Մեծ քսանյակի երկրների 2016 թվականի բյուջեների համեմատությունը
2016 թվականի աշխարհի բոլոր երկրների հանրագումարային բյուջեն գերազանցել է 20 տրիլիոն դոլարը՝ եկամուտները կազմել են 20 տրիլիոն 310 միլիարդ դոլար, իսկ ծախսերը գրեթե 11 տոկոս ավելին են եղել՝ 22 տրիլիոն 790 միլիարդ դոլար:
Ինչպիսի՞ն է պատկերը Մեծ քսանյակի երկրների համար: Առաջատար քսանյակի 2016 թվականի միասնական բյուջեի եկամուտները կազմել են 15 տրիլիոն 375 միլիարդ, իսկ ծախսերը՝ 17 տրիլիոն 229 միլիարդ դոլար, միջինացված պակասուրդը 12,35 տոկոս:
Աշխարհի «թիվ 1» տնտեսությունը՝ ԱՄՆ-ն տնօրինում է ամենամեծ բյուջեն, եկամուտները 3 տրիլիոն 363 միլիարդ են, իսկ ծախսերը 530 միլիարդով ավելին:
Բյուջեի մեծությամբ երկրորդը պետությունը Չինաստանն է. 2 տրիլիոն 465 միլիարդ եկամտային և 2 տրիլիոն 897 միլիարդ ծախսային մասով: Տոկոսային հարաբերակցությամբ Չինաստանի պակասուրդն ավելի մեծ էր, քան ԱՄՆ-ինը, համապատասխանաբար 14,9 և 13,6 տոկոս:
2016 թվականին տոկոսային հարաբերակցությամբ ամենամեծ պակասուրդն ուներ Սաուդյան Արաբիան՝ 36,75%, նրան հաջորդում էր Հնդկաստանը՝ 29,31%-ով: Քսանյակի միակ երկիրը, որի բյուջեի եկամտային մասը գերազանցում էր ծախսայինին, Գերմանիան է, այն 2016-ին ուներ 23 մլրդ դոլարի հավելուրդ (1,55%):
Նախորդ տարի ԵԱՏՄ լոկոմոտիվային տնտեսության՝ Ռուսաստանի Դաշնության բյուջետային եկամուտները կազմել են 186,5 մլրդ դոլար, իսկ ծախսերը 50 մլրդ-ով (21 տոկոսով) ավելին էին՝ 236,6 մլրդ դոլար:
Պետություն | Եկամուտներ (մլրդ դոլար) | Ծախսեր (մլրդ դոլար) |
Հաշվեկշիռ | |
մլրդ դոլար | տոկոս | |||
ԱՄՆ | 3363 | 3893 | -530 | -13,6142 |
Չինաստան | 2465 | 2897 | -432 | -14,912 |
Ճապոնիա | 1696 | 1931 | -235 | -12,1699 |
Գերմանիա | 1507 | 1484 | 23 | 1,549865 |
Ֆրանսիա | 1288 | 1369 | -81 | -5,91673 |
Մեծ Բրիտանիա | 996,3 | 1097 | -100,7 | -9,17958 |
Իտալիա | 842,5 | 889,8 | -47,3 | -5,3158 |
Բրազիլիա | 632 | 677,2 | -45,2 | -6,67454 |
Կանադա | 594,7 | 632,4 | -37,7 | -5,96142 |
Ավստրալիա | 420,5 | 446,4 | -25,9 | -5,80197 |
Հարավային Կորեա | 304,3 | 321,4 | -17,1 | -5,32047 |
Մեքսիկա | 224,3 | 255,9 | -31,6 | -12,3486 |
Հնդկաստան | 200,1 | 283,1 | -83 | -29,3183 |
Ռուսաստան | 186,5 | 236,6 | -50,1 | -21,175 |
Թուրքիա | 184,3 | 198,8 | -14,5 | -7,29376 |
Սաուդյան Արաբիա | 149,7 | 236,7 | -87 | -36,7554 |
Ինդոնեզիա | 128,7 | 151,4 | -22,7 | -14,9934 |
Արգենտինա | 115,9 | 141,7 | -25,8 | -18,2075 |
Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն | 76,62 | 86,45 | -9,83 | -11,3707 |
2016 թվականին Հարավային Կովկասի երեք ճանաչված հանրապետությունների բյուջեներն ունեինք հետևյալ ցուցանիշները:
Ամենամեծ բյուջեն Ադրբեջանին էր. եկամուտները 11,02 մլրդ, իսկ ծախսերը՝ 12,18: Թվային արտահայտությամբ ամենամեծ պակասուրդը ևս (1,16 մլրդ) Ադրբեջանին էր:
Վրաստանի բյուջեի ծախսերը կազմել են 4,54 մլրդ, իսկ եկամուտները 6 տոկոսով պակաս էին՝ 4,26 մլրդ դոլար:
Հայաստանի բյուջեն 2016 թվականին կազմել է 2,445 մլրդ դոլար, ծախսերը՝ 2,969 մլրդ, պակասուրդը 524 մլն դոլար կամ բյուջեի 17,6 տոկոսը:
* տվյալներն ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի: