«G20», թե «G25». «Մեծ քսանյակի» անդամ պետությունների ու համանման ներուժ ունեցող այլ երկրների համեմատություն
«Մեծ քսանյակը» աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների իշխանությունների ու կենտրոնական բանկերի միջազգային ֆորում է: 1999 թվականի հիմնված կառույցի նպատակն է քննարկել գլոբալ տնտեսության զարգացման խնդիրները և ապահովել միջազգային ֆինանսական կայունությունը:
«Քսանյակում» են Եվրոպական Միությունը և 19 երկիր՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ավստրալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն, Մեքսիկա, Կանադա, Բրազիլիա և Արգենտինա: Այս երկրներն ապահովում են գլոբալ համախառն ներքին արդյունքի շուրջ 80 տոկոսը, միջազգային առևտրաշրջանառության՝ շուրջ 75 տոկոսը:
Գագաթնաժողովներին գործընկերոջ կարգավիճակում մասնակցում են նաև միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ֆինանսական կայունության խորհրդի ղեկավարությունը: Գագաթնաժողովը նախագահող պետության հրավերով կարող են մասնակցել նաև այլ կազմակերպությունների ու պետությունների ներկայացուցիչներ: Իսկ Իսպանիան մշտական հյուրի կարգավիճակ ունի:
Որքան էլ ներկայացուցչական լինի «Մեծ քսանյակի» նման կազմը, այն դեռ չի համապատասխանում ամենաազդեցիկ երկրների ֆորումին, քանի որ կան որոշ ռեգիոնալ տերություններ, որոնք ընդգրկված չեն այս կազմում: Մեր դիտարկմամբ ֆորումն ավելի արդյունավետ կգործեր, եթե դրանում մշտական ներկայություն ունենային Իսպանիան, Իրանը, Պակիստանը, Նիգերիան, Եգիպտոսն ու Լեհաստանն: Իսպանիան բազմաթիվ ցուցանիշներով գերազանցում է «Քսանյակի» երկրներից Ավստրիային, Սաուդյան Արաբիային, Թուրքիան, Ինդոնեզիային, Հարավային Աֆրիկային, Արգենտինային և անգամ Ռուսաստանին: Իրանը, Պակիստանը, Նիգերիան, Եգիպտոսը և Լեհաստանը իրենց ներուժով ոչ միայն չեն զիջում «Քսանյակի» երկրներին, այլև տարածաշրջանային զգալի ազդեցություն ունեցող տերություններ են, որոնց դիրքորոշումը գլոբալ գործընթացներում շատ կարևոր է:
Այս տերությունների ներառման դեպքում ֆորումը կլիներ ոչ թե «G20», այլ «G25» (Եվրամիությունը կունենար մշտական հյուրի կարգավիճակ), այս ձևաչափը առավել կհամապատասխաներ առկա գլոբալ ու տարածաշրջանային տերությունների ներկայացվածության ձևաչափին:
Ինչպիսին են «Քսանյակի» ու մեր կողմից առաջադրվող ցանկալի անդամ երկրների հիմնական տնտեսական ու հարակից ցուցանիշները:
Երկիր | ՀՆԱ — գնողունակություն (մլրդ դոլար) |
Չինաստան | 21 140 |
ԱՄՆ | 18 560 |
Հնդկաստան | 8 721 |
Ճապոնիա | 4 932 |
Գերմանիա | 3 979 |
Ռուսաստան | 3 745 |
Բրազիլիա | 3 081 |
Ինդոնեզիա | 3 028 |
Մեծ Բրիտանիա | 2 788 |
Ֆրանսիա | 2 699 |
Մեքսիկա | 2 307 |
Իտալիա | 2 221 |
Հրվ. Կորեա | 1 929 |
Սաուդ. Արաբիա | 1 731 |
Իսպանիա | 1 690 |
Կանադա | 1 674 |
Թուրքիա | 1 670 |
Իրան | 1 459 |
Ավստրալիա | 1 189 |
Եգիպտոս | 1 105 |
Նիգերիա | 1 089 |
Լեհաստան | 1 052 |
Պակիստան | 988 |
Արգենտինա | 879 |
Հրվ. Աֆրիկա | 739 |
Երկիր | ՀՆԱ՝ անվանական (մլրդ դոլար) |
ԱՄՆ | 18 560 |
Չինաստան | 10 730 |
Ճապոնիա | 4 730 |
Գերմանիա | 3 495 |
Մեծ Բրիտանիա | 2 650 |
Ֆրանսիա | 2 488 |
Հնդկաստան | 2 251 |
Իտալիա | 1 852 |
Բրազիլիա | 1 770 |
Կանադա | 1 532 |
Հրվ. Կորեա | 1 411 |
Ռուսաստան | 1 268 |
Ավստրալիա | 1 257 |
Իսպանիա | 1 252 |
Մեքսիկա | 1 064 |
Ինդոնեզիա | 941 |
Թուրքիա | 857 |
Սաուդ. Արաբիա | 638 |
Արգենտինա | 542 |
Լեհաստան | 467 |
Նիգերիա | 415 |
Իրան | 412 |
Եգիպտոս | 343 |
Պակիստան | 298 |
Հրվ. Աֆրիկա | 280 |
Երկիր | Առևտրաշրջանառություն (մլրդ դոլար) | Արտահանում (մլրդ դոլար) | Ներմուծում (մլրդ դոլար) |
Չինաստան | 3 685 | 2 098 | 1 587 |
ԱՄՆ | 3 676 | 1 471 | 2 205 |
Գերմանիա | 2 271 | 1 283 | 988 |
Ճապոնիա | 1 271 | 641 | 630 |
Ֆրանսիա | 1 050 | 489 | 561 |
Մեծ Բրիտանիա | 994 | 412 | 582 |
Հրվ. Կորեա | 914 | 509 | 405 |
Կանադա | 809 | 390 | 419 |
Իտալիա | 808 | 436 | 372 |
Մեքսիկա | 761 | 374 | 387 |
Հնդկաստան | 643 | 262 | 381 |
Իսպանիա | 554 | 266 | 288 |
Ռուսաստան | 424 | 259 | 165 |
Ավստրալիա | 387 | 184 | 203 |
Լեհաստան | 378 | 188 | 190 |
Սաուդ. Արաբիա | 363 | 205 | 158 |
Թուրքիա | 348 | 150 | 198 |
Բրազիլիա | 324 | 190 | 134 |
Ինդոնեզիա | 259 | 137 | 122 |
Հրվ. Աֆրիկա | 168 | 83 | 85 |
Իրան | 150 | 88 | 62 |
Արգենտինա | 115 | 58 | 57 |
Նիգերիա | 69 | 33 | 36 |
Եգիպտոս | 65 | 15 | 50 |
Պակիստան | 59 | 21 | 38 |
Երկիր | Ոսկու և արտարժույթի պահուստներ (մլրդ դոլար) |
Չինաստան | 3 010 |
Ճապոնիա | 1 233 |
Սաուդ. Արաբիա | 554 |
Բրազիլիա | 373 |
Հրվ. Կորեա | 372 |
Ռուսաստան | 366 |
Հնդկաստան | 359 |
Մեքսիկա | 176 |
Գերմանիա | 174 |
Ֆրանսիա | 154 |
Իրան | 136 |
Իտալիա | 131 |
Մեծ Բրիտանիա | 130 |
ԱՄՆ | 118 |
Թուրքիա | 115 |
Ինդոնեզիա | 106 |
Լեհաստան | 90 |
Կանադա | 83 |
Ավստրալիա | 54 |
Իսպանիա | 54 |
Հրվ. Աֆրիկա | 45 |
Արգենտինա | 32 |
Նիգերիա | 23 |
Պակիստան | 21 |
Եգիպտոս | 15 |
Երկիր | Տարածքը (հազար քկմ) |
Ռուսաստան | 17 098 |
Կանադա | 9 985 |
ԱՄՆ | 9 826 |
Չինաստան | 9 597 |
Բրազիլիա | 8 515 |
Ավստրալիա | 7 741 |
Հնդկաստան | 3 287 |
Արգենտինա | 2 780 |
Սաուդ. Արաբիա | 2 150 |
Մեքսիկա | 1 964 |
Ինդոնեզիա | 1 905 |
Իրան | 1648 |
Հրվ. Աֆրիկա | 1 219 |
Եգիպտոս | 1001 |
Նիգերիա | 924 |
Պակիստան | 796 |
Թուրքիա | 784 |
Ֆրանսիա | 644 |
Իսպանիա | 505 |
Ճապոնիա | 378 |
Գերմանիա | 357 |
Մեծ Բրիտանիա | 344 |
Լեհաստան | 313 |
Իտալիա | 301 |
Հրվ. Կորեա | 100 |
Երկիր | Բնակչությունը (մլն մարդ) |
Չինաստան | 1 374 |
Հնդկաստան | 1 267 |
ԱՄՆ | 324 |
Ինդոնեզիա | 258 |
Բրազիլիա | 206 |
Պակիստան | 202 |
Նիգերիա | 186 |
Ռուսաստան | 142 |
Ճապոնիա | 127 |
Մեքսիկա | 123 |
Եգիպտոս | 95 |
Իրան | 83 |
Գերմանիա | 81 |
Թուրքիա | 80 |
Ֆրանսիա | 67 |
Մեծ Բրիտանիա | 64 |
Իտալիա | 62 |
Հրվ. Աֆրիկա | 54 |
Հրվ. Կորեա | 51 |
Իսպանիա | 49 |
Արգենտինա | 44 |
Լեհաստան | 39 |
Կանադա | 35 |
Սաուդ. Արաբիա | 28 |
Ավստրալիա | 23 |
Երկիր | Ակտիվ զինուժ (հզր մարդ) |
ԱՄՆ | 2 260 |
Չինաստան | 1 374 |
Հնդկաստան | 1 363 |
Ռուսաստան | 799 |
Պակիստան | 637 |
Հրվ. Կորեա | 628 |
Իրան | 534 |
Եգիպտոս | 454 |
Ինդոնեզիա | 436 |
Թուրքիա | 383 |
Բրազիլիա | 335 |
Մեքսիկա | 274 |
Ճապոնիա | 249 |
Իտալիա | 248 |
Սաուդ. Արաբիա | 231 |
Ֆրանսիա | 204 |
Գերմանիա | 180 |
Մեծ Բրիտանիա | 151 |
Իսպանիա | 124 |
Նիգերիա | 124 |
Լեհաստան | 110 |
Կանադա | 79 |
Հրվ. Աֆրիկա | 78 |
Արգենտինա | 75 |
Ավստրալիա | 60 |
2017 թվականին G20-ի գագաթնաժողովը Համբուրգում է՝ հուլիսի 7-8-ը: