Թրամփ-Պուտին առաջին հանդիպման արդյունքները. ՌԴ նախագահի «կինետիկ» պարտությունը
«Մեծ քսանյակի» համբուրգյան գագաթնաժողովի (հուլիսի 7-8) քաղաքական կարևորագույն իրադարձություններից մեկը ԱՄՆ նորընտրիր նախագահի՝ Դոլանդ Թրամփի հանդիպումն էր ՌԴ գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ:
Նախագահների առաջին հանդիպումն ու մասնավորապես առաջին ձեռքսեղմումը լրատվամիջոցների սևեռուն ուշադրության կենտրոնում էր:
Թրամփը դիմեց «մանիպուլյացիոն» ձեռքսեղման. մոտենալով Պուտինին ու փոքր-ինչ խոնարհելով գլուխը՝ ԱՄՆ նախագահը տպավորություն թողեց, թե «կոմֆորիզմ» է ցուցաբերում, սակայն այնուհետև ցույց տվեց իր իրական «դոմինանտ» դերը:
Առաջին հանդիպումից պարզ էր, թե նախագահներն ինչ ակնկալիքներ ունեն միմյանցից: Պուտինը Թրամփից զգալի սպասելիքներ ունի, դրա համար «կինետիկ» մրցակցության մեջ չմտավ, իսկ Թրամփը իրեն բնորոշ ինքնագոհությամբ ցույց տվեց իր «հեգեմոն» դիրքորոշումը:
Ավելի ուշ նախագահներն առանձին բանակցություններ ունեցան, որ տևեց երկու ժամից ավել: Ենթադրելի է, որ քննարկվել են երկկողմ ու միջազգային կարևորագույն հիմնախնդիրներ, ինչպես նաև երկու գերտերությունների միջև առկա տարաձայնությունները:
Հանիպումից հետո նախագահները հանդես եկան լրատվամիջոցների առջև, սակայն քննարկման բովանդակային հարցերի մասին ոչինչ չհայտարարեցին:
Թրամփը նշեց. «Մենք քննարկել ենք մի շարք հարցեր և կշարունակենք քննարկել: Ես անհամբեր սպասում եմ նման հնարավորության: Կարծում են՝ ամեն ինչ դրական կանցնի և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ բոլոր հետաքրքրված կողմերի համար»:
Սկզբունքորեն Թրամփը շեշտում է միայն բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը, որևէ խոսք չկա ձեռք բերված պայմանավորվածությունների ու արձանագրված արդյունքների մասին:
Իսկ Պուտինն իր խոսքում նշեց. «Մենք երկկողմ և միջազգային օրակարգի շատ կարևոր հարցերի շուրջ մի քանի անգամ հեռախոսով էին խոսել: Իհարկե հեռախոսային զրույցը բավարար չէ: Եթե մենք ցանկանում են դրական լուծել երկկողմ օրակարգային հարցերը և միջազգային առավել կարևոր սուր հարցերը, իհարկե նման հանդիպումներն անհրաժեշտ են … Հուսամ՝ ինչպես նշեցիք, որ մեր հանդիպումը դրական արդյունք կունենա»:
Ակնհայտ է, որ ՌԴ նախագահի հակիրճ խոսք «տաֆտալոգիա» է. նա կրկնում է իր և Թրամփի խոսքերը, ինչն այդքան էլ սպասելի չէր բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ իրեն վստահ զգացող Պուտինի համար:
Կրկին ուսումնասիրելով քաղաքական գործիչների ժեստերն ու շարժումները կարող ենք հստակ ասել, որ Թրամփն «իրավիճակի տերն» էր, իսկ բանակցություններն ընթացել են ԱՄՆ համար ցանկալի ձևաչափով:
Նախագահները ևս երկու անգամ ձեռքսեղմում ունեցան լրատվամիջոցների համար,երկու դեպքում էլ Թրամփի նախաձեռնությամբ:
Ընդհանուր առմամբ, ելնելով նախագահների հանդիպման կինետիկայից, կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնից զիջումներ կորզելու Մոսկվայի ակնկալիքն այնքան էլ հիմնավոր չէ, ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացման նախադրյալները շատ չնչին են: