Ռուսաստանը վերականգնեց գազի մատակարարումը Եվրոպա Հյուսիսային հոսք խողովակաշարով
Հյուսիսային հոսք 1 խողովակաշարը վերագործարկվել է տասնօրյա ընդմիջումից հետո, բայց ավելի ցածր մակարդակով։ Հայտնում է https://www.bbc.com/-ը։
Եվրահանձնաժողովը զգուշացրել էր երկրներին 15% կրճատել գազի օգտագործումը առաջիկա 7 ամիսներին, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փարատել է մտավախությունները՝ ասելով լրագրողներին, որ պետական գազային ընկերություն Գազպրոմը կկատարի պայմանագրային բոլոր պարտավորությունները։
Խողովակաշարի աշխատանքները վերականգնվել են հինգշաբթի վաղ առավոտյան, սակայն այն աշխատում է իր ներուժի 40% չափով,- ասել է խոսնակը։
Սա նույն մակարդակն է, որը գործում էր հունիսի կեսերին, երբ Գազպրոմը դադարեցրեց գազի հոսքերը՝ մեղադրելով գերմանական Siemens Energy ընկերությանը սարքավորումների վերադարձը ուշացնելու համար։
Գազը նորից հոսում է, բայց նվազ հզորությամբ։
Բեռլինում կամ այլ եվրոպական մայրաքաղաքներում քչերն են հավատում Վլադիմիր Պուտինին էներգակիրների մատակարարման հարցում, որից Գերմանիան մեծ կախում ունի։
Եվրոպական երկրների նախարարները ցավով նշում են, որ չունեն բավականաչափ պահեստավորված գազ ձմռան համար։
Այս իրավիճակի հետևանքով տնտեսական անկման հնարավորությունը մեծանում է։
Դա կուրախացնի Վլադիմիր Պուտինին, ով ցանկանում է քաղաքական և տնտեսական քաոս հրահրել Արևմուտքում:
Եվրոպական երկրները փնտրում են գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ․ օրինակ ամերիկյան հեղուկ գազը, որը Եվրոպա է հասնում նավերով։
Սակայն նոր մատակարարներից գազ ներկրելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը կարող է թանկ և ժամանակատար լինել, ինչը քիչ հավանական է դարձնում ռուսական գազի ամբողջական փոխարինումը մինչև գալիք ձմեռ:
Փոխարենը, հնարավոր է անհրաժեշտ լինի կրճատել գազի սպառումը, և չորեքշաբթի օրը ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց ԵՄ բոլոր երկրների կամավոր նպատակի մասին՝ նվազեցնելու գազի օգտագործումը 15%-ով։