«Մեծ յոթնյակը» կքննարկի ռուսական նավթի գների «առաստաղը»՝ փորձելով իջեցնել գները
«Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները ուրբաթ օրը կքննարկեն ֆիքսված գնով համաշխարհային գնումների առաջարկը ռուսական նավթի, հայտնում է Bloomberg-ը։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ձգտում են ֆինանսական հարված հասցնել Ռուսաստանին՝միաժամանակ նվազեցնելով էներգակիրների գները:
Այս շաբաթ «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները կբանակցեն ֆիքսված գնով ռուսական նավթի համաշխարհային գնումների շուրջ, մի խաղ, որը ԱՄՆ-ը հույս ունի կթուլացնի ճնշումը էներգետիկ շուկայի վրա և կնվազեցնի Ռուսաստանի ընդհանուր եկամուտները հում նավթից:
ԱՄՆ-ի պաշտոնյաներն ասել են, որ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը գործընկերների հետ այդ միջոցը կքննարկի ուրբաթ օրը կայանալիք հանդիպմանը: Ծրագիրը թույլ կտա ռուսական նավթի գնորդներին ստանալ հիմնական ծառայություններ՝ներառյալ ֆինանսավորումը և տանկերների ապահովագրությունը, սահմանափակ գնով:
Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան պլանավորում են դեկտեմբերից արգելել իրենց ընկերություններին այդ ծառայությունները մատուցել ռուսական նավթի մատակարարումների համար:
«Մենք կարծում ենք, որ սա Ռուսաստանի եկամուտներին հարվածելու ամենաարդյունավետ միջոցն է, և դա ոչ միայն կսահմանափակի նրա նավթի շահույթը, այլև կնվազեցնի էներգակիրների համաշխարհային գները», — չորեքշաբթի ասաց Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը: «Ուրբաթ օրը մենք ավելին կիմանանք այն մասին, թե ինչպես դա կաշխատի, և սա միայն մեզ չի վերաբերում, սա արվում է «Մեծ յոթնյակի» մեր դաշնակիցների հետ համագործակցությամբ: Ուստի մենք կարծում ենք, որ դա լավ միջոց է Ռուսաստանին ֆինանսական հարված հասցնելու համար»։
Առայժմ պարզ չէ, թե որքան է լինելու գների առաստաղը, ոչ էլ, որ երկրները կաջակցեն դրան։
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները դեռ ճշգրտում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների համակարգը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկով։ Հակամարտությունը ցնցեց էներգակիրների համաշխարհային շուկաները և հանգեցրեց նավթի գների կտրուկ աճի: Այս տարվա սկզբին «Մեծ յոթնյակը» , որը ներառում է նաև Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Կանադան, խոստացան պայքարել ռուսական էներգիայից իրենց կախվածության դեմ, այդ թվում՝ «արգելելով կամ աստիճանաբար դադարեցնելով ռուսական նավթի ներմուծումը»:
ԱՄՆ պաշտոնյաներն վստահեցնում են, որ գլոբալ գնումների թույլտվությունը, գների սահմանաչափի սահմաններում, կստիպի մյուս գնորդներին պահանջել նույն զեղչը: Ի վերջո, շուկայի պակասորդը կթուլանա, համաշխարհային գները կնվազեն, և Ռուսաստանը ստիպված կլինի լրացուցիչ զեղչեր առաջարկել արտահանման համար, և արդյունքում նրա ընդհանուր եկամուտը կնվազի:
Այս տարվա հունիսի սկզբին «Մեծ յոթնյակի» առաջնորդներն արդեն խոստացել էին ուսումնասիրել գների առավելագույն պլանը, սակայն բավականաչափ աջակցություն չստացան՝ բացառությամբ Մեծ Բրիտանիայի:
Մենք կարծում ենք, որ այս գաղափարը ոչ միայն արժե ուսումնասիրել, այլ այն պետք է իրականացվի, և մենք անհամբեր սպասում ենք, թե ինչ կասեն ֆինանսների նախարարները շաբաթվա ավարտին», — չորեքշաբթի ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Հեղինակ՝ Ջոշ Ուինգրով