ԵՄ-ին, այսպիսի անվստահ պատժամիջոցներով, ավելի լավ կլինի վերանայել իրավիճակը և հեռանալ ԱՄՆ-ից
Երեքշաբթի Reuters գործակալությունը հրապարակել է Եվրոպական Միության փաստաթղթի նախագիծը, ըստ որի ԵՄ-ն պատրաստվում է փոփոխություններ իրականացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ՝ թույլ տալով մասամբ ապասառեցնել ռուսական առաջատար բանկերի միջոցները, որոնք անհրաժեշտ են սննդամթերքի և պարարտանյութերի առևտրի համար։
ԵՄ-ն մի ձեռքով բացառություններ է անում, մյուսով՝ ուժեղացնում է սեղմումը։ Հաղորդվում է, որ ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցների ցուցակում ներառել Սբերբանկը և Ուրալի մետալուրգիական գործարանի ղեկավարին՝ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում աջակցելու համար։ Հայտնում է https://www.globaltimes.cn/-ը։
Նման հակասական գործողությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ն կանգնած է երկընտրանքի առաջ։ Այն առայժմ հաստատել է պատժամիջոցների 6 փաթեթ և կազմում է յոթերորդը։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կոչ է արել մարդկանց ( Եվրոպայում կամ այլ երկրներում ) ունենալ «ռազմավարական համբերություն», քանի որ «կարող է երկար ժամանակ պահանջվել», որպեսզի պատժամիջոցները «ցանկալի արդյունք ունենան»:
Եվրոպական հանրությունը կարո՞ղ է սպասել։ Նախքան պատժամիջոցների «ցանկալի արդյունքը»՝ կտուժեն հասարակ մարդիկ։ Ռուսական տնտեսությունը դեռ դիմադրում է, մինչդեռ ճգնաժամը երկար ստվեր է գցել եվրոպական տնտեսության վրա։ ԵՄ երկրների առաջնորդները բախվում են լուրջ խնդիրների․ ցածր աճ և ռեկորդային գնաճ։ Ըստ Bloomberg-ի զեկույցի, Եվրահանձնաժողովը պատրաստվում է նախազգուշացնել, որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումը հնարավոր է կրճատի ԵՄ-ի ՀՆԱ-ն մինչև 1,5%-ով։
Այս պահին արդեն ԵՄ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը կարող է ապրել առանց Եվրոպայի, իսկ Եվրոպան չի կարող գոյատևել առանց Ռուսաստանի։ ԵՄ պատժամիջոցները Մոսկվայի դեմ գործում են բումերանգի պես։ Արդյունքում եվրոպական բնակչությունը վճարում է քաղաքական գործիչների որոշումների համար։ ԵՄ երկրների իշխանությունները բարձրաձայն խոսում են այն մասին, որ պատժամիջոցները կվնասեն Ռուսաստանին, իսկ ԱՄՆ-ի հետ դաշինքը դարձնում է իրենց ավելի անվտանգ։ Բայց երբ բնակչությունը նույնիսկ լոգանք ընդունելու գազ չունի, կամ սուպերմարկետից չի կարողանում կարագ ու ալյուր գնել, ի՞նչ է նշանակում եվրոպացի քաղաքական գործիչների գովազդած այս «անվտանգությունը»։
Չինական Հասարակական գիտությունների ակադեմիայի Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի հետազոտող օգնական Չժան Չենյանը Global Times-ին ասել է, որ թեև ԵՄ-ն գնահատել և ամփոփել է պատժամիջոցների արդյունքները, այն չունի հստակ դիրքորոշում, իսկ Բորելի պատկերացրած «ցանկալի արդյունքը» չափազանց լավատեսական է։
Խոսելով հակառուսական պատժամիջոցների մասին՝ Եվրամիությունը խաղաց Ամերիկայի կամակատարի դերը և օգնեց նրան «մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել»։ Վաշինգտոնը մի կողմից օգտագործում է Եվրամիությունը Մոսկվային թուլացնելու համար, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանին ԵՄ-ին կապելու համար։ Վերջին վեց տարում առաջին անգամ Եվրոպան առաջ է անցել Ասիայից՝ դառնալով ԱՄՆ-ի հում նավթի ամենամեծ սպառողը, հայտնում են ԶԼՄ-ները: ԱՄՆ-ն հսկայական գումարներ է կուտակել Ուկրաինական հակամարտությունում, այլ նաև ԵՄ-ին կապել են իր կառքին։
Երեքշաբթի օրը The Wall Street Journal-ը հրապարակեց «Եվրոպան բախվում է իր ամենավատ էներգետիկ մղձավանջին» վերնագրով խմբագրական հոդվածը: Հատկանշական է, որ թերթի խմբագիրները Եվրոպային առաջարկել են «չենթարկվել շանտաժիստին»՝ Ռուսաստանին։ Հասկանալի է, որ եվրոպացիների ճգնաժամը և տառապանքը Ամերիկային չի անհանգստացնում։ Վաշինգտոնը մտածում է միայն այն մասին, թե ինչպես երկարաձգի հակամարտությունը՝ ավելի շատ օգուտներ ստանալու համար։
Ուկրաինական ճգնաժամի սկզբից անցել է հինգ ամիս։ Դժվար թե եվրոպացի քաղաքական գործիչները չեն նկատում իրական իրավիճակը։ Այն, որ ԵՄ-ն թուլացնում է ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի թույլ տա սննդամթերքի առևտուրը, կարելի է դիտարկել որպես քաղաքականության ճշգրտում և ելք գտնելու փորձ։ Չժանը նշել է ամենակարևորը ԵՄ-ի համար․ ԱՄՆ-ից հեռանալ և իրապես մտածել իր ռազմավարության և անվտանգության մասին։