Գերմանիան աշխատանքից ազատել է կիբերանվտանգության հարցերով ղեկավարին`պայմանավորված Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերով
Գերմանիայի կառավարությունը աշխատանքից ազատել է իր կիբերանվտանգության ղեկավարին ռուսական հետախուզության հետ հնարավոր կապերի մասին հաղորդումներից հետո: Գրում է AL JAZEERA-ն։
Ներքին գործերի նախարարության խոսնակը երեքշաբթի ասաց, որ Արնե Շյոնբոմին անհապաղ ազատվել է Տեղեկատվական անվտանգության դաշնային գրասենյակի նախագահի պարտականություններից:
Նախորդ շաբաթ լրատվամիջոցները հայտնել էին, որ Շյոնբոմը կարող էր շփումներ ունենալ Ռուսաստանի անվտանգության ծառայությունների հետ կապված մարդկանց հետ՝ Գերմանիայի Կիբերանվտանգության խորհրդի միջոցով:
Խորհուրդը համախմբում է փորձագետներ պետական հաստատություններից և մասնավոր հատվածից․ Շյոնբոմը հիմնել է այն 2012 թվականին: ԶԼՄ-ների տվյալներով՝ նրա անդամներից մեկը գերմանական ընկերություն է, որը ռուսական կիբերանվտանգության ընկերության դուստր ձեռնարկությունն է, որը հիմնադրվել է ԿԳԲ-ի նախկին աշխատակցի կողմից:
Խումբը, որն իրեն բնութագրում է որպես քաղաքականապես չեզոք, որակել է նման կապերը որպես անհեթեթություն:
Շյոնբոմը, ով գերմանական կիբերանվտանգության գործակալության ղեկավարն էր 2016 թվականից, մինչ այժմ չի մեկնաբանել հաղորդագրությունները։ Առայժմ ոչ մի խոսք չկա, թե ով կփոխարինի 53-ամյա մասնագետին:
Գերմանիան վերջին տարիներին բազմիցս մեղադրել է Ռուսաստանին կիբերլրտեսության փորձերում։
Ռուսաստանը հերքում է, որ նման գործողությունների հետևում է կանգնած։
Ռուսաստանի և Գերմանիայի միջև լարվածությունը սրվել է փետրվարի վերջին Մոսկվայի՝ Ուկրաինա ներխուժումից հետո:
Շյոնբոմի նախկին գործակալությունը նախազգուշացրել է, որ ընկերությունները, անհատները և կարևոր ենթակառուցվածքները գտնվում են ռուսական կիբերհարձակումների վտանգի ներքո: