Չինաստանը զգուշացնում է ԱՄՆ-ին Ներկայացուցիչների պալատի խոսնակի՝ Թայվան հնարավոր այցի կապակցությամբ
Չինաստանը մասնավոր զրույցներում զգուշացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցի հետևանքների մասին,- գրում է Financial Times-ը։ Նենսի Փելոսին ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Թայվան՝ Ճապոնիա կատարած պաշտոնական այցից հետո։ Չինական վերջին նախազգուշացումը պարունակում էր ավելի լուրջ սպառնալիքներ, քան նախկինում ուղարկել էր Պեկինը։ Մասնավոր հեռետորաբանությունը ենթադրում էր ռազմական հնարավոր պատասխան։