Այս ամենը առաջին անգամ է լինելու ԱՄՆ-ում
Սպիտակամորթ ամերիկացիները, որոնք այսօր կազմում են ԱՄՆ-ի բնակչության 60%-ից փոքր-ինչ պակասը, մինչև 2045 թվականը պատմության մեջ առաջին անգամ փոքրամասնություն կդառնան: Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Ռոբերտ Սեմոնսենը Atlantico լրատվականում:
Z սերունդը՝ 1997-ից 2012 թվականներին ծնված ամերիկացիները, կլինեն վերջինը ԱՄՆ պատմության մեջ, որում հիմնականում կլինի սպիտակամորթ բնակչություն: Բայց «ալֆա սերունդը» (2010 թվականից հետո ծնվածները) կսկսի «գերակշռող փոքրամասնության» նոր դարաշրջանը մոտ 2040-ականների կեսերին, մարդահամարի տվյալների վերլուծության համաձայն։
Թվերը ցույց են տալիս, որ ազգային փոքրամասնություններն արդեն կազմում են ԱՄՆ-ի բնակչության կեսից ավելին, եթե հաշվի առնենք 18 տարեկանից ցածր անձանց:
Բրուքինգսի ինստիտուտի կողմից ԱՄՆ մարդահամարի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ իսպանալեզու սպիտակամորթները, որոնք ներկայումս երկրի ընդհանուր բնակչության 60%-ից քիչ են կազմում, պատմության մեջ առաջին անգամ փոքրամասնություն կդառնան մոտ 2045 թվականին՝ ցույց տալով Միացյալ Նահանգների բնակչության կազմի արագ փոփոխության մասին:
Այս զեկույցը, որը խմբագրվել է Ուիլյամ Ֆրեյի((William Frey) կողմից, ընդգծում է դեմոգրաֆիական կտրուկ տարբերությունները ավագ և երիտասարդ ամերիկյան սերունդների միջև:
Վերլուծության մեջ նշվում է, որ, օրինակ, ոչ իսպանալեզու սպիտակամորթները կազմում են 75 տարեկան և բարձր տարիքի բնակչության 77%-ը, 55-64 տարեկանների՝ 67%-ը, 35-44 տարեկանների՝ 55%-ը և 18-24 տարեկանների հազիվ կեսը։ Իսկ 18 և ցածր տարիքային քաղաքացիների շրջանում սպիտակամորթների համամասնությունը հասնում է ընդամենը 47%-ի։
Այս միտումը հանգեցրել է «ռասայական խզման սերունդների միջև», որտեղ երիտասարդ խմբերը, որոնք ավելի շատ տուժել եմ ներգաղթից վերջին տասնամյակների ընթացքում, շատ ավելի բազմազան են, քան տարեցները, նշում է Ֆրեյը:
Ըստ վերլուծության՝ 20 տարի և մի փոքր ավելի ժամանակահատվածում Ամերիկայի բնակչության մեծ մասը բաղկացած կլինի հետևյալ էթնիկ փոքրամասնություններից՝ իսպանացիներ (24,6%), աֆրոամերիկացիներ (13%), ասիացիներ (7,9%), ևս 3,8%-ը կպատկանի միջցեղային կատեգորիային: Ոմանց համար, այդ թվում՝ մտավորականների, փիլիսոփաների, գրողների և քաղաքական գործիչների համար Ֆրանսիայում և ամբողջ Արևմուտքում, ժողովրդագրական այս կանխատեսումը — «մեծ փոխարինման» գաղափարի հաստատումն է, ըստ որի՝ Հին մայրցամաքի և Հյուսիսային Ամերիկայի բնիկ եվրոպացիները աստիճանաբար փոխարինվում են զանգվածային միգրացիայի արդյունքում Ասիայից և Աֆրիկայից։