Գազ խնայելու համար
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է ձմռանը էներգիայի խնայողությանն ուղղված միջոցառումների մասին, գրում է Focus-ը։ Բնակելի շենքերում և գրասենյակներում ջերմաստիճանը կնվազի, գիշերային ժամերին կդադարեն աշխատել գովազդային ցուցանակները, իսկ մարդատար գնացքների տեղաշարժը տեղի կունենա ուշացումներով։
Նվազեցնել ջերմաստիճանը տարածքներում, անջատել լուսային գովազդը։ Հաբեկը հայտարարում է խնայողության նոր միջոցառումների մասին.
Էկոնոմիկայի դաշնային նախարար Ռոբերտ Հաբեկը չորեքշաբթի կառավարության նիստից հետո հայտարարեց էներգախնայողության նոր միջոցառումների մասին։ Դրանք կարելի է բաժանել երկու ենթաբաժնի։
1․ Կարճաժամկետ խնայողական միջոցառումներ
Կարճաժամկետ խնայողության միջոցներ են ձեռնարկվել, որոնք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։ Այս կանոնները նախատեսում են, օրինակ, պետական ծառայողական շենքերում ջերմաստիճանի իջեցում մինչև 19 աստիճան։
Բացի այդ, ուժի մեջ են մտնում որոշ «գրեթե ակնհայտ» միջոցներ. ձմռանը քաղաքների կենտրոնների դռները չպետք է մշտապես բաց մնան։ Ժամը 22:00-ից հասարակական շենքերն այլևս չեն լուսավորվի, լուսավորված գովազդները պետք է անջատվեն ժամը 22:00-ից մինչև 06:00-ն։ Այդ միջոցները, ըստ Խաբեկի, ներդրվում են վեց ամսով։
2․ Միջնաժամկետ խնայողական միջոցառումներ
Միջնաժամկետ խնայողության միջոցները դեռ վերջնականապես չեն ընդունվել։ Հաբեկը մի քանի նման միջոցներ է ձեռնարկել։ Հիդրավլիկ հավասարակշռումը (խոսքը ջեռուցման համակարգի միջոցով ջրի ճիշտ շրջանառության մասին է, քանի որ դա մեծացնում է դրա արդյունավետությունը) պետք է պարտադիր դառնա, ինչպես կանոնավոր կանխարգելիչ սպասարկման ժամանակ պարտադիր կլինի ջեռուցման մարտկոցների կարգավորումը:
Ըստ Հաբեկի, այս միջոցները պետք է խնայեն գազի 2-ից 2,5 տոկոսը՝ կախված նրանից, թե որքան ցուրտ է ձմեռը: «Այս կերպ մենք շատ էներգիա կխնայենք, բայց ոչ այնքան հանգստանալու համար»,- զգուշացրեց էկոնոմիկայի նախարարը։
Էներգակիրների փոխադրումն առաջնահերթություն է
Բացի այդ, տրանսպորտի նախարարի ներկայությամբ Հաբեկը հայտարարեց, որ արտակարգ իրավիճակների դեպքում երկաթուղով էներգիայի տեղափոխումն առաջնահերթություն կլինի, եթե անհրաժեշտություն առաջանա: «Դա կարող է նշանակել նաև, որ ուղևորափոխադրումները կհետաձգվեն», — զգուշացրել է Հաբեկը։ Սակայն, ըստ նրա, դա հնարավոր կլինի երկաթուղու միայն որոշ հատուկ հատվածներում։ Բացի այդ, էկոնոմիկայի նախարարն ասել է. «Ի վերջո, մարդատար գնացքները կարող են երթեւեկել միայն էլեկտրականության դեպքում»։
Գերմանիան, որը հանդիսանում է ԵՄ-ի լոկոմոտիվ երկրներից, բավականին ծանր տնտեսական իրավիճակում է հայտնվել։ Այն հզոր տնտեսությունը, որը Գերմանիան դարձնում է աշխարհի հզորագույն պետություններից մեկը, այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ։ Եթե վերջինիս հաջողվի հաղթահարել այս ճգնաժամը նվազագույն կորուստներով, ապա դա ԵՄ-ի համար մեծ հաջողություն կլինի։ Այդ պարագայում նաև ակնառու կլինի այն հանգամանքը, որ ԵՄ-ն հնարավորություն կստանա էլ ավելի ամրապնդվելու և որպես առանձին ուժային կենտրոն հանդես գալու միտում կառաջանա։