ՆԱՏՕ-ն կգործի, եթե Շվեդիան և Ֆինլանդիան ճնշման ենթարկվեն. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի դաշնակիցները կգործեն, եթե Շվեդիան կամ Ֆինլանդիան ենթարկվեն Ռուսաստանի կամ մեկ այլ հակառակորդի ճնշմանը՝ նախքան դաշինքի լիիրավ անդամ դառնալը, հինգշաբթի ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Գրում է USNEWS-ը հղում անելով Reuters գործակալությանը։
«Անհնար է պատկերացնել, որ դաշնակիցները չգործեն, եթե Շվեդիան և Ֆինլանդիան ենթարկվեն որևէ ճնշման», — ասել է Ստոլտենբերգը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի հետ մամուլի ասուլիսում։