Եվրոպայի սաստիկ շոգը ուղղվում է դեպի հյուսիս
Մեծ Բրիտանիայում ջերմաստիճանը հասել է ռեկորդային 40․2 ցելսիուսի։ Կանխատեսողները զգուշացնում են, որ ջերմաստիճանը դեռ կբարձրանա։ Հայտնում է https://www.bbc.com/-ը։
Ծայրահեղ շոգի մասին զգուշացումներ եղել են Ֆրանսիայում, մինչդեռ Իսպանիայում գրանցվել է 43 աստիճան տաքություն։
Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի և Հունաստանի մահացու անտառային հրդեհները ստիպել են հազարավոր մարդկանց լքել իրենց տները։
Անտառային հրդեհներից 2 մարդ է մահացել Իսպանիայի հյուսիսարևմտյան Զամորայի տարածաշրջանում։ Այս տարածաշրջանում գնացքների աշխատանքը դադարեցվել է։ Պորտուգալիայի հյուսիսում հրդեհներից փրկվելու փորձի ժամանակ տարեց զույգ է մահացել։
Ֆրանսիայի որոշ շրջանններում երբևէ ամենաշոգ օրերն են եղել։ Նանտ քաղաքում գրանցվել է 42 աստիճան տաքություն։
Անտառային հրդեհների պատճառով ավելի քան 30000 մարդ է տարհանվել․ նրանց համար ստեղծվել են ապաստարաններ։
Եվրոպան ծանր օրեր է ապրում։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը առաջացրել է քաղաքական, տնտեսական, սոցիալ-հոգեբանական լուրջ դժվարություններ մայրցամաքում։ Նման իրավիճակում գտնվելով՝ Եվրոպան բախվել է կլիմայական լուրջ հիմնախնդրի, որը կարող է էլ ավելի մեծ ճգնաժամի պատճառ դառնալ։