Եվրոպայի խոշորագույն երկրների ռազմական ներուժը (ինֆոգրաֆիկ)
Եվրոպայում կան 5 տերություններ, որոնք տարածաշրջանի այլ երկրների հետ իրենց քաղաքական ու տնտեսական ներուժով անհամեմատելի են: Դրանք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան:
Ինչպիսի՞ն է այս տերությունների ռազմական ներուժը:
Բոլոր այս երկրները, բացառությամբ Ռուսաստանի անդամ են ՆԱՏՕ-ին, դաշինքը ապահովում է այս երկների կոլեկտիվ պաշտպանությունը՝ ԱՄՆ պատրոնաժի ներքո:
Ռուսաստանը զինուժով երկրորդ երկիրն է աշխարհում[1], աշխարհում ամենամեծ թվով միջուկային մարտագլխիկներն ունի (7290 հատ): Զինծառայողների թիվն ավելին է, քան նշված չորս երկրների զինվորականների թիվը միասին վերցրած (798 հազար): Նույնն է հարաբերակցությունը նաև նավատորմի, ավիացիայի, սուզանավերի ու զրահատեխնիկայի թվի առումով:
[1] http://www.globalfirepower.com/countries-listing.asp