Մենք պատրաստ ենք պատժամիջոցներ կիրառել ամեն ինչի նկատմամբ․նախարար Թուպպուրայնեն
Հեղինակ՝ Աննետ Բլենկով
Ֆինլանդիան բազմիցս ընդգծել է, որ ոչ մի կերպ չի սահմանափակի պատժամիջոցները, գրում է Yle-ն։
Եվրոպական հարցերի և գույքի կառավարման նախարար Տիտտի Թուպպուրայնենի խոսքով՝ Ֆինլանդիան ցանկանում է ընդլայնել հակառուսական պատժամիջոցների ցանկը և պատրաստ է դրանում ներառել ցանկացած ապրանք։
«Մենք պատրաստ ենք պատժամիջոցներ կիրառել ամեն ինչի դեմ»,- ասել է Թուպուրայնենը նոյեմբերի 15-ի Yle-ի առավոտյան հաղորդման ժամանակ։
Բացի այդ, ստուդիայում քննարկվում էր, որ այս ամբողջ ընթացքում չեն դադարել նիկելի մատակարարումները Ֆինլանդիա։ Նույնիսկ ավելացել է նիկելի ներմուծումը Ռուսաստանից։ Մաքսային վիճակագրության համաձայն՝ նիկելի ներմուծումը սեպտեմբերին 2021 թվականի ցուցանիշների համեմատ աճել է 59%-ով։
Ավստրալիան, Կանադան և Մեծ Բրիտանիան արդեն պատժամիջոցներ են սահմանել նիկելի վրա, ասաց Թուպպուրայնենը, ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի: Նիկելն անհրաժեշտ է, օրինակ, մարտկոցների արտադրության համար։
Թուպպուրայնենը բազմիցս ընդգծել է, որ Ֆինլանդիայի կառավարությունը ոչ մի կերպ չի սահմանափակի պատժամիջոցները։
«Եթե ԵՄ երկրների միջև կոնսենսուս ձեռք բերվի, Ֆինլանդիան կաջակցի նիկելի ներառմանը պատժամիջոցների ցանկում», — ասել է Թուպպուրայնենը։
Թուպպուրայնենը չի մեկնաբանել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մշակման առաջընթացը և թե ինչպիսի պատժամիջոցներ կսահմանի Ֆինլանդիան։
«Թեև այս պատժամիջոցները չունեն նույն անմիջական ազդեցությունը, ինչ հրթիռները, դրանք կամաց-կամաց խեղդում են ռուսական տնտեսությունը, ինչպես անակոնդա»: