Վրաստանը՝ վերջին աշխարհաքաղաքական ռազմավարությունների վերափոխումների բանալի․ The Washington Times
Ներկայացնում ենք ամերիկյան «The Washington Times» պարբերականի «Georgia is key for latest geopolitical strategies realignment» հոդվածը։
Եվրոպայից Ասիա տեղի է ունենում աշխարհաքաղաքական ռազմավարությունների վերափոխումներ, և բոլոր խաղացող դերակատարները խաչվում են Կովկասյան տարածաշրջանում, որում, ընդգրկված են երեք ետխորհրդային հանրապետություններ՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։
Վրաստանը բանալին է։ Այս երկիրը գործողությունների կիզակետում է, արդ հազիվ թե ԱՄՆ խաղադրույքներն ավելի բարձր լինեն։ Չինաստանը վերահսկում է Եվրասիան իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հավակնոտ նախաձեռնության միջոցով։ Ռուսաստանը, որն այս պահին անկման մեջ է, ձգտում է միանալ Չինաստանի ակտիվ գործունեությանը և միաժամանակ պահպանել հետխորհրդային տարածքում հեգեմոնի կարգավիճակը։ Կենտրոնական Ասիան իր տնտեսական ներուժն է ցուցադրում կարևոր բարեփոխումների միջոցով, իսկ Թուրքիան իր ռազմավարական նշանակության նոր հայեցակարգեր է մշակում, որ շրջանցում է եվրոպական ապագան։
Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ և Եվրոպան հնարավորություններ են փնտրում իրենց կայունությունը մակարդակը բարձրացնելու, տնտեսական զարգացումն ապահովելու և ռազմավարական առավելություն ստանալու համար։ Այդ հետագծերը հատվում են Կովկասում, ուր բոլոր առանցքային դերակատարները փորձում են իրենց համար քաղաքական ազդեցության և տնտեսական առավելության դիրքեր ստեղծել, ուր հատվում են Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք առանցքները։
Թեև ԱՄՆ-ը պահպանում է իր ներկայություն Պարսից ծոցում և Աֆղանստանում, նախկին Խորհրդային Միության տարածաշրջաններին՝ ներառյալ Կովկասն ու Կենտրոնական Ասիան, հաճախ բավարար ուշադրություն չի դարձնում։
Քանի որ Վաշինգտոնի հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ խրթին են՝ պայմանավորված 1988 թվականից ձգվող Ղարաբաղյան հակամարտությամբ, արևմտամետ Վրաստանը, ինչպես Իսրայելը, մնում է տարածաշրջանում Ամերիկայի ամենավստահելի ու հավատարին բարեկամն ու դաշնակիցը։
Վրաստանը գտնվում է կովկասյան ցամաքային միջանցքում՝ Սև և Կասպից ծոցերի միջև՝ կապելով Եվրոպան և Ասիան։ Անցյալում այն գրավել են պարսիկները, օսմանները, ռուսները և մոնղոլները։ Եվ ամեն անգամ վրացիները հակահարված էին տալիս իրենց բռնազավթողներին։ Խորհրդային Միության փլուզումից հետո Վրաստանը կրկին դարձավ անկախ երկիր, սակայն հայտնվեց անկայուն իրավիճակում։ Վրաստանն ունի կայուն ժողովրդավարական կառավարություն, երը համառորեն աշխատում է, որ ամրապնդի կապերը Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, հատկապես վերջին տարիների ընթացքում։ Սակայն այդ ճանապարհին հարկ է գործել հմտորեն և ուշադիր։
Պաշտպանելով 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Ամերիկայի գործողությունները և ներխուժումն Իրաք՝ Վրաստանը 3,5 հազարանոց զորակազմ ուղարկեց Աֆղանստան ու Իրաք։ 2008 թվականին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, զավթեց Հարավային Օսիան ու Աբխազիան, մինչև օրս վրացական տարածքի 20 տոկոսը շարունակում է մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ։
Հենց դրա մասին էր խոսում Գեորգի Գախարիան, երբ սեպտեմբերին ստանձնեց Վրաստանի վարչապետի պաշտոնը․
«Օկուպացվել է Վրաստանի տնտեսության 20 տոկոսը, օկուպացվել է Վրաստանի զարգացման 20 տոկոսը, երկրի զարգացման ներուժի 20 տոկոսը, օկուպացվել է նրա մարդկային կապիտալի 20 տոկոսը, ու հենց դա է մեր անվտանգության համար ամենամեծ մարտահրավերը։ Առավելապես դա է արգելակում մեր երկրի զարգացումը»։
Գախարիան նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ը Վրաստանի ամենամերձավոր դաշնակից է, և որ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ինտեգրացումն ապահովելու միջոցների իրագործումը հանդիսանում են իր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունները։
Գախարիան դարձավ վարչապետ՝ իր թիկունքում ունենալով ծառայողական պատկառելի ցանկ։ Երկար ժամանակ աշխատել է միջազգային ձեռներեցության մեջ, այդ թվում գերմանական «Lufthansa Airlines» ընկերությունում, Գախարիան մուտք գործեց վրացական քաղաքականություն որպես ձեռներեցների հարցերով լիազոր անձ։ Զբաղեցնելով ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, էկոնոմիկայի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները՝ նա միշտ ձգտում էր բարեփոխումներ իրականացնել, որոնք ուղղված են բարձրանելու հաշվետու, բաց և թափանցիկ աշխատանքի մակարդակը։
Տնտեսական ոլորտում նրա հաջողություները պատճառներից մեկն էր, որ վերջերս Վրաստանը Համաշխարհային բանկի կողմից ներկայացվող բիզնես վարելու ինդեքսով զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը։ Վրաստանն ավելի բարձր տեղ է զբաղեցնում, քան Եվրամիության երկրների մեծամասնությունը, երբ դիտարկում են կառավարության աշխատանքների արդյունավետությունն և կոռուպցիայի ընկալումը։
Պաշտոնը ստանձելու արարողության ժամանակ հնչեցվող խոսքում Գախարիան կոչ արեց Ռուսաստանի հետ հարաբերություններում և Վրաստանի օկուպացված տարածքների հիմնախնդրի կարգավորման հարցում ապահովել բոլոր «առկա ֆորմատներով» «բանական ու ռացիոնալ» մոտեցումը։ Գախարիան հասկանում է, որ Ռուսաստանի հետ ռազմական բախումն աղետալի արդյունքների կհանեցնի։ Նա նաև չի մոռացել, որ նախքան զինուժի ներխուժումը, Ռուսաստանը կիբերհարվածներ իրականացրեց, որոնց արդյունքում վրացական կառավարության և նրա ֆինանսական ինստիտուտների աշխատանքում խափանումներ եղան։
Գախարիան ունի բավարար հմտություններ և ունակությունները Վրաստանը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ բերելու համար՝ միաժամանակ չհրահրելով Մոսկվային։ Ռուսաստանն անվտանգության առավել արդիական հիմնախնդիրն է, սակայն միակը չէ։ Եթե տարածաշրջանում իրավիճակը չվերափոխվի, ԱՄՆ-ի մյուս հակառակորդները նույնպես իրենց հայացքը կհառեն Վրաստանի վրա, դա միայն ժամանակի հարց կլինի։
Ավելի քան 1400 տարվա ընթացքում Վրաստանն ունեցել է բազում մեծ առաջնորդներ, որ ունակ են եղել միավորելու ազգին, և ծայրահեղ պահերին Վրաստանը հաղթել է իր թշնամիներին։ Սակայն այդ ողջ ընթացքում Վրաստանի ներսում ներքին պայքար է ընթացել, որը և խարխլել է երկրի կայությունությունը։ Այսօր այդ ներքին պայքարը կրկին գերակայում է վրացական քաղաքականության մեջ և վտանգում է ազգային անվտանգությունը։
Գախարիայի կողմից հաղթահարվելիք ճանապարհը բարդ է լինելու։ Նա ունակ է այն անցնելու, սակայն դրա համար ժամանակ է պետք։ Վարչապետն իր ժողովրդի, Եվրոպայի և, առաջնահերթ, ԱՄՆ-ի աջակցության կարիքը կզգա։