Լեհաստանում գազի և էներգակիրների գների սառեցումը կարող է արժենալ 69 միլիարդ զլոտի
Կլիմայի և շրջակա միջավայրի նախարարությունը հաշվարկել է էներգիայի և գազի գնի սառեցման արժեքը։ Այն հասել է 69 միլիարդ զլոտիի։ Սա մոտավորապես նույնքան է, ինչ բյուջեի պակասորդը 2023 թվականին։ Գրում է լեհական լրատվամիջոցը:
Կլիմայի նախարարությունը պատասխանել է BiznesAlert.pl-ի հարցերին և ասել, որ էներգիայի և գազի գների սառեցման համար առևտրային ընկերություններին տրամադրվող փոխհատուցումների արժեքը կկազմի մի քանի տասնյակ միլիարդ զլոտի՝ կախված մեխանիզմից։
Համեմատության համար նշենք, որ Լեհաստանում ատոմակայանի գնահատված արժեքը 100 միլիարդ զլոտի է, իսկ զինվելուն ուղղված ծախսերը, որոնք ծրագրվել են Ուկրաինայում ռազմական գործողություններից հետո, մոտ 200 միլիարդ զլոտի են: 2023 թվականին բյուջեի ծրագրված ծախսերը հասնում են 672,7 միլիարդի, եկամուտները՝ 604,7 միլիարդի, իսկ բյուջեի պակասորդը՝ 68 միլիարդի։
Եվրոպական շուկայում միմյանցից կախված էներգիայի և գազի գները սկսեցին աճել Ռուսաստանից կապույտ վառելիքի մատակարարման կրճատման պահից և Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո, և գրանցվեց ամենաբարձր մակարդակը ամռանը։ Այժմ դրանք նվազում են՝ բարձր գների պատճառով առաջացած պահանջարկի անկման ֆոնին: mBank-ի գնահատմամբ՝ փետրվարին Լեհաստանում գնաճը կարող է հասնել 21%-ի՝ էներգիայի և վառելիքի գների պատճառով առաջացած ճնշման պատճառով: