«Գլոբալ կենսաթոշակային ինդեքս — 2017» (ինֆոգրաֆիկ)
«Natixis Global Asset Management» ներդրումային ընկերությունը հուլիսի 19-ին հրապարակել է «Գլոբալ կենսաթոշակային ինդեքս -2017» (Global Retirement Index) զեկույցը:
Երկրները գնահատվում են 18 ցուցանիշով, որոնք էլ խմբավորվում են 4 հիմնական չափանիշների՝
- Առողջություն,
- Կյանքի որակ,
- Նյութական բարեկեցություն,
- Ֆինանսական ապահովվածություն:
Զեկույցում ներկայացված է 43 երկիր՝ առավելապես զարգացած պետություններից, օրինակ աֆրիկյան աշխարհամասից որևէ տվյալ չի ներկայացվում: Հայաստանն ու հարավկովկասյան երկրները ևս այս ցանկում ներառված չեն:
Լավագույն ցուցանիշներն ունի Արևմտաեվրոպական տարածաշրջանը, իսկ առաջատար տասնյակը հետևյալն է.
- Նորվեգիա
- Շվեյցարիա
- Իսլանդիա
- Շվեդիա
- Նոր Զելանդիա
- Ավստրալիա
- Գերմանիա
- Դանիա
- Նիդերլանդներ
- Լյուքսեմբուրգ
ԱՄՆ-ը 17-րդ հորիզոնականում է, Մեծ Բրիտանիան՝ 18-րդ, Ֆրանիսան՝ 19-րդ, Չինաստանը՝ 38-րդ, Ռուսաստանը՝ 40-րդ, Բրազիլիան՝ 41-րդ և ցանկը եզրափակում է Հնդկաստանը: