Աշխարհի ամենաերջանիկ երկրները. «Երջանկության համաշխարհային զեկույց — 2017» (ինֆոգրաֆիկ)
2012 թվականից սկսած ՄԱԿ-ն ամեն տարի հրապարակում է «Երջանկության համաշխարհային զեկույցը» («World Happiness Report»)[1], որում երկրները դասակարգվում են ըստ երջանկության ցուցիչի՝ հիմնվելով 6 գործոնների վրա.
- Մեկ անձի հաշվով ՀՆԱ-ի չափը,
- Սոցիալական աջակցությունը,
- Կյանքի տևողությունը,
- Քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը,
- Առատաձեռնությունը, մեծահոգությունը,
- Կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքը:
Երջանկության ցուցիչով 155 երկրների ցանկում առաջատար պետություններ են արևմտյան երկրները, հատկապես սկանդինավյան երկրները, իսկ վատագույն ցուցանիշներն ունեն աֆրիկյան պետությունները:
Տարածաշրջանի երկրների ցանկում ամենաերջանիկը Թուրքիայում են (69-րդ հորիզոնական), իսկ վատագույն ցուցանիշն ունի Վրաստանը (125-րդ հորիզոնական):
ԵԱՏՄ երկրներում ամենաերջանիկը Ռուսաստանում են (49-րդ հորիզոնական), իսկ ամենավատ ցուցանիշն ունի Հայաստանը (121-րդ հորիզոնական):
Մեր երկրի ընդհանուր գնահատականը 4,376 միավոր է: Հայաստանն առավել բարձր ցուցանիշ ունի սոցիալական աջակցության, մեկ անձի հաշվով ՀՆԱ-ի չափի և կյանքի տևողության ցուցանիշներով, իսկ ընտրության ազատության, առատաձեռնության ու կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքի ցուցանիշներով ավելի ցածր մակարդակ է ապահովում:
[1] http://worldhappiness.report/ed/2017/