ՀՀ-ն և ժամանակակից քաղաքական գործընթացները Հարավային Կովկասում
Միջազգային հարաբերություններում տեղի են ունենում տեկտոնական փոփոխություններ, որոնց վերջնարդյունքը լինելու է նոր աշխարհակարգը։ Այս գործընթացը սկսվել է մոտ մեկուկես տասնամյակ առաջ։ Ասվածից ակներև է, որ այս փոփոխությունները ազդեցություն են ունենալու բոլոր տարածաշրջանների քաղաքական գործընթացների վրա։ Հետևաբար Հարավային Կովկասը ևս անմասն չէ այս գործընթացներից։
Հարավային Կովկասը, որպես առանձին տարածաշրջան, Մեծ Մերձավոր Արևելքի մաս է կազմում։ Տարածաշրջանի վրա մեծ ազդեցություն են գործում Արևելյալ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում առկա գործընթացները։ Անհրաժեշտ է կարևորել այն հանգամանքը, որ տարածաշրջանային և համաշխարհային գերտերությունների շահերի համադրում և բախում կա այստեղ։ Այս համատեքտում խճանկարն անհամեմատ բարդանում է, քանի որ կան բազմաթիվ չլուծված հարցեր՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Հարվային Կովկասի տարածաշրջանը ( նաև առանձին վերցրած պետությունները ) բավականին բարդ իրավիճակում է հայտնվել։ Պատահական չէ, որ այս շրջանում տեղի ունեցավ տարածաշրջանային գերտերությունների առաջնորդների հանդիպումը Թեհրանում։ Այն ուղիղ առնչություն ունի Հարավային Կովկասի քաղաքական գործընթացների հետ։ Սա մեծ կարևորություն ունի ՀՀ-ի համար, քանի որ հայ-ադրեջանական հարաբերությունները տարածաշրջանի առանցքային խնդիրներից են, եթե ոչ՝առանցքայինը։
Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող գործընթացը ևս կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար։ Այդ գործընթացը կունենա որևէ նշանակալի ձեռքբերում թե կմտնի փակուղի։ Եվ ինչպիսին կլինի աշխարհի ուժային կենտրոնների վերաբերմունքը գործընթացի ցանցակած դինամիկայի։ Այս գործընթացի ցանկացած դրսևորում կբերի քաղաքական, տնտեսական փոփոխություններ ոչ միայն Հարավային Կովկասում, ալև փոխկապակցված շրջաններում։
Այս համատեքստում կարևոր հարցադրում է առաջանում․ աշխարհաքաղաքական փոփոխությունների հորձանուտում ինչպիսի դերակատարում կստանձնի Հարավային Կովկասը և ինչ կարևորությամբ։ Այս հացադրման պատասխանն է, որ թույլ կտա հասկանալ, թե նոր աշխարհակարգում ինչպիսին կլինի տարածաշրջանը և վերջինիս մաս կազմող Հայաստանը։ Հետևաբար ՀՀ-ի համար հույժ կարևոր է իր տեսադաշտում պահել միջազգային հարաբերությունների գործընթացները, որպեսզի կարողանա առավելագույն օգտագործել դրանք առկա վտանգների չեզոքացման, պետականության պահպանման և հզորացման համար։
Հեղինակ՝ Արամ Մելքոնյան