Իմպերիալիզմը 21-րդ դարում
Սոցիալ-պատմական գիտություններում «իմպերիալիզմը» հասկացություն է, որը բնութագրում է առավել զարգացած երկրների ներքին տնտեսական վիճակը և դրան համապատասխանող միջազգային տնտեսական ու քաղաքական հարաբերությունների ձևերը: Գիտնականները (Ջ. Հոբսոն, Վ. Լենին) առանձնացնում են իմպերիալիզմը որպես կապիտալիստական տնտեսվարման մի փուլ, երբ տեղի է ունենում մոնոպոլիայի ու ֆինանսական կապիտալի տիրապետում, իրականացվում է միջազգային (վերազգային) կորպորացիաների (տրեստների) միջև աշխարհում տնտեսական ազդեցության (հետաքրքրության) ոլորտների բաժանում, այդ հիմքով պայքար է մղվում նրանց միջև, որին ներգրավվում է նաև պետությունը:
21-րդ դարում իմպերիալիզմի բովանդակությունը սկզբունքորեն քողարկվում է գլոբալիզմ (համաշխարհայնացում) հասկացության մեջ, ինչն էլ մի շրջան է, որում ազդեցության գոտիների համար պայքարը ընթանում է միաբևեռ աշխարհին մոտ պայմաններում:
Իմպերիալիզմի բնորոշիչներն են.
- Չորս տեսակի մոնոպոլիաների ձևավորում՝ կարտել, սինդիկատ, տրեստ, կոնցերն,
- Արտադրության ու բանկային կապիտալի միավորում ֆինանսական կապիտալի մեջ,
- Ավարտված է աշխարհի տարածքային բաժանումը, ինչն էլ անխուսաելիորեն հանգեցնում է նոր վերաբաժանման համար պատերազմի.
- Օլիգարխիայի առաջացում,
- Մոնոպոլիստական միությունների առաջացում, որոնք աշխարհը բաժանում են իրար մեջ:
Կախված այս կամ այն հեղինակի հայեցակարգային հետազոտական խնդիրներից դրանց կոնկրետ սահմանումը կարող են կապակցվել կա՛մ միայն ժամանակակից շրջանին, կա՛մ էլ նաև նախորդ շրջաններին, երբ դեռ հասկացությունը շրջանառության մեջ չէր:
Հումանիտար աշխարհագրության բառարանում իմպերիալիզմը բնութագրվում է որպես ոչ հավասար տնտեսական, մշակութային և տարածքային փոխհարաբերությունների ձևավորում ու պահպանում սովորաբար պետությունների միջև, ավելի հաճախ կայսրության (իմպերիայի) ձևով, որը հիմնվում է տիրապետման ու ենթակայության վրա[1]:
Իմպերիալիզմի հանդեպ բավականին արմատական ու բացասական վերաբերմունք էր առկա խորհրդարին գիտական շրջանակներում: Մասնավորապես Վ. Լենինը իր «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն շրջան» աշխատանքի մեջ բնութագրում է իմպերիալզիմը որպես այն աստիճանի զարգացած կապիտալիզմ, երբ հաստատվել է մոնոպոլիաների ու ֆինանսական կապիտալի տիրապետումը, սկսվել է աշխարհի բաժանում միջազգային տրեստների միջև և ավարտվել է աշխարհի բաժանումը խոշորագույն կապիտալիստական երկների միջև[2]:
Այսօր ևս «իմպերիալիզմ» տերմինը ակտիվ կիրառություն է գտնում: Օքսֆորդի բառարանում այն բնութագրվում է որպես պետության իշխանության ու ազդեցության տարածման քաղաքականություն՝ դիվանագիտության ու ռազմական ուժի միջոցով: Այսինքն ժամանակակից փուլում առավելապես շեշտվում է ամերիկյան իմպերիալիզմի մասին[3]:
Ըստ էության՝ «իմպերիալիզմ» հասկացության բովանդակությունը հստակեցվում է նաև բառի նշանակության, ծագման մեջ: Այն բխում է լատիներեն imperare (հրամայել), imperium (իշխանություն, տիրապետում) արմատից: Սակայն եվրոպական լեզուներ այն տերմինը մտել է «իմպերիա» հասկացության հիմքով: «Իմպերիալիզմ» հասկացությունը առաջին անգամ շրջանառության է դրվել 16-րդ դարում, իսկ ժամանակակից իմաստով ընկալումը հիշատակվում է 1858 թվականին[4], կապված Pax Britannica-ի (Բրիտանական կայսրության հետ): Սակայն եթե 1858 թվականին այն ասոցացվում էր դեսպոտիզմի (բռնատիրության) հետ, ապա արդեն 1881 թվականին նշանակում էր «կայսրության սկզբունք կամ ոգի՝ ուղղված կայսերական շահերի պաշտպանությանը»[5]: Տերմինի էվոլյուցիան հրապարակային դաշտից դեպի կոնկրետ գիտական ոլորտ ավարտվեց 1902 թվականին, երբ լույս տեսավ Ջոն Հոբսոնի «Իմպերալիզմ» մենագրությունը[6]: Իսկ 1916 թվականին ոլւս տեսավ նաև Լենինի վերը նշված աշխատությունը:
Այդպիսով ո՞րն է ընդհանուր առմամբ իմպերիալիզմի հայեցակարգը: Հոբսոնը այն կապում է ազգայնականության, ինտերնացիոնալիզմի ու գաղութատիրական քաղաքականության հետ, սակայն դրանք բոլորն էլ ինչ-որ տեղ անըմբռնելի են: Հոբսոնի գիտական ավանդն այն էր, որ նա իմպերիալիզմը երկու փոխկապակցված բաղադրիչներով (տնտեսություն ու քաղաքականություն) բնութագրեց՝ դրանք ուղղորդելով ազգայնականության պրիզմայի միջով: Նրա աշխատության առաջին մասը կոչվում է «Տնտեսական իմպերիալիզմ», երկրորդն էլ «Քաղաքական իմպերիալիզմ»:
Իսկ Լենինը առանձնացնում է իմպերիալիզմի անցման 5 նախանշաններ.
- Գաղութների առաջացում,
- Ֆինանսական օլիգախիա,
- Կապիտալի ավելի շատ արտահանում, քան ապրանքների ներմուծում,
- Միջազգային մոնոպոլիայի առաջացում,
- Աշխարհի բաժանման համար պայքար:
Ինչ-որ տեղ կարելի է ասել, որ լենինյան բնութագրության մեջ հստակ է արտահայտված սոցիալիստական ներհակ դիրքերից տրվող գնահատականը, ինչն էլ կոնկրետ տվյալ ժամանակահատվածին է բնութագրական:
Այսօր մեզ համար կարևոր նշանակություն ունի ընկալել ժամակակակից իմպերիալիզմի բնույթը, արդյոք այն ամբողջությամբ չի քողարկվել գլոբալիզացիայի էության մեջ, ինչպիսին նոր աշխարհակարգը գլոբալիզայի դարաշրջանում:
Գլոբալիզացիոն գործընթացի արմատները գնում են պատմության խորքերը, բայց ամեն դեպքում գլոբալիզացիան 20-րդ դարի երևույթի է:
20-րդ դարի գաղափարա-քաղաքական արդյունքներն են` մարդու իրավունքներն ունեն հիմնարար նշանակություն, ժողովրդավարությունը տիրանիայից ուժեղ է, շուկան հրամայական տնտեսությունից ավելի արդյունավետ է, բաց լինելը ավելի լավ է, քան ինքնաիզոլյացիան: Այս արժեքների և դրույթներ համակարգի կերտողը Արևմուտքն էր:
20-րդ դարում առաջին անգամ մարդկանց բացարձակ մեծամասնությունը աստիճանաբար մշակում են կյանքի կերտվածքի հիմնական սկզբունքների միասնական ընկալում: Դա գլոբալիզացիայի արժեքային հիմքն է:
Դարավերջը նշանավորվեց նոր գիտա-տեխնիկական առաջընթացով: Ինտելեկտը, գիտելիքը, տեխնոլոգիան դառնում են կարևորագույն տնտեսական ակտիվներ: Տեղի է ունենում ինֆորմացիոն հեղափոխություն, հասնում են աշխարհի հաղորդակցական միասնության, ստեղծվում է գլոբալ ինֆորմացիոն տարածություն:
Ինֆորմացիոն հեղափոխոթյուը արմատականորեն վերափոխում է անհատական և հասարակական կյանքը: Սահմաններն այլևս ոչընդոտ չեն աշխարհի ցանկացած կետում կապեր հաստատելու համար: Մասնավոր և րապարակային կյանքը ստանում է երրորս չափում, ձևավորվում է որոշակի մետատարածություն: Աշխարհը, որում տարածության և հեռավորության նշանակությունը սպառվում է, սկսում է ռեալ գծագիր ստանալ:
Ինֆորմացիոն հեղափոխությունը բանականության ևս մեկ հաղթանակն էր տարածության և ժամանակի հանդեպ: Հաղորդակցության նոր տեսակերի, փոխգործակցության նոր ձևերի, մարդու նոր ճանաչողական հնարավորությունների միջոցով գլոբալիզացիա ձեռք է բերում իր տնտեսական հիմքը:
Նոր դարը ի հայտ բերեց վտանգավոր անհամատեղելիությունը պրոբլեմների գլոբալ մասշտաբի հետ, որին բախվում են մարդիկ, և դրանց լուծման սահմանափակ միջոցների և մեթոդնեի հետ: Առաջին կարևորագույն խնդիրը շրջակա միջավայրի կարգավիճակն է: Ինչը լուծելու համար հսկայական ռեսուրսների մոբիլիզացում է պահանջում:
Կապերի ինտենսիվությունը անհատներին դարձնում է մարդկություն: Գլոբալիզացիան վերացնում է «կղզային գիտակցության» հիմքերը: Անգամ ցանկության դեպքում հնարավոր չէ երկար ժամանակով իզոլյացվել գլոբալ պրոբլեմներից: Եթե աշխարհը փոխադարձ կախվածության մեջ է, ապա այն նաև փոխադարձ խոցելիության մեջ է:
Գլոբալիզացիայի հարցին շատերն են անդարադարձել: Գլոբալիզացիայի կարևորագույն սկզբունքային բնութագրիչը այն է, որ համընդհանրության նոր որակը այլևս չի տեղավորվում ազգային-պետությունների շրջանակի մեջ:
Գլոբալիզացիայի թեման միաժամանակ հետազոտում է և՛ գլոբալիստիկան, և՛ ավանդական դիսցիպլինները: Գլոբալիզացիայի էությունը կարելի է հասկանալ հասարակական կերտվածքի տրանսֆորմացման մեջ: Մարդկային կյանքի աստիճանաբար սպառում են իրենց ինքնաբավարարվածությունը: Անտեսանելիորեն մենք նոր հասրակական կարգի մեջ ենք ներգրավվում: Գլոբալիզացիան գլոբան մարդկային հանրույթի ձևավորման գործընթաց է[7]:
1648թ. Վեստֆալյան պայմանագրով հիմք դրվեց միջազգային քաղաքական հարաբերությունների նոր համակարգի, որը կարևորում է սուվերենության սկզբունքը: Սա աշխարհի վեստֆալյան կամ պետականակենտրոն մոդելն է: Սրա արմատները բխում են Հին Հունաստանից, Հռոմից և միջնադարյան իտական քաղաքներից: Այն տարածվում է այլ աշխարհամասերում, դրանով իսկ ձևավորվում է ներպետական և միջպետական հարաերությունների համակարգ` իր մեխազնիմներով, նորմերով և այլն:
Վեստֆալյան համակարգի մեջ էական է այն կառույցի ակտիվացումը, որոնք այսօր անվանում ենք նոր վերազգային ակտորներ (դերակատարներ): Դրանք են միջկառավարական կազմակերպությունները, վերազգային կորպորացիաները և բանկերը, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները, ներպետական ռեգիոններ, կրոնական կազմակերպություններ և շարժումներ, միջազգային հանցավոր և տեռորիստական խմբավորումներ և այլն:
Դրանք պայմանականորեն են անվանվում նոր. անցյալում եղել են: 20-րդ դ. երկրորդ կեսից դրանք նոր քանակական և որակական մասշտաբով ասպարեզ իջան: Եթե այսօր հաշվվում են շուրջ 200 պետություններ, ապա կան մոտ 5 000 միջակառավարական կազմակերպությունները, 27000 ոչ կառավարական, 53 000 վերազգային կորպորացիաներ:
Պետությունները մնում են գլխավոր ակտորները, սակայն նրանք բարդ հարաբերությունների մեջ են մտնում ոչ միայն միմյանց, այլև վերազգային մասնակիցների հետ: Այժմ միջազգային կազմակերպությունները մջամտում են ներքաղաքական խնդիրներին, իսկ ներպետական ռեգիոնները փորձում են ազդել արտաքին ոլորտի վրա: Այս հանգամանքը անցյալում բացառված էր: Պետությունը հարկադրված էր իր լիազորությունները «կիսել»:
Միջկառավարական կազմակերպություններ («վերպետական միավորումներ»).
Ստեղծում են պետություններն ընդհանուր նպատակներին հասնելու համար: Այս կառույցները ինստիտուցիոնալիզացվում են: Պետությունները ինքնակամ են անդամակցում այս կառույցներին: Պետությունը հնարավորություն է ստանում դրանով ազդել միջազգային գործընթացների վրա: 20-րդ դ. աճում են և՛ թվով, և՛ աշխարհագրությամբ, և՛ նպատակներով:
Պետությանը հնարավորություն է տալիս ավելի հեշտ լուծել այնպիսի խնդիրներ, ինչպես.
- անվտանգության պահովումը,
- աշխատանքի համաշխարհային բաշխումը,
- գլոբալ խնդիրները,
- պետության համար կենսական շահերի իրականացումը:
Միջկառավարական կազմակերպությունները դասակարգվում են.
- Ունիվերսալ (Ազգերի լիգա, ՄԱԿ)
- Ունիվերսալ նպատակներով, սահմանափակ անդամներով (Ամերիկյան պետությունների կամզակերպություն, Աֆրիկյան միություն)
- Գործառույթային – հստակ նպատակներով (Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն)
Այս կազմակերպությունների մեծ մասն (72%) ունեն հատուկ գործառույթներ և մասնակիցների սահմանափակ թիվ: դասկարգուիմն հարաբերական է, քանի որ ընթացքում կազմակերպությունը կարող է նպատակները փոխել, ինչպես ԵՄ-ն:
Մեկ այլ դասակարգմամբ հաշվի է առնվում բնագավառը` տնտեսական, ռազմա-քաղաքական և այլն: Այսօր աշխարհի անցուդարձը նոր մոտեցում է պահանջում նաև այս կազմակերպությունների հանդեպ: Այսօր հույժ կարևոր է հատկապես ՄԱԿ-ի վերակառուցումը: Հարկ է հաշվի առնել նաև պետությունների անհավասար հնարավորությունները, գործառույթների երկակիացումը: Ոմանք առանձնացնում են պետությունների խմբի քաղաքականշարժուիմները, ինչպես չմիավորման շարժումը, «Խումբ 77»:
Միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ.
Բավական ակտիվ և ազդեցիկ են: Կարող են լինել պրոֆեսիոնալ միավորմներ (IPSA), սպորտային, կրոնական, էկոլոգիական: Անդամ կարող են դառնալ միջկառավարական կազմակերպությունները կամ ասոցիացիաները և առանձին անձինք: շահույթ չեն հետապնդում: Այսօր բավականին աճում են:
Այս կազմակերպությունները զգալի քաղաքական ուժ են: Հանդես են գալիս միջուկային զենքի փրձարկումների դեմ, կանանց իրավունքների օգտին և այլն: Բնակչության զգալի աջակցությունն ունեն:
Վերազգային կորպորացիաներ (մուլտինացիոնալ կամ միջազգսյին կորպորացիաներ).
Բիզնես կառույցներ են, որ ընդգրկում են մի քանի երկիր: Աշխատում են շահույթի համար: Շատերը կարող են չհամընկնել պետության շահի հետ: Աճը սկսվեց 20-րդ դարից: 90 %-ը հյուսիսային կիսագնդում եդն, իսկ աշխատատաեղերի 80 զարգացող երկրներում են: Օրինակ` “GM”, “CocaCola”, “Nestle”. աճում են ֆինանսապես և աշխարհագրեորեն: 1980-ականներից նման բազում կորպորացիաների ռազմավար†ն է երկրի տարբեր մասերում բաղադրատարրեր ի արտադրությունը:
Վերազգային բանկերի զարգացմամբ վերազգային կորպորացիաների աճն ու հզորությունը ավելանում է: Դրանք իրականացնում են ֆինանսական օպորացիաներ ամբողջ աշխարհով: 1999թ. 20 խոշորագույն բամկեր ունեին 425 տրլն դոլար ակտիվներ:ս Ֆինասնական բիրժայի տեսանկյունից կարելի է դիտարկել որպես միջազգայինքաղաքական ակտոր: Բանկերն ւո կորպորացիաները ֆինանսական և մարդկային պոտենցյալով զգալի ազդեցություն են գործումքաղաքականության վրա: Նրանց դերի մասին է վկայոււմ 1970-ականներին ՆԱԵԿ-ի օգնությունները, ITT-I 7 Չիլիի հարաբերությունները:
Ներպետական ռեգիոններ. Սրանք ևս զգալիորեն աճել են: Նրանք միջազգային իրավունքի սուբյեկտ չեն և արտաքինքաղաքականությամբ չեն զբաղեցնում: Սովորաբար ակտիվ են տնտեսական ոլորտում: Հաջող†ը պայմանավորված է մի շարք գործոններով: Երբեմն հարևան երկրի մոտակա ռեգիոնի հետ ավելի սերտ կապեր կարող են ունենալ: Օրինակ` ինչպես Իտալիայի հյուսիսի ու շվեյցարական կանտոնների միջև:
Ժամանակակից աշխարհում ֆինասնական, տնտեսական և այլ խնդիրները միաձուլվում ենքաղաքականին: Ռեգիոնները նշանակալի են եվրոպական շինարարության մեջ, առաջ է քաշվել «Ռեգիոնների Եվրոպա» հասկացությւոնը: Դինամիկ զարգացումը խթանում է օտարերկրյա ներդրումներին: Ռեգիոնների ուժեղացումը թույլացնում ժողովրդավարական գործընթացը, կարող է հանգեցնել կոռուպացվածության և ավտորիտարիզմի:
Միջազգային հանցավոր խմբեր. – թմրաբեզնիս, զենքի անլեգալ վաճառք, տեռորիզմ: 1999թ. «Էկոնոմիստ» ամսագրի գնահատմամբ «կեղտոտ փողերը» տարեկան կազմում եոն 500 – 1500 մլրդ դոլար (5%): Սրանց թվին են դասվում կազմակերպված հանցավորությունը, նարկոբիզնեսը, տերորիստական խմբեր, որոնց օգնում են նոր տեխնոլոգիաները:
Այդպիսով՝ կարելի նշել, որ ժամակակից գլոբալիզացիայի պայմաններում իմպերալկիզմը շարունակում է գոյությունը, սակայն այն քողարկված ու ավելի շուտ ներկայանում է համամարդկային արժեքների պահպանման հրամայականով, մինչդեռ առավելապես միտված է արևմտյան քաղաքակրթության (մասնավորապես ԱՄՆ-ի) հեգեմոնիան երկագնդի վրա պահպանելուն:
[1] Johnston R. J. The Dictionary of Human Geography. — 4th ed. — L.-N.Y.: John Wiley & Sons, 2000. էջ 375:
[2] Ленин В. И. Империализм как высшая стадия капитализма. — Полн. собр. соч., հատոր 27, էջ 387:
[3] Imperialism //The Oxford Pocket Dictionary of Current English (33,981 total articles). 2009 — http://www.encyclopedia.com/topic/imperialism.aspx#5-1O999:imperialism-full
[4] http://www.wordiq.com/definition/Imperialism
[5] Clayton, P. Imperialism and colonialism. In Enemies and passing friends: settler ideologies in twentieth-century Ulster, Chap. 1, London: Pluto Press, 1996, էջ 9-32:
[6] Hobson J.A.: Imperialism, A Study, 1902 – աշխատությունը տե՛ս www.marxists.org կայքում
[7] Մանրամասն տե՛ս Современные международные отношения, Учебник / Под. ред. А.В. Торкунова. — М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 1999: