Ուկրաինական պատերազմ․ Առաջին տիկինը ԱՄՆ-ում է բարձր մակարդակի հանդիպումների համար
Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելինսկայան Միացյալ Նահանգներում է բարձր մակարդակի հանդիպումների, ինչպես նաև Կոնգրեսին ուղերձ հղելու համար։ Հայտնում է https://www.bbc.com/-ը։
Նրա այցելությունը 4 ամիս անց է, երբ Վոլոդիմիր Զելինսկին վիրտուալ ուղերձ հղեց կոնգրեսին ավելի շատ ռազմական օգնություն ստանալու համար։
Երկուշաբթի Զելիսկայան հանդիպել պետքարտուղար Էնթոնի Բլինքնենի, իսկ այսօր պլանավորված է Ջիլ Բայդենի հետ հանդիպումը։
Չորեքշաբթի նա պատրաստվում է ելույթ ունենալ օրենսդիրների առաջ Կապիտոլիումում։
Զելինսկայան ոչ մի պաշտոնական թղթապանակ չունի Ուկրաինայի կառավարությունում, սակայն, Ռուսաստանի հետ 5 ամիս պատերազմից հետո, Կիևը ձգտում է ԱՄՆ-ից ստանալ ավելի ռազմական և քաղաքական աջակցություն։
Կոնգրեսն արդեն հաստատել է մոտ 40 մլրդ դոլարի օգնությունն Ուկրաինային, որը պետք է ամբողջությամբ տրամադրվի սեպտեմբերի վերջին:
Զելիսկայան հանդիպել է նաև Սամանտա Փաուերի հետ, ով ղեկավարում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։
Գործակալությունը միլիարդավոր դոլարներ է տրամադրել՝ աջակցելով ուկրաինական կառավարությանը հումանիտար կարիքների համար, ինչպես նաև աշխատում է լուծել սննդի պակասի հիմնահարցը աշխարհում։