Ի՞նչ են քննարկել Սունակը և Մելոնին
Վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Իտալիան «շատ համահունչ են» արժեքների հարցում, երբ նա հինգշաբթի ընդունել է Իտալիայի ծայրահեղ աջ վարչապետ Ջորջա Մելոնիին միգրացիայի, պաշտպանության և ուկրաինական պատերազմի վերաբերյալ բանակցությունների համար: Այս մասին գրում է APNEWS-ը։
Մինչ Սունակը հանդիպում է քաղաքական բոլոր շերտերի առաջնորդների հետ ամբողջ աշխարհից, նա հատկապես ջերմ խոսքեր էր ասեց, երբ նա ողջունում էր Մելոնիին Դաունինգ Սթրիթ10 հասցեում՝ Բրիտանիայի առաջնորդի պաշտոնական նստավայրում:
Պահպանողական վարչապետը բարձր է գնահատել Մելոնիի «շատ զգույշ վարվելը իտալական տնտեսության հետ»։
Ռիշի Սունակը իր կարծիքն է հայտնել այն մասին, որ երկու երկրների միջև արժեքները շատ համահունչ են, այդ իսկ պատճառով իրենք կարող ենք այսքան լավ աշխատել միասին ընդհանուր մարտահրավերների շրջանակում։
Երկու կառավարությունները կիսում են շահագրգռվածությունը՝ կանգնեցնելու միգրանտներին նավով հասնել իրենց երկրներ:
Սունակի վարչակազմը օրինագիծ է ընդունում խորհրդարանի միջոցով, որը մերժում է ապաստանի իրավունքը բոլորին, ովքեր առանց թույլտվության կժամանեն Միացյալ Թագավորություն: Օրենսդրությունը դատապարտվել է փախստականների խմբերի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից:
Կառավարությունը նաև նախատեսում է նավով ժամանած միգրանտներին միակողմանի ուղևորության ուղարկել Ռուանդա, նույնքան հակասական ծրագիր, որը արգելափակվում է իրավական մարտահրավերների պատճառով:
Մելոնին Սունակին ասել է, որ «թրաֆիքինգով զբաղվողների և անօրինական միգրացիայի դեմ պայքարը մի բան է, որը ձեր կառավարությունը շատ լավ է անում: Ես հետևում եմ ձեր աշխատանքին և միանգամայն համաձայն եմ ձեր աշխատանքին և կարծում եմ, որ շատ բաներ կան, որ մենք կարող ենք միասին անել»:
Մելոնին ասել է, որ «մենք շատ ավելին կարող ենք անել շատ թեմաների շուրջ, որոնցում մենք նույն կողմում ենք՝ պաշտպանություն, Ուկրաինա»:
Ի տարբերություն Արևմուտքի որոշ ծայրահեղ աջ պոպուլիստների, Մելոնին ՆԱՏՕ-ի խիստ կողմնակից, եվրոպամետ դիրքորոշում է որդեգրել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ: