Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները նավթի և գազի շուրջ և տնտեսական անկման վտանգը Եվրոպայում
Ռուսաստանը սպառնում է նոր սանկցիաներով
Մեծ յոթնյակի երկրները քննարկում են ռուսական նավթի գների սահմանափակման հնարավորությունը, և նախագահ Պուտինը նշել է, որ պատրաստ է արձագանքել արդյունաբերական զարգացած երկրների լրացուցիչ ցանկացած պատժամիջոցներին: Նա հայտարարել է, որ այդ պատժամիջոցները միանշանակ վնաս են հասնցում ռուսական տնտեսությանը, սակայն ավելի շատ տուժում են արևմտյան երկրները, որոնք արդեն խնդիրների են բախվում գների աճով պայմանավորված։ Հայտնում է //news.yahoo.co.jp-ը։
Նա զգուշացրել է արևմուտքին այն մասին, որ պատժամիջոցային քաղաքականությունը կարող է ավելի ծանր, նույնսիկ աղետալի հետևանքներ ունենալ միջազգային էներգետիկ շուկայի համար։ Հայտարարությունը մտավախություն առաջացրեց, որ եթե մեծ յոթնյակի երկրները լրացուցիչ պատժամիջոցներ և սահմանափակումներ մտցնեն ռուսական նավթի գների վրա, ապա Մոսկվան կմտածի նավթի արտահանման սահմանափակման շուրջ։ Դա կհանգեցնի սև ոսկու գնի աճին, ինչն էլ լուրջ հարված կհասցնի զարգացած երկրներին։ Մոսկվան արդեն սահմանափակել գազի արտահանման ծավալները Եվրոպա։
Հուլիսի 11-ից 21-ը Հյուսիսային հոսք 1 գազատարով գազի արտահանումը Եվրոպա դադարեցվել, և վտանգ կա, որ այն հետագայում էլ չի վերսկսվի։
Եվրոպան պատրաստվում է դաժան ձմռանը
Միջազգային էներգետիկ ասոցիացիան հորդորել է Եվրոպային պատրաստվել ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը այս ձմռանը։ Հուլիսի 10-ին Ֆրանսիայի էներգետիկայի և ֆինանսների նախարար Բրունո լե Մերը հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել ռուսակազ գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը․ դա ամենահավանական տարբերակն է այս պահին։ Նա ավելացրել է, որ տնտեսական անկումը Եվրոպայում կախված է էներգետիկ ճգնաժամի ընթացքից
Հուլիսի 26-ին ԵՄ-ն կանցկացնի տրանսպորտի, կապի և էներգետիկայի նախարարների խորհրդի նիստը՝ քննարկելու գործողությունների ծրագիրը, որպեսզի չնախատեսված հանգամանքների պարագայում ապահովեն գազի պաշարները ձմռան համար։ Սակայն եթե ռուսական գազի մատակարարումները ԵՄ ամբողջությամբ դադարեցվեն, ապա դժվար կլինի դրանք փոխհատուցել այլ տարածաշրջաններից ներկրմամբ։ Ձմռան ամիսներին ԵՄ տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ծանր վիճակում։
Տնտեսական անկման հեռանկարները Եվրոպայում, և դոլար-եվրո անխուսափելի հավասարությունը
Տնտեսագետների հարցումը (հուլիսի 1-7), որը հրապարակել է Bloomberg-ը հուլիսի 11-ին, ցույց է տվել, որ անկման վտանգը մեծանում է գազի հետագա պակասուրդի պատճառով՝ պատմական գների բարձրացման ֆոնին։
Հավանականությունը, որ առաջիկա 12 ամիսներին եվրոգոտու տնտեսությունը տնտեսական անկում կգրանցի, այժմ մոտենում է 50%-ին և կազմում է 45%: Մինչև ուկրաինական ճգնաժամը այդ հնարավորությունը կազմում էր 20%, իսկ հունիսյան հետազոտության ժամանակ՝ 30%։ Սա նշանակում է, որ հուլիսյան հետազոտության արդյունքում ռիսկերը կտրուկ աճել են։ Գերմանիայի տնտեսության համար ճգնաժամի հավանականությունը գերազանցել է 50%-ը և կազմել 55%։
Ֆինանսական շուկաներում հոռետեսությունը եվրոպական տնտեսության հեռանկարների վերաբերյալ արտահայտվում է արտարժույթի շուկաներում։ Հուլիսի 12-ին եվրոն դոլարի նկատմամբ հասել է 20 տարվա նվազագույնին։
ԱՄՆ-ում կարծրանում է այն կանխատեսումը, որ Դաշնային պահաուստային համակարգի դրամավարկային քաղաքականության արագ քայլերը կհանգեցնեն տնտեսական անկման հաջորդ տարի։Ռուսաստանի հետ պատժամիջոցների պատերազմի սրումը ավելի լուրջ հարված կհասցնի եվրոպական տնտեսությանը, որը կախված է ռուսական էներգակիրներից։ Հավանականություն կա, որ Եվրոպան ԱՄՆ-ից շուտ կարող է գրանցել տնտեսական անկում։