Անոմալ շոգերը ստիպել են Եվրոպային ավելի շատ էլեկտրաէներգիա օգտագործել սառեցման համար։ Թանկացել է գազի գինը
Բնական գազի գինը թանկացել է Եվրոպայում անոմալ շոգի ֆոնին, որը տարածվել է տարածաշրջանի արևմտյան ամբողջ հատվածում։ Այս ամենի պատճառով ավելացել է էլեկտրաէներգիայի ծասը սառեցման համար։ Էլեկտրաէներգիայի գները աճել են։ Նշում է Bloomberg-ը։
Ըստ Maxar ընկերության՝ այսօր և վաղը ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային մակարդակի Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում։ Նախորդ կիրակի Գերմանիային հաջողվել է առավելագույն քանակությամբ էլեկտրաէներգիա ստանալ արևային էներգիայից, և մտադիր է այդ ռեկորդը գերազանցել արդեն երեքշաբթի։
Անոմալ շոգը ( կարևոր հիշեցում կլիմայի փոփոխության մասին ) սրում է էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում, որը ամենածանրն է վերջին մի քանի տասնամյակում։ Պաշտոնյաները և բիզնեսմեննները ուշադիր հետևում են, թե երբ կվերականգնվի Հյուսիսային հոսք 1 գազատարի շահագործումը։ Գազատարի շահագործումը դադարեցվել էր պլանային վերանորոգումներ իրականացնելու համար։ Մոսկվան արդեն բավականին կրճատել է էներգակիրների մատակարարումները մայրցամաք կապված լարվածության աճի հետ, որը պայմանավորված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։
Հյուսիսային հոսք 1-ի խողովակը որոշ ժամանակով մնացել է Կանադայում կապված արևմտյան պատժամիջոցների հետ՝ ուղղված Ռուսաստանի դեմ։ Գազպրոմից հայտնել են, որ ստիպված են եղել նվազեցնել մատակարարումների չափաքանակը՝ ելնելով անվտանգային կանոններից։ Թեև գազատարի վերանորոգումը շուտով կավարտվի, սակայն Ռուսաստանի ծրագրերը, կապված գազի մատակարարումների հետ, դեռ մնում են անորոշ։ Այս մասին ասվել է Deutsche Bank-ի իրականացրած հետազոտության մեջ։
Հոլանդիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում էլեկտրաէներգիան արդեն բավականին թանկացել է։