Ամոնիակի արտահանման վերականգնման վերաբերյալ գործարքը
Գործարքը «բավականին մոտ է» խողովակաշարով ռուսական ամոնիակի արտահանումը վերականգնելու համար դեպի Ուկրաինա՝ Սև ծովի նավահանգիստ, չորեքշաբթի Reuters NEXT միջոցառմանը ասաց ՄԱԿ-ի օգնության ղեկավար Մարտին Գրիֆիթսը, ընդգծելով, որ դա «գրեթե ավելի կարևոր է», քան հացահատիկի արտահանումն ապահովելը։
Ռուսաստանի սննդամթերքի և պարարտանյութերի առաքումը պարզեցնելը ՄԱԿ-ի և Թուրքիայի կողմից հուլիսին կնքված փաթեթային գործարքի կենտրոնական ասպեկտն է (երկարաձգվեց այս ամսվա սկզբին, ինչը նաև վերսկսեց ուկրաինական հացահատիկի սևծովյան առաքումները):
Փետրվարի 24-ից կանգնեցվեց Ուկրաինական Սև Ծովով սննդամթերքի արտահանումը ինչպես նաև փակվել է Ռուսաստանից ամոնիակ տեղափոխող խողովակաշարը։ Ամոնիակը նիտրատային պարարտանյութի հիմնական բաղադրիչն է:
Երբ հարցրին ամոնիակային խողովակաշարի վերագործարկման գործարքի մասին, Գրիֆիթսն ասաց. «Կարծում եմ, որ մենք բավականին մոտ ենք, մենք գնում ենք դեպի այն այս շաբաթ»:
«Դա կարևոր է», — ասաց նա՝ զգուշացնելով, որ եթե Ռուսաստանից պարարտանյութերի արտահանումը չվերսկսվի, ապա կարող է պարենամթերքի առկայության խնդիր առաջացնել մեկ տարի հետո։ «Այնպես որ, դա չափազանց կարևոր է, գրեթե ավելի կարևոր, քան հացահատիկը»:
«Այդ ամոնիակային խողովակաշարի շահագործումը Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով… լավ հասկանալի է, դժվար չէ, այն կարելի է սկսել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Կարծում եմ՝ մենք այնտեղ կհասնենք»,- ասել է Գրիֆիթսը։