«Ֆրիտյոֆ Նանսենը հայերի փրկիչ». նորվեգիական պարբերականի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը
Ներկայացնում ենք նորվեգիական «Dagbladet» պարբերականի «Ֆրիտյոֆ Նանսենը հայերի փրկիչ» հոդվածը: Նշենք, որ Օսլոն մինչև օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դրանով պայմանավորված հոդվածում ևս տերմինը չի օգտագործվում: Սակայն այսպիսի հրապարակումները հանրավորություն են տալիս նորվեգիացի ընթերցող անսակից լինել 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրողություններին, ինչն էլ ի վերջ հանգեցնելու է այդ երկրի կողմից Մեծ եղեռնի ճանաչմանը:
Հոդվածում ներկայացված մի շարք դիտարկումներ չեն համապատասխանում իրականությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և մեր խմբագրության դիրքորոշմանը, այնուհանդերձ այն ներկայացնում ենք առանց խմբագրման՝ Հայոց ցեղապանության վերաբերյալ նորվեգիկական մամուլի մոտեցումներն ավելի հստակ հասկանալու համար:
19-րդ դարի վերջերին նորվեգացի գրող Քնութ Համսունը այցելեց Թուրքիա: Նրան շատ էր գրավում իսլամն ու թուրքերը: «Կիսալուսնի երկրում» աշխատության մեջ նա խոսում է թուրքերի և քրիստոնյա հայ փոքրամասնության հարաբերությունների մասին. «Այն ժամանակ, երբ արևմտյան թերթերը լի են այդ ժողովրդի դաժան ճակատագրի մասին լացով, Արևելքում դժվար չէ լսել, որ նրանք արժանի են այդ ճակատագրին… նրանց ձեռքում է առևտուրը, վաշխառությունն ու գումարը: Եվ մարդկանց շահագործումը»: Համսունի նկարագրությունը հեռու էր իրականությունից: Հայերի մեծամասնությունը սովորական գյուղացիներ էին, թեև նրանց մեջ կային նաև հարուստ վաճառականներ: Այնուհանդերձ Համսունի պատմությունը ցույց է տալիս հայերի նկատմամբ առկա որոշ նախապաշարմունքներ, որոնք էլ ավելի ուշ հանգեցրեցին հայ ժողովրդի համար աղետալի հետևանքների:
ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԸ.
Այդ տարածք Համսունի այցելությունից տասը տարի առաջ թուրքական կայսրությունը կորցրեց իր եվրոպական տիրույթների զգալի մասը, որոնք դեռ 15-րդ դարից իր տիրապետության տակ էին: Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան և Սերբիան դուրս էին եկել նրա իշխանությունից:
Ազգայնականության ալիք էր ձևավորվել նաև Թուրքիայի հայ փոքրամասնության շրջանում: Հայերն իրենց համարում էին լոյալ քաղաքացիներ, ապստամբություններ չէին բարձրացնում և անկախություն չէին պահանջում, նրանք միայն բարեփոխումներ և ավելի շատ իրավունքներ էին ցանկանում: Դրան ի պատասխան սուլթանը ճնշեց բարեփոխումներ պահանջող շարժումը: Ավելին քան 200 հազար հայեր սպանվեցին:
1908 թվականին սուլթանը գահընկեց արվեց այսպես կոչված «երիտթուրքերի» կողմից, ովքեր աստիճանաբար սկսեցին շարժվել ազգայնական էքստրիմիզմի ուղիով: Կառավարական խորհրդակցություններից մեկի ժամանակ Նազիմ Բեյ քաղաքական գործիչը հայտարարեց. «Ես ուզում եմ, որ ապրեն միայն թուրքերը: Ես ուզում եմ, որ նրանք ապրեն այստեղ՝ այս տարածքում և լինեն անկախ: Բոլոր տարրերը բացառությամբ թուրքերի պետք է ոչնչացվեն՝ անկախ կրոնից, որին պատկանում են: Այս երկիրը պետք է մաքրվի օտար տարրերից»:
Կայսրության տարածքների կրճատման պայմաններում աչքի էր ընկնում ազգային փոքրամասնության մեկ մեծ խումբ՝ քրիստոնյա հայերը:
ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ.
Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիան միացավ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ և պատերազմում էր Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու հարևան Ռուսաստանի դեմ: Հայերի մեծամասնությունը լոյալ էին (թուրքական իշխանությունների նկատմամբ) և մարտնչում էին թուրքական բանակում:
Գոյություն ուներ նաև արմատական փոքրամասնություն, որը համաշխարհային պատերազմը համարում էր ազատագրման հնարավորություն: Այդ փոքրամասնության որոշ ներկայացուցիչներ ծառայության անցան Թուրքիայի թշմնամիների մոտ և դարձան նրանց գործակալները: Նրանց թիվը շատ չէր, սակայն բավարար էր, որ երիտթուրքերի ատելությունն ավելի աճեր:
1914-1915 թվականների ձմռանը Վանի նահանգի հայ բնակչությունը ապստամբեց: Նրանք հայտարարեցին, որ պաշտպանվում են թուրքական չարաշահումներից: Հայերը դեռ հիշում էին 19-րդ դարի զանգվածային սպանությունները: Թուրքերն ընդհակառակը գտնում էին, որ ապստամբությունը ևս մեկ ապացույցն է, որ հայերը դավաճաններ են, ովքեր պատրաստվում են թշնամու հարձակմանը, քանի որ Վանի նահանգը սահմանակից էր Ռուսաստանին:
Վախն ավելի աճեց, երբ որոշ հայ էքստրիմիստներ այդ շրջանում թուրք և քուրդ մահմեդականների շրջանում զանգվածային սպանություններ իրականացրեցին: «Երիտթուրքերը» որոշեցին, որ «հայկական հարցը» պետք է վերջնականապես լուծվի:
1915 թ. մարտին Թուրքիայի բոլոր նահանգապետերը Թալեաթ փաշայի ստորագրությամբ հաղորդագրություն ստացան. «Ջեմիեթը (երիտթուրքերի ժողովը) որոշել է արմատախիլ անել և ոչնչնացնել այն ուժերը, որոնք հարյուրամյակներ շարունակ հանդես են եկել մեր դեմ: Դա անելու համար մենք հարկադրված են արյունոտ մեթոդներ կիրառել»:
ՄԱՀԱՊԱՏԻԺՆԵՐ.
Հաջորդող հաղորդագրություններում տեքստն ավելի հստակ էր. «Ջեմիեթի հրամանով կառավարությունը որոշել է ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին… Նրանց ֆիզիկական գոյությունը պետք է դադարեցվի, ներառյալ կանանց, երեխաներին, հաշմանդամներին և հիվանդներին՝ հաշվի չառնելով այն, թե որքան աղետաբեր կարող է լինել տեղափոխության միջոցը»:
Թալեաթ փաշան հերքում էր այս հաղորդագրություններն ուղարկելու իրողությունը, և դրա հետ համաձայն են շատ պատմաբաններ: Անկախ այն բանից, ով է այն գրել, հաղորդագրությունները դարձան հայերի մեծ աղետի սկիզբը:
Հալածանքների ենթարկվեցին առաջնահերթ թուրքական բանակի հայ զինվորները: Նրանց ուղարկեցին ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածները և հանձնարարվում էին ինքնասպանություն ենթադրող հարձակումներ: Կենդանի մնացածներն էլ մահապատժի էին ենթարկվում:
1915 թ. ապրիլի 24-ին մոտ 250 հայ առաջնորդներ և մտավորականության ներկայացուցիչներ ձերբակալվեցին Կոնստանդնուպոլսում: Մեծամասնությունն ավելի ուշ մահապատժի ենթարկվեց:
Այդ օրվանից ապրիլի 24-ը հայերի շրջանում կոչվում է «Կարմիր կիրակի»: Հայազգի առաջնորդներին և զինծառայողներին վերացնելուց հետո հայ հասարակությունը անպաշտպան մնաց:
ՆԱՆՍԵՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ.
Ֆրիտյոֆ Նանսենն ի աջակցություն հայերի հանդես եկող ակտիվիստներից մեկն էր: 1927 թվականին հրապարակված «Հայաստանի մասին» գրքում նա տեղի ունեցածին իր սեփական բնորոշումը տվեց. «Բոլոր սարսափները, որոնց նմանը չկա պատմության մեջ, դարձան իրականություն: Կիլիկիայի, Անատոլիայի և Միջագետքի բոլոր գյուղերից հայերին արտաքսում էին մահվան երթի… Քանի որ տղամարդկանց մեծամասնությունը ուղարկվել էին ռազմաճակատային աշխատանքների, տներից արտաքսում էին հիմնականում կանանց, երեխաների, ծերի ու հաշմանդամների… Բոլոր գյուղերից այդ դժբախտներին միավորում էին մեծ շարասյունների մեջ և առանց ջրի ու սննդի տանում էին արաբական անապատի լեռներով, ուր ոչինչ չէր արվում այդ խեղճ ու սոված մարդկանց ամբոխին ընդունելու կամ ձեռք մեկնելու համար: Չէ՞ որ պլանն այն էր, որ անդունդը չգլորված և ճանապարհին չմահացած անձինք վախճանվեին սովից»:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ.
1915 թ. գարնան ու ամռան ընթացքում ոչնչացվեին մոտ կես կամ մեկուկես միլիոն հայ: Իրական թիվը մենք, հավանաբար, երբեք չեն իմանա: Սակայն դա բավարար էր, որ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան 1915 թ. օգոստոսին ասեր. «Հայկական հարց այլևս գոյություն չունի»:
Սակայն Ֆրիտյոֆ Նանսենի համար այդ թեման դեռ միայն զարգանում էր: 1920 թ. հայտնի բևեռախույզը նշանակվեց Ազգերի լիգայում փախստականների հարցերով հանձնակատար:
Գլխավոր խնդիրներից էին 300 հազար հայ փախստականները, ովքեր վերապրել էին Թուրքիայում զանգվածային սպանությունները: Նրանք չէին կարող վերադառնալ Թուրքիա և նրանք չունեին սեփական ազգային պետությունը: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը առաջարկեց հայերի համար սեփական երկիրը ստեղծել Ռուսաստանի և Թուրքիայի սահմանային գոտում, սակայն արևմտյան տերությունները ոչ մի ցանկություն չհայտնեցին աջակցել այդ նախագծին ո՛չ ռազմական ուժով, ո՛չ էլ տնտեսական միջոցներով:
Հիասթափված Նանսենը գրում է, որ «Եվրոպայի արևմտյան տերությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հնչեցին … միայն խոսքեր»:
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՓՈՐՁԵՐ.
Արդյունքում Նանսենը դիմեց սոցիալիստական Խորհրդային Միությանը: 1920 թվականին կոմունիստները ստեղծել էին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Կովկասում՝ Երևան մայրաքաղաքով: Այն հայերի պատմական հայրենիքն էր մեծ թվով հայ բնակչությամբ:
1925 թվականի ամռանը Նանսենը մեկնեց այդ շրջան հայազգի փախստականներին ընդունելու պայմաններին և հնարավորություններին ծանոթանալու համար: Նանսենը հիացմունքով ընդունեց այն, թե ինչ էին արել կոմունիստները. «Այնտեղ, ուր քարոս էր, աղքատություն և սով, հաստատվել էր կարգուկանոն և անգամ ինչ-որ տեղ հարմարություններ, իսկ հասարակությունը մշտապես զարգանում է արդյունավետ ղեկավարության բազմաթիվ նոր և կարևոր ձեռնարկների միջոցով»:
Նա նաև խայթող դիտարկում արեց արևմտյան տերությունների հասցեին. «Զարմանալ է, որ հենց այն երկրների կողմից, ովքեր իրենց պարտականությունները չիրականացրեցին և ոչինչ չարեցին հայերին օգնելու համար, ում այդքան անհրաժեշտ էր այդ օգնությունը, հետևում են կշտամբանքները հայերի հասեցին, որ նրանք ընդունեցին խորհրդային իշխանություններին իրենց երկիրն ու ժողովրդին փրկելու համար»:
Նանսեն ակնկալում էր 50 հազար փախստականների տեղակայել այդ շրջանում՝ մասնավորապես կառուցելով ջրամատակարարման համալիրներ, որ Հայաստանի անապատային տարածքները վերածվեին պտղաբեր հողերի: Խորհրդային իշխանությունները աջակցություն հայտնեցին այդ նախագծին, սակայն նրանց պետք էր տնտեսական օժանդակություն, քանի որ հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմը երկիրը սնանկացրել էին:
Ազգերի լիգան մերժեց աջակցել կոմունիստական Հայաստանին: Գումար հայթայթելու համար Նանսենը հարկադրված էր ուղևորվել տարբեր երկրներ և զեկույցներ կարդալ, ինչպես նաև մասնավոր դոնորների աջակցությունը ստանալ: 1928 թ. Նանսենը բավարար գումար հավաքեց իր համեստ նախագիծն իրականացնելու համար:
ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ.
Շուրջ 20 հազար հայ փախստականներ նոր հայրենիք ստացան, սակայն դա բնավ այն չէր, ինչ ակնկալում էր Նանսենը: Նա վշտացած գրում էր. «Ինչի՞ համար է Ազգերի լիգան հանձնաժողով ստեղծում, որ իմանա կարելի է արդյոք անօթևան հայ փախստականների համար ինչ-որ բան անել: Դա իրականացվում է, քանի էր նրան խի՞ղճն է տանջում (եթե իհարկե մնացել է)… Վա՜յ հայ ժողովրդին, որ ներգրավվեց եվրոպական քաղաքականության մեջ: Լավ կլիներ, որ ոչ մի եվրոպացի դիվանագետ չարտաբերեր այդ անունը»:
Ֆրիտյոֆ Նանսենը վախճանվեց 1930 թվականին, համոզված լինելով, որ հայերի համար գործադրված ջանքերն իր կյանքի ամենամեծ պարտությունն էր: Սակայն այսօր հայերը հազիվ թե համաձայնեն իր հետ:
Նանսենի 150-ամյակի առիթով Երևանում հուշարձանի բացման արարողության ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ ՆԱլբանդյանը ասեց. «Նանսեն օգնեց հայ ժողովրդին նրա համար ամենածանր շրջանում: Նա փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլև հավատն այն բանի, որ մարդկանց մեջ բարություն մնացել է: Հավատն այն բանի, որ ապրիլի 24-ից հետ 25-ը կգա»: