Ուկրաինան հուսահատորեն փորձում է ապացուցել դաշնակիցներին, որ չի պարտվել
Շաբաթներ շարունակ Կիևի ղեկավարները խոստանում էին Արևմուտքին հարձակում սկսել երկրի հարավում և նույնիսկ պարծենում էին որոշ «հաջողություններով»՝ խոստանալով վերցնել Խերսոնը։ Բայց նրանք ոչ մի հաղթանակի չհասան, ինչը հնարավոր է տեսենել՝ այցելելով առաջնագիծ։ Գրում է The Times-ը։
Ուկրաինան արդեն շաբաթներ շարունակ թմբկահարում է հակահարձակման մասին։ Այս որոշումը ավելի շատ թելադրված է քաղաքական նկատառումներով, ինչը խոստովանել է անձամբ նախագահ Զելինսկին երեկվա իր ուղերձում։ Նա նախազգուշացրեց, որ Ռուսաստանը փորձում է ուկրաինական հակամարտությունից գլոբալ հոգնածության զգացում առաջացնել և խաթարում է Եվրոպայի նյարդերը՝ շանտաժի ենթարկելով գազի կրճատումներով և էներգակիրների բարձր գնով:
Կիևին արյունոտ քիթ է պետք, որպեսզի ապացուցի իր միջազգային դաշնակիցներին, որ իր գործողությունները ընդհանրապես անհույս չեն: Սակայն աշունը նոր վտանգներ է բերելու․ Ռուսաստանը սպառնում է հանրաքվեով՝ նոր տարածքների միավորման, իսկ սկսված անձրևները մարտադաշտերը կվերածեն կեղտոտ ճահիճների։
Եվ որքան երկար [Ուկրաինայի] հարավային ափը մնում է Ռուսաստանի ձեռքում, այնքան ավելի է ծանրանում ներկա իրավիճակը։ Ուկրաինայի տնտեսության համար, որին սպառնում է փլուզում առանց Արևմուտքի աջակցության, սա լուրջ սպառնալիք է։
Հեղինակ՝ Քեթրին Ֆիլպ