Ի՞նչ են դիտարկում Մեծ յոթնյակը և ԵՄ-ն
Արևմուտքը դժվարությունների հանդիպեց, երբ փորձեց պատժամիջոցներ կիրառել ռուսական ադամանդների դեմ, հայտնում է Bloomberg-ը:
— Ռուսական թանկարժեք քարերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ջանքերը բախվում են հակադրության
— Թրեյդերներն ասում են, որպեսզի պատժամիջոցներն աշխատեն, անհրաժեշտ է արդյունավետորեն հետևել ադամանդների տեղաշարժին
G7-ի երկրները և Եվրամիությունը քննարկում են ռուսական ադամանդի տեղաշարժը սահմաններով հետևելու ուղիները: Այս քայլը կարող է ճանապարհ հարթել դրանց առևտրի սահմանափակումների համար ապագայում, ասում են գործին ծանոթ մարդիկ:
ԵՄ-ի նախկին փորձերին, ռուսական թանկարժեք քարերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, դիմակայել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելգիան, որոնք պնդում են, որ այդ ջանքերն ապարդյուն կլինեն, քանի որ գործարքները պարզապես կտեղափոխվեն այլուր՝ առանց թանկարժեք քարերի հետևելու մեխանիզմի:
Ադամանդի ծագումը պարզ է միայն մատակարարման շղթայի սկզբում, երբ քարը հավաստագրվում է Քիմբերլիի գործընթացով: Այս գործընթացը կոչված էր վերջ դնելու, այսպես կոչված, արյունալի ադամանդների վաճառքին, որոնք ֆինանսավորում էին պատերազմները: Դրանից հետո, սակայնմ նրանց հետևելը դժվար է լինում։
Կտրված և հղկված քարերը հաճախ խառնվում են առևտրի տներում, իսկ բնօրինակ վկայականը փոխարինվում է «խառը ծագման» փաստաթղթերով, ինչը գրեթե անհնարին է դարձնում հետևել, թե վերջում որտեղ են վաճառվում ռուսական ադամանդները:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ռուսական հանքարդյունաբերական հսկայի նկատմամբ, որին բաժին է ընկնում 80 միլիարդ դոլար արժողությամբ ալմաստի համաշխարհային առևտրի մոտ մեկ երրորդը: Բայց այս միջոցները սահմանափակ ազդեցություն են ունեցել, քանի որ առևտրի մեծ մասը հոսում է այլ շուկաներով, ինչպիսին է Հնդկաստանը:
G7-ի և ԵՄ-ի քննարկումներին ծանոթ մարդիկ ասացին, որ որոշում պետք չէ սպասել մոտ ժամանակներում, քանի որ փայլեցված ադամանդների որոնումը համաշխարհային շուկայում չափազանց դժվար է։ Այնուամենայնիվ, երկու հոգի ասացին, որ G7-ը կարող է այս հարցի վերաբերյալ հայտարարություն անել արդեն հաջորդ շաբաթ։