Դոնալդ Թրամփի նախագահությունից առավել սարսափող 7 երկրները. Time
These 7 Countries Are Dreading Donald Trump’s Presidency the Most. «Time»
ԱՄՆ սահմաններից դուրս շատերն ուրախությամբ են ընդունել Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան 45-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու լուրը: Ռուսաստանին դուր է գալիս նրա վատատեսական դիրքորոշումը ՆԱՏՕ-ի արժեքներին և նրա հայտարարությունները, որ անհրաժեշտ է ջերմացնել երկու երկրների միջև հարաբերությունները:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ողջունում են Թրամփի պատրաստակամությունը կենտրոնանալու ընդհանուր շահերի, այլ ոչ թե արևմտյան արժեքների վրա: Դրանով հանդերձ որոշ երկրներ սարսափով էին սպասում Թրամփի երդման արարողությանը (տեղի է ունեցել 2017 թ. հունվարի 17-ին – խմբ.):
«Time» պարբերականը ներկայացնում է երկրների ցանկ, որոնք առավել շատ են վախենում Թրամփի նախագահությունից:
ՄԵՔՍԻԿԱ
Թրամփը բազմիցս նախազգուշացրել է, որ Մեքսիկային տեղին կլինի նախապատրաստվել երկու երկրների միջև պատի կառուցմանը, դրա օրինագծին, մի քանի միլիոն արտաքսվածների և առևտրի նկատմամբ ուժեղ ճնշմանը: Չինաստանի մասին էլ նա ոչ մի լավ բան չի ասել, սակայն Մեքսիկան, որի արտահանումներին 80 և ներմուծումների 60 տոկոսը բաժին է հասնում ԱՄՆ-ին, ավելի քիչ է պատրաստ նման հարվածի: Եթե անգամ Թրամփն ավելի մեղմ քաղաքականություն տանի, քան ակնկալվում է, ապա նրա սպառնալիքներն ու թշնամական հռետորաբանությունը հաջորդ տարվա նախագահական ընտրություններում ձախակողմյան քաղաքականության հարող թեկնածու Անդրեաս Մանուել Լոպեզ Օբրադորի հաղթելու շանսերը կմեծացնեն: Այժմ շատ դժվար է ասել, թե այս երկուսից ով ավելի մեծ վնաս կբերի մեքսիկական տնտեսության երկարատև կտրվածքով:
ՃԱՊՈՆԻԱ
Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընդհանուր շահեր ունեն: Երկուսն էլ ցանկանում են, որ Ճապոնիան ամրապնդի իր բանակը և իր անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի: Ինչպես և Թրամփը, Աբեն ևս ցանկանում է բարելավել հարաբերությունները պուտինյան Ռուսաստանի հետ, որը Ճապոնիայի համար էներգառեսուրսների հիմնական աղբյուրն է: Աբեն նաև մինչև օրս հույս ունի Մոսվկայի հետ համաձայնագիր կնքել և Ճապոնիայի վերահսկողության տակ վերցնել Երկրորդ աշխարհամարտի արդյունքում Խորհրդային Միությանը անցած կղզիները (պատերազմի ավարտից հետո մինչև օրս Ռուսաստանի և Ճապոնիայի միջև հաշտության պայմանագիր չի կնքվել – խմբ.): Սակայն եթե Թրամփը Չինաստանի հետ հարաբերությունները սրի, Ճապոնիան կհայտնի իր երկու գլխավոր առևտրային գործընկերների արանքում: Դրան ավելացնենք նաև Հարավային Կորեայի հետ բավական խրթին հարաբերությունները և այդ երկիրը կհայտնվի իզոլացման մեջ:
ԼԱՏՎԻԱ, ԼԻՏՎԱ, ԷՍՏՈՆԻԱ
Բալթյան երկրները Թրամփի ինագուրացիային էին հետևում հատուկ անհանգստությամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինա ներխուժելու իր իրավունքը հիմնավորեց այնտեղ ապրող էթնիկ ռուսներին պաշտպանելու անհրաժեշտությամբ: Տոկոսային հարաբերակցությամբ Լատվայում և Էստոնիայում ավելի շատ ռուսներ են ապրում, քան Ուկրաինայում: Իհարկե, ի տարբերություն Ուկրաինայի, Բալթյան երկրները ՆԱՏՕ-ի անդամ են, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին Թրամփի խոստումը, ինչպես նաև հայտարարություններն այն մասին, որ ՆԱՏՕ-ն «հնացել է», ազդանշաններ են, որ Լատվան և Էստոնիան չեն կարող անտեսել: Այդ երկրները պլանավորում են Ռուսաստանի հետ սահմանի ամբողջ երկարությամբ պատ կառուցել, որը կարող է Թրամփի գնահատականին արժանանալ: Հարևան Լիտվիան էլ կփակի Կալինինգրադի մարզի հետ սահմանը: Իհարկե այդ փշալարերը չեն կանգնեցնի ներխուժումը, սակայն դա այնուամենայնիվ կարող է խոչընդոտել դառնալ ռուս զինվորականերին փոքր խմբերի կողմից անհարկի գործողությունների իրականացմանը:
ԳԵՐՄԱՆԻԱ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թրամփի ընտրությունն ընդունեց զուսպ համագործակցության առաջարկով՝ «ժողովրդավարություն, ազատություն, ինչպես նաև օրենքի գերակայության ու անկախ ծագման, մաշկի գույնի, հայացքների, սեռի, սեռական կողմնորոշման և քաղաքական համոզմունքների ցանկացած մարդու արժանապատվության հարգանքի» միասնական արժեքների հիմքով: Այլ խոսքերով Մերկելն առաջարկել է համագործակցել պայմանով, որ Թրամփը չի իրագործի մեքսիկացիներին և մահմեդականներին առնչվող նախընտրական խոստումները: Դրանից բացի հենց Մերկելն էր առավել վճռականությամբ քննադատում Պուտինի ներխուժումը Ուկրաինա և ղեկավարում էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներդրման արշավը: Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ Թրամփի համակրանքը թուլացնում են Մերկելի դիրքերը և ամրապնդում են այն եվրոպացիների դիրքերը, ովքեր շեշտում են, որ Ռուսաստանին պատժելու փորձերը անարդյունավետ են և դատապարտված են ձախողման:
ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիայում Թրամփի նախագահության շուրջ անհանգստությունն ունի ավելի շատ ներքին պատճառներ: Թրամփի հաղթանակը ընտրողներին այս տարվա գարնանը կարող է դրդել ընտրելու ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությանը: Այդ կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը խոստացել է, որ եթե ինքն ընտրվի Ֆրանսիայի նախագահ, ապա երկիրը դուրս կգա Եվրամիության կազմից: Թեև Լե Պենի հաջողությունը կախված է առավելապես Ֆրանսիայի ներսում տեղի ունեցող իրադարձություններից, նրա մրցակիցները մտահոգվում են, որ Թրամփը կարող է հրապարակայնորեն պաշտպանություն հայտնել նրան, ինչն էլ հավելյալ ազդակ կլինի: Մրցակցիները նաև վախենում են, որ Թրամփը չի արձագանքի, եթե Ռուսաստանը որոշի աջակցել Լե Պենին կիբերհարձակումների միջոցով:
ԱՄՆ նոր նախագահի երդմանակալությունը դեռ երբեք երկրի ներսում և դրանից դուրս չի հանգեցրել այսքան մտահոգությունների: Կպահի՞ արդյոք Թրամփն իր խոստումներ, որոնք ամբողջ աշխարհում տարբեր երկրների առաջնորդների և կառավարությունների սարսափն են դարձել: Ժամանակը ցույց կտա: