Չինաստանի հզորության 3 կարևորագույն պատճառները․ Sohu
Ներկայացնում ենք չինական «Sohu» պարբերականի անդրադարձը Չինաստանի հզորության հարցին: Չինասստանի Ժողովրդական Հանրապետության ձևավորման 70-ամյակի զորահանդեսը (2019 թ․ հոկտեմբերի 1-ին – խմբ․) ցույց տվեց, թե որքան հզոր կարող է լինել Չինաստանը` առանձնացնելով 3 հիմնական ասպեկտ։ |
1․ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ
ՉԺՀ ձևավորման սկզբնական շրջանում երկրի տնտեսական զարգացման տեմպերը բավականին ցածր էին։ Չինաստանը նոր էր վերականգնվում պատերազմից հետո, դրա համար ռեսուրսների ու տեխնոլոգիաների սուր անբավարարություն էր զգում։ Այդ ժամանակ արևմտյան երկրների զարգացման արագ տեմպերն անհասանելի երազանք էին թվում։ Եթե Չինաստանում չսկսեին ողջ ներուժով աշխատել, ապա պետությունը մինչև օրս կարող էր հետնապահի դիրքերում մնալ։ 70 տարի անց մի քանի սերնդի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կառուցելու հզոր և բարգավաճող Չինաստան։ Ժամանակակից ՉԺՀ-ն արդեն երկրորդ տնտեսությունն է աշխարհում, իսկ ընդհանուր առևտրաշրջանառությամբ զիջում է միայն ԱՄՆ-ին։ Ենթակառույցների զարգացման ոլորտում Չինաստանը զբաղեցնում է առաջին տեղը։ Այդ երկիրը առաջատար է նաև արագընթաց մայրուղիների երկարությամբ, դրանց ընդհանուր երկարությունը կազմում է 140 հազար կիլոմտեր, որից 23 հազարը երկաթուղային ճանապարհներին են։ Չնայած շինարարության բարդագույն պայմաններին Չինաստանին է պատկանում նաև աշխարհի ամենաերկար կամուրջը։ Այս ամենն ի ցույց է դնում ՉԺՀ-ի տնտեսական ներուժի հնարավորությունները։
2․ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ
Բոլորը ձգտում են հզորացնել պետությունը գիտության, տեխնիկայի և տաղանդների միջոցով։ Առաջընթացի գործում հենց գիտությունն ու տեխնիկան են համարվում առաջին գեներացնող ուժը։ Միայն հզոր գիտատեխնիկական բազայով հնարավոր է ստեղծել հզոր տերություն։ Այստեղ առաջնահերթ անհրաժեշտ է շեշտել ողջ աշխարհում 5G տեխնոլոգիաների ոլորտում առաջնեկ լինելու պայքարի մասին։ Ո՞ր երկիրն է ունակ մրցակցել Չինաստանի հետ այս ոլորտում։ ԱՄՆ-ն փորձում է ամեն կերպ ճնշել «Հուավեյ« ընկերությանը և թույլ չտալ, որ այն վերածվի համաշխարհային ընկերության։ Դրա պատճառը գեթ մեկն է․ Ամերիկայում վտանգ են զգում 5G տեխնոլոգիաների ոլորտում։ ԱՄՆ-ը վախենում է «Հուավեյ»-ի ազդեցությունից, եթե այդ ընկերության 5G տեխնոլոգիաները համընդհանուր տարածում գտնեն, ապա Ամերիկան բազմամիլիարդանոց կորուստներ կունենա։ Ըստ երևույթին այս ոլորտում Չինաստանի ազդեցությունը առաջին անգամ գերազանցել է ամերիկյանին։ Դրանից բացի արհեստական ինտելեկտի և անլար տեխնոլոգիաների ոլորտներում ևս ՉԺՀ-ն դուրս է եկել առաջին շարքեր։
3․ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ
Վերջին զորահանդեսի միջոցով ողջ աշխարհն ականատես եղավ չինական ռազմական հնարավորություններին։ Ցուցադրվող տեխնիկան համընդհանուր հիացմունք առաջացրեց։ Առաջին անգամ ցուցադրվեցին կառավարվող հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ։ Առանց հավելյալ մեկնաբանությունների Չինաստանի ռազմական տեխնիկան հայտնի դարձավ ընդամենը մեկ օրում։ Այս տարի Չինաստանը շահագործման հանձնեց ավիակիր, 055 տիպի ռազմանավեր, 095 տիպի ատոմային սուզանավ։ Նախկինում Չինաստանը փորձում էր ամեն կերպ միջուկային եռյակ (ստարտեգիական ավիացիա, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, ատոմային սուզանավեր — խմբ․) ձեռք բերել, ինչպես այլ երկրներում։ Սակայն այժմ երկիրն ոչ միայն տիրապետում է այդ եռյակին, այլև բավական մարտունակ մակարդակում է պահում։ Ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ կանգնած են հինգերորդ սերնդի ինքնաթիռներ, զենիթային կառավարման հրթիռներ, ինչպես նաև «օդ-երկիր» և «օդ-օդ» դասի հրթիռներ։ Ռազմածովային ուժերի զինանոցում առկա են ավիակիրներ, ատոմային սուզանավեր և տորպեդներ։ Ցամաքային ուժերը համալրված են տարատիպ առաջատար ռեակտիվ համակարգերով։ Զինուժի այսպիսի հզորությունը Չինաստանի յուրաքանչյուր բնակիչը հնարավորություն է տալիս մեծ հպարտություն զգա սեփական երկրի համար։