Օգնության գաղտնի առաջարկ է պատրաստվում
Արդյոք Ուկրաինան վերջապես դրական պատասխան կստանա՞ զենքի, մասնավորապես՝ Taurus թևավոր հրթիռների մատակարարումների ավելացման իր կոչին: Արդյոք այս որոշումը արգելափակվո՞ւմ է կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից: Այս մասին գրում է Bild-ը:
Գերմանիայի իշխող կոալիցիան գաղտնի առաջարկ է պատրաստել Ուկրաինային ավելի շատ զինամթերք, տրանսպորտային միջոցներ և հեռահար սպառազինության համակարգեր փոխանցելու վերաբերյալ, հայտնում է գերմանական Deutsche Presse-Agentur գործակալությունը։ Բունդեսթագն այս հարցի շուրջ կքվեարկի մոտ օրերս։
Հիմնավորումը. ուկրաինացիներին պետք է հնարավորություն տրվի հարձակվել ռազմական պահեստների կամ մատակարարման գծերի վրա, որոնք շատ հետ են գտնվում առաջնագծից: Այսպիսով, ուկրաինական զորքերը ավելի լավ պաշտպանված կլինեն։ Taurus-ը կարող է խոցել թիրախները ավելի քան 500 կիլոմետր հեռավորության վրա։
Ֆրանսիացիներն ու բրիտանացիներն արդեն Ուկրաինային են հասցրել իրենց թևավոր հրթիռները (Scalp և Storm Shadow): Այնուամենայնիվ, այս համակարգերը այնքան արդյունավետ կամ ճշգրիտ չեն, որքան Taurus-ը:
Խորհրդանշական է, որ մեծ կոալիցիան և Բունդեսթագը սկսեցին գործել հիմա։ Կանցլեր Օլաֆ Շոլցը մինչ այժմ դեմ է եղել Taurus-ի առաքմանը: Սակայն, երբ խոսքը վերաբերում էր Leopard 2 մարտական տանկերի մատակարարմանը հավանություն տալուն, նա նույնպես սկզբում տատանվում էր, բայց հետո համաձայնվեց։