Եվրամիության երկրների արտաքին պարտքը (ինֆոգրաֆիկ)
Եվրամիության 28 անդամ երկների արտաքին պարտքը կազմում է շուրջ 12,5 տրիլիոն եվրո (2017 թվականի հուլիսի 1-ի տվյալներով[1]), այսինքն ԵՄ 510 մլն քաղաքացիներից յուրաքանչյուրը պարտք է ավելին քան 24,5 հազար եվրո:
Մեկ անձի հաշվով առավել մեծ պարտք ունի Իռլանդիա (46,5 հազար եվրո), իսկ լավագույն ցուցանիշն ապահովում է Էստոնիան (1,5 հազար եվրո):
Մեկ տրիլիոն եվրոյից ավելի պարտք ունեն հինգ երկիր.
- Իտալիա՝ 2,320 տրլն,
- Ֆրանսիա՝ 2,218 տրլն,
- Գերմանիա՝ 2,201 տրլն,
- Մեծ Բրիտանիա՝ 1,743 տրլն,
- Իսպանիա՝ 1,165 տրլն:
Պետության համախառն ներքին արդյունքի համեմատության ամենամեծ պարտքն ունեն Հունաստանը (179 %), Իտալիան (133 %), Պորտուգալիա (130 %), Կիպրոս (108 %) և Բելգիա (106 %), առավել քիչ պարտք ունեն Էստոնիան (9,5 %), Լյուքսեմբուրգը (20 %), Բուլղարիան (29,5), Ռումինիան (37 %) և Չեխիա (37 %)[2]:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի պարտքը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ կազմում է 53,4 տոկոս[3]՝ մոտ 5,9 մլրդ դոլար (5,16 մլրդ եվրո), այսինքն Հայաստանի յուրաքանչյուր բնակիչը պարտք է մոտ 1980 դոլար (1730 եվրո):
[1] http://www.eudebtclock.org/
[2] http://www.debtclocks.eu/eu-ranking-public-debt-in-percent-of-gdp.html
[3] https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2186rank.html