Եվրոպան պետք է հաշվի նստի իրականության հետ․ ժամանակն է պայմանավորվել Պուտինի հետ, հակառակ դեպքում սպասվում է տնտեսական անկում
Ժան Միկալեսսին
Հիմա կատակների ժամանակը չէ։ Ռուսական գազի մատակարարումների կրճատման պատճառով ուկրաինական հակամարտության ծախսերը կնընկնեն իտալական ընտանիքների ու ընկերությունների ուսերին, իսկ տնտեսությունը տարիներ շարունակ կգտնվի տնտեսական ծանր դրության մեջ։ Հետևաբար ժամանակն է հաշվի նստել իրականության հետ, այլ ոչ թե պատրանքային ռազմավարական վերլուծության, որն ավելի շատ հիմնված է ռազմական քարոզչության, քան փաստերի վրա։ Այդ իսկ պատճառով արդարացի է հարց հնչեցնել՝ արդյոք Պուտինի հետ բանակցություններն չեն այժմ բարոյապես ավելի ընդունելի, քան արդեն պարտված դիմակայության շարունակությունը։ Պայքարի անհարկի երկարաձգումը միայն կհանգեցնի ավելի շատ զոհերի, կմեծացնի համաշխարհային հակամարտության վտանգը և Իտալիային ու Եվրոպային կդատապարտի տնտեսական աղետի: Արժե ուշադրություն դարձնել երեք ասպեկտների վրա՝ ռազմական, տնտեսական և քաղաքական։ Հայտնում է www.ilgiornale.it-ը։
Ռազմական առումով ամեն ինչ պարզ է։ Հաղթում են ռուսները ոչ թե ուկրաինացիները։ Առաջնագիծն ու նյութատեխնիկական ապահովումն անցան հապճեպ պատրաստված նորակոչիկների ձեռքն են անցել։ Այս և այլ գործոնների պատճառով պատահական չէ, որ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը կասկածամիտ է, որ Կիևը կկարողանա դիմանալ 5 կամ 10 ամիս։
Տնտեսական վիճակը ավելի ցավալի է։ Եթե Մոսկվան առանց խնդիրների դիմանում է պատժամիջոցներին, ապա Իտալիան և Եվրոպան բախվել են բումերանգի էֆեկտին։ Մորգանը արդեն կանխատեսում է, որ մեկ բարել նավթի գինը կհասնի 380 դոլարի, իսկ Իտալիայի կենտրոնական բանկի ղեկավար Ինյացիո Վիսկոն ակնկալում է 2 տարի տնտեսական անկում, եթե Ռուսաստանը ամբողջապես դադարեցնի գազի արտահանումը Եվրոպա։ Այդ 2 տարվա ընթացքում մեր ընկերությունները կկորցնեն ամեն ինչ, և մեզ մոտ կգա Չինաստանը, ով պատրաստ է հռչակել իրեն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատման իրական հաղթող։ Միգրացիայի վտանգ նույնպես կա։ Աֆրիկայից մեծ թվով մարդիկ կարող են գալ Իտալիա, որն արդեն ընդունել է 145000 ուկրաինացի փախստականների։
Հակամարտությունը շարունակելու անհնարինությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում նաև քաղաքական ճակատում։ Գնաճի և էներգակիրների արժեքների պատճառով հնարավոր պարտությունը նոյեմբերի՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններին, թուլացնում է Ջո Բայդենի վճռականությունը։ Միևնույն ժամանակ Լոնդոնը, Փարիզը, Հռոմը և Բեռլինը անցնում են ճգնաժամի միջով, որի դիմաց ուկրաինական ճգնաժամը կորցնում է նշանակությունը։ Գերմանիան ակնարկում է պատժամիջոցների շրջափակումը ճեղքելու մասին՝ ռուսական գազի մատակարարումն ապահովելու համար։ Այդ իսկ պատճառով պետք է լսել այնպիսի իմաստուն ծերուկների, ինչպիսին Հենրի Քիսինջերն է, ով նշում է, որ պետք է Մոսկվայի հետ պայմանավորվել մինչև հուլիսի վերջ՝ մինչև լարվածությունների նոր աճի բռնկումը, որը շատ դժվար կլինի հաղթահարել։
Պուտինը կգրավի Դոնբասը և իր հայացքը կնետի Օդեսայի վրա, և էլ ավելի դժվար կլինի ընտրություն կատարել․ կանգնեցնել նրան ուղիղ միջամտությամբ հակամարտությանը թե ընդունել Եվրոպա Ուկրաինային, որը բավականին տուժած է և տնտեսապես հյուծված։