Դոլարի բարձրացումն ու անկումը` բարի՞ք, թե՞ անեծք
Ամերիկացիներն անհանգստացած են դոլարի ապագայով, գրում է հոդվածի հեղինակը Al Rai Kuwait-ում։
Ամերիկացի հռետոր Ջիմ Ռոնն ասում է. «Ժամանակն ավելի արժեքավոր է, քան փողը: Դուք կարող եք ավելի շատ գումար աշխատել, բայց ավելի շատ ժամանակ չեք կարող ստանալ»:
Ներկայումս շատ է խոսվում Aմերիկյան արժույթի փլուզման մասին։ Արդյո՞ք դոլարի փոխարժեքի անկումն իսկապես կազդի համաշխարհային տնտեսության վրա։ Այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի նրա գնողունակությունը: Աշխարհն անհամբեր սպասում է դոլարի` որպես համաշխարհային արժույթի ավարտին այն իրադարձությունից հետո, երբ հայտարարվեց ԲՐԻԿՍ-ի երկրների համար այլընտրանք ստեղծելու մասին։ Սա ստիպում է մտածել, թե արդյոք դոլարն իսկապես կկորցնի իր ֆինանսական դիրքը:
Նշենք, որ ամերիկացիներն իրենք են սկսել այս հարցը տալ։ Բոլոր վերլուծաբանները համաձայն են, որ նրա համար նոր սպառնալիք է հայտնվել՝ Չինաստանի գլխավորած ԲՐԻԿՍ խումբը։ Իրոք, շատ երկրներ և միջազգային տնտեսական խմբեր ձգտում են նվազեցնել կախվածությունը դոլարից առևտրային գործարքներում և դիմում են այլընտրանքային արժույթների:
Բայդենի վարչակազմը գործնականում պայմանավորվել է Կոնգրեսի հետ դոլարին աջակցելու հարցում համաշխարհային շուկաներում։ Կոնսենսուսի չհասնելը սարսափելի հետևանքներ է առաջացնում մոտ ապագայում, մինչդեռ, մյուս կողմից, ամուր հարաբերություններ կան Ռուսաստանի, Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության (ԲՐԻԿՍ խումբ) միջև: Օգոստոսին նրանք կթողարկեն նոր արժույթ՝ յուրահատուկ բնութագրերով։ Այն ապահովված կլինի ոսկով, ի տարբերություն դոլարի և եվրոյի։ Երկար ժամանակ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները նոր արժույթ են մշակում։ Նրանք ցանկանում էին, որ իրենց արժույթը դառնա դոլարի այլընտրանք և օգտագործվի համաշխարհային առևտրում։
Չինաստանը մարտին ոսկու պաշարները համալրել է 18 տոննայով։ Նախորդ տարվա նոյեմբերից 2023 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում նա գնել է 121 տոննա ոսկի։ Ամբողջ աշխարհը համաձայն է, որ Պեկինը զբաղվում է «վտանգավոր գործունեությամբ»։ Նա ցանկանում է արագ ազատվել դոլարից և շրջանառության մեջ դնել նոր արժույթը ԲՐԻԿՍ-ի։
Եվ այստեղ բնական հարց է առաջանում՝ նոր ԲՐԻԿՍ արժույթի ի հայտ գալուց հետո դոլարը կփլուզվի՞, թե՞ կշարունակի գերիշխել արժութային համաշխարհային շուկայում։