է ChatGPT-ն՝ օգնելու նրանց գործեր ներկայացնելու և նույնիսկ դատարանի որոշումներ կայացնելու հարցում:
Միևնույն ժամանակ, մտահոգություններն աճում են այն մասին, թե ինչպես կազդի գեներատիվ ԱԲ-ն ընտրությունների վրա: 2024 թվականին առնվազն 45 երկրներում ընտրություններ կանցկացվեն, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում:
Թեև սահմանափակ արհեստական ինտելեկտն արդեն օգնում է նախընտրական վարչարարության պարզեցմանը, գեներացնող արհեստական ինտելեկտը կարող է նոր կողմնակալություններ և անորոշություններ առաջացնել:
ԱԲ-ի ազդեցությունը, սակայն, հեշտությամբ կարող է տարածվել ընտրությունների անցկացման սահմաններից դուրս. այն կարող է օգտագործվել նաև ընտրական կանոնների և կառուցվածքների ձևավորման համար՝ ազդելով ընտրությունների մրցակցային լինելու, քաղաքական բևեռացվածության աստիճանի, ընտրողների մասնակցության և թեկնածուների խթանների վրա: ԱՄՆ Կոնգրեսի շրջանների 90%-ը համարվում է «անվտանգ» կուսակցական տեսանկյունից, ինչը նշանակում է, որ արդյունքը սովորաբար կանխատեսելի է՝ հօգուտ հանրապետականների կամ դեմոկրատների: Այժմ կան տասնյակ հավելվածներ, որոնք օգնում են օրենսդիրներին շրջանային գծեր գծել: Թեև առաջադեմ գեներատիվ ԱԲ ծրագրերը կարող են օգտագործվել ԱՄՆ քաղաքական համակարգի արդարությունն ու ներկայացուցչականությունը բարելավելու համար, դրանք նույնքան հեշտությամբ կարող են թույլ տալ նույնիսկ ավելի ռեպրեսիվ կուսակցական ջարդարարություն գործող քաղաքական ղեկավարների կողմից՝ հետագայում պաշտպանելով կուսակցություններին և թեկնածուներին իրական մրցակցությունից:
Վերաբաշխումից բացի, գեներացնող ԱԲ-ն կարող է նպաստել այլ կառուցվածքային բարեփոխումների: ԱՄՆ-ն օգտագործում է մեկ անդամը տանում է ամեն ինչ սկզբունքը բոլոր շրջաններում(single-member winner-take-all districts): Բարեփոխիչները, ովքեր ձգտում են խթանել չափավորությունը և նվազեցնել բևեռացումը, բանավիճում են այնպիսի բարեփոխումների շուրջ, ինչպիսիք են վարկանիշային քվեարկությունը, բաց փրայմերիզները և համամասնական ներկայացուցչությունը: Այնուամենայնիվ, այս փոփոխությունների հնարավոր ազդեցությունը տարբեր քաղաքական միջավայրերում և կոնտեքստում, և դրանց փոխազդեցության հնարավոր ազդեցությունները, երբ համակցված են, մնում են անհասկանալի: Գեներատիվ բանականությունը կարող է լույս սփռել այս բարդ դինամիկայի վրա՝ վեր հանելով մեր կարողությունը՝ գնահատելու ընտրական բարեփոխումների երկարաժամկետ ազդեցությունը։
Թեև այս փոփոխություններն ուղղակիորեն կազդեն ժողովրդավարության մեխանիզմի վրա, անուղղակի ազդեցությունները գուցե ավելի մտահոգիչ են: Արհեստական բանականությունը, ամենայն հավանականությամբ, խորապես կխաթարի աշխատաշուկան՝ իր հետ բերելով քաղաքական հետևանքներ: Այն կարող է նաև վերափոխել տեղեկատվական էկոհամակարգերը, որոնց վրա հիմնվում են կառավարությունները, թեկնածուները և ընտրողները: Գեներատիվ ԱԲ-ն կարող է արժեքավոր ակտիվ լինել լրագրողների համար՝ պարզեցնելով այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են կառավարության լսումների ամփոփումը, ներդրումներ կազմակերպումը տարբեր աղբյուրներից և նույնիսկ հոդվածների մշակմանն ու խմբագրմանը աջակցությունը։ Եվ սա կարող է հանգեցնել ավելի շատ լրագրողների կրճատման:
Սոցիալական մեդիա հարթակները կարող են օգտագործել արհեստական բանականությունը՝ պայքարելու ընտրական ապատեղեկատվության տարածման դեմ և խնայելով մարդկային բովանդակության մոդերատորներին համացանցի ամենավիրավորական բովանդակությունը զննելու հաճախ տրավմատիկ առաջադրանքից: Բայց գեներատիվ ԱԲ-ն նաև գրեթե անկասկած կսրի այսօրվա ապատեղեկատվության ճգնաժամը, ինչը կհեշտացնի խիստ անհատականացված, համոզիչ բովանդակություն ստեղծելը, որը կարող է փորձարկվել, ճշգրտվել, հարմարեցվել և թիրախավորվել բոլոր լրատվամիջոցներով:
Բազմաթիվ լեզուներով համոզիչ ապատեղեկատվություն ստեղծելու գեներատիվ ԱԲ-ի կարողությունը կարող է նաև բարիք լինել օտարերկրյա հակառակորդների համար, որոնք նախկինում տառապում էին լեզվի և մշակութային սահունության պակասից: Միևնույն ժամանակ, ժողովրդավարության կողմնակիցները կարող են օգտագործել այս գործիքները՝ մշակելու առավել համոզիչ հակաավտորիտար հաղորդագրություններ, որոնք ուղղված են առավել խոցելի համայնքներին: Այսպես, այնուամենայնիվ, դեմոկրատական ձայները զգալիորեն գերազանցում են և՛ թվաքանակով, և զենքերով(outnumbered and outgunned):
Ասել է թե՝ չնայած ԱԲ-ն կարող է բովանդակություն ստեղծել, այն դեռևս Facebook-ի նման դիստրիբյուտորների կարիքն ունի՝ լսարանին հասնելու համար: ԱԲ լաբորատորիաները և սոցիալական մեդիա հարթակները պետք է համագործակցեն՝ ապատեղեկատվության տարածումը կանխելու արդյունավետ մեխանիզմներ մշակման համար։
Կարևոր է նշել, որ լեզվի ուսուցման այս հիմնարար մոդելները նույնքան կողմնակալ են, որքան մարդկության պատմության կորպուսը, որի վրա նրանք վերապատրաստվել են: Որպես այդպիսին, նրանք հավանություն են տալիս գրավոր և թվայնացված նյութերի ավելի մեծ զանգված ունեցող մշակույթներին (անգլերենն ու կանտոներենը նախընտրելի լեզուներն են), և նվաճողների պատմությունները չափազանց շատ են ներկայացված: Նման կողմնակալությունը կարող է չափազանց վտանգավոր լինել, հատկապես այն ժամանակ, երբ քաղաքական բևեռացումը աճում է լիբերալ ժողովրդավարություններում, և ամերիկացիների 40%-ը մերժում է 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքը:
Իր հիմքում՝ ժողովրդավարությունը կախված է քաղաքացիների վստահությունից ինչպես առաջնորդների, այնպես էլ ինստիտուտների նկատմամբ՝ իրենց շահերը ներկայացնելու համար: Բայց վստահությունը փխրուն է և պետք է պաշտպանվի: Թեև գեներատիվ ԱԲ-ն կարող է զգալի օգուտներ տալ այնպիսի ոլորտների, ինչպիսիք են բժշկությունը, արտադրությունը և կրթությունը, դրա ազդեցությունը ժողովրդավարության վրա պետք է ուշադիր դիտարկել: Հակառակ դեպքում այն կխաթարի, այլ ոչ թե կամրապնդի ժողովրդի կառավարումը: