ԱՄՆ 2017 թվականի արտաքին ծախսերն ու ֆինանսական աջակցությունն այլ երկրներին (ինֆոգրաֆիկ)
2017 թվականին Միացյալ Նահանգները պլանավորում է աշխարհի տարբեր երկրների հատկացնել շուրջ 36,6 մլրդ դոլարի աջակցություն: ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է 2018 թվականից զգալիորեն կրճատել այդ հատկացումների չափը՝ ավելացնելով ռազմական ծախսերը:
ԱՄՆ-ի ամենամեծ աջակցությունը ստանալու է Իսրայելը (3,1 մլրդ դոլար), ապա Եգիպտոս (1,46 մլրդ դոլար) ու Աֆղանստանը (1,25 մլրդ դոլար): Նախկին խորհրդային երկրներից առավել մեծ աջակցություն է ստանալու Ուկրաինան (294,9 մլն դոլար). Վրաստանը ստանալու է 90,3 մլն դոլար, Հայաստանը՝ 26,4 մլն դոլար, իսկ Ադրբեջանը՝ 12,9 մլն դոլար: