Ինչպես լուծել գործազրկության խնդիրը
David McNew/Getty Images
Ավանդական տնտեսագիտությունը միշտ ունեցել է կույր կետ, երբ խոսքը վերաբերում է աշխատատեղերին: Խնդիրը հետ է գնում մինչև Ադամ Սմիթ, ով սպառողներին, այլ ոչ թե աշխատողներին, դրեց տնտեսական կյանքի գահին: Բարեկեցության համար կարևոր է ոչ թե այն, թե ինչպես կամ ինչ ենք մենք արտադրում, այլ այն, թե արդյոք մենք կարող ենք սպառել մեր նախընտրած ապրանքների և ծառայությունների փաթեթը: Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Դանի Ռոդրիկը(Dani Rodrik) project-syndicate-ում:
Ժամանակակից տնտեսագիտությունն այդ ժամանակից ի վեր կոդավորել է այս մոտեցումը՝ ֆիքսելով անհատական բարեկեցությունը մեր սպառման փաթեթի նկատմամբ սահմանված նախապատվության գործառույթի տեսքով: Մենք առավելագույնի ենք հասցնում «օգտակարությունը»՝ ընտրելով այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք մեզ առավելագույն գոհունակություն են առաջարկում: Թեև յուրաքանչյուր սպառող նաև աշխատող է, աշխատատեղերը հավասարման մեջ են մտնում միայն անուղղակիորեն իրենց տրամադրած եկամտի միջոցով՝ որոշելով, թե որքան գումար ունենք սպառման վրա ծախսելու համար:
Այնուամենայնիվ, մեկի աշխատանքի բնույթը մեկի բյուջեից շատ ավելի մեծ ազդեցություն ունի: Աշխատանքները անձնական արժանապատվության և սոցիալական ճանաչման աղբյուր են: Նրանք օգնում են սահմանել, թե ով ենք մենք, ինչպես ենք մենք նպաստում հասարակությանը և այն հարգանքը, որը հասարակությունը իր հերթին տալիս է մեզ: Մենք գիտենք, որ աշխատատեղերը կարևոր են, քանի որ այն մարդիկ, որոնք կորցնում են դրանք, հակված են զգալ մեծ և մշտական կրճատումներ կյանքի բավարարվածության համատեքստում: Նման անկումների դրամական համարժեքը, որպես կանոն, անձի եկամտի բազմապատիկն է: Այս դեպքում փոխհատուցումը տրամադրվում է պետական փոխանցումների միջոցով (օրինակ՝ գործազրկության ապահովագրությունը), որոնք, սակայն, անիրագործելի են գործնական բոլոր նպատակների համար:
Ավելի լայն առումով, աշխատատեղերը սոցիալական կյանքի ցեմենտն են: Երբ անհետանում են արժանապատիվ, միջին դասի աշխատատեղերը — ավտոմատացման, առևտրի կամ խնայողությանը միտված քաղաքականության պատճառով, կան ոչ միայն ուղղակի տնտեսական հետևանքներ, այլ նաև հեռուն գնացող սոցիալական և քաղաքական ազդեցություններ: Հանցագործությունն աճում է, ընտանիքները քայքայվում են, կախվածությութան և ինքնասպանությունների մակարդակը աճում է, իսկ աջակցությունը ավտորիտարիզմին մեծանում է:
Երբ տնտեսագետներն ու քաղաքականություն մշակողները մտածում են սոցիալական արդարության մասին, նրանք սովորաբար կենտրոնանում են «բաշխիչ» բազմազանության վրա(“distributive” variety) — ով ինչ է ստանում: Սակայն, ինչպես պնդում է քաղաքական փիլիսոփա Մայքլ Ջ. Սանդելը, թերևս ավելի կարևոր չափանիշը «նպաստող արդարությունն» է(“contributive justice”), որը վերաբերում է սոցիալական հարգանքը շահելու հնարավորություններին, որոնք գալիս են լավ աշխատանքի և «արտադրելու այն, ինչ ուրիշների կարիքն ու արժեքն է»:
Թեև այս խնդիրները սովորաբար դիտարկվում են զարգացած տնտեսությունների համատեքստում, դրանք հավասարապես կարևոր են զարգացող երկրների համար: Հարուստ երկրում լավ աշխատանք կարող է սահմանվել այն աշխատանքը, որը հնարավորություն է տալիս ճանապարհ անցնել դեպի միջին խավի կենսամակարդակ, և որը պաշտպանում է աշխատանքային հիմնական իրավունքները, ինչպիսիք են անվտանգ աշխատանքային պայմանները, կոլեկտիվ բանակցությունները և կանոնակարգեր՝ ուղղված կամայական աշխատանքից ազատվելու դեմ: Աղքատ երկրում լավ աշխատանքն այն է, որը սովորաբար ապահովում է ավելի բարձր կենսամակարդակ, քան անարդյունավետ, մեջքը կոտրող կենսապահովման գյուղատնտեսությունը (back-breaking subsistence agriculture) կամ անկայուն գոյությունը ոչ ֆորմալ հատվածում:
Իրականում, մարդիկանց տեղափոխումը վատ աշխատատեղերից դեպի ավելի լավ աշխատատեղեր ներառում է կառուցվածքային փոփոխությունների ողջ գործընթացը, որը խթանում է տնտեսական զարգացումը: Այս գործընթացի արագ, կայուն ձևով բացումը շատ կարևոր է, և արդյունաբերականացումը, պատմականորեն, եղել է դրա հիմնական շարժիչը:
Հիմա խնդիրն այն է, որ արտադրական արդյունաբերություններն այլևս աշխատուժ կլանող ոլորտները չեն, ինչպես նախկինում էր: Գործոնների համակցությունը — հատկապես ժամանակակից արտադրական մեթոդների հմտության և կապիտալի ինտենսիվության բարձրացումը և համաշխարհային արժեքային շղթաներին միանալու միջազգային կոշտ մրցակցությունը — շատ է դժվարացրել զարգացող տնտեսությունների համար զբաղվածության ավելացումը ֆորմալ արտադրությունում: Նույնիսկ հզոր արդյունաբերական հատվածներ ունեցող երկրներում, հատկապես՝ Չինաստանում, նկատվում է արտադրության անկում ընդհանուր զբաղվածության մասնաբաժնում:
Այս միտումների անխուսափելի հետևանքն այն է, որ ավելի լավ աշխատատեղերի հիմնական մասը պետք է ստեղծվի ծառայությունների ոլորտում, ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում: Բայց քանի որ զարգացող երկրներում ծառայությունների մեծ մասը խիստ անարդյունավետ և ոչ ֆորմալ է, այս տեղաշարժը մեծ մարտահրավեր է: Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ կառավարությունների մեծամասնությունը սովոր չէ ծառայությունների ոլորտները համարել որպես աճի շարժիչներ: Աճի քաղաքականությունը — անկախ այն հանգամանքից, թե դրանք վերաբերում են հետազոտությանը և զարգացմանը, կառավարմանը, կարգավորմանը կամ արդյունաբերական քաղաքականությանը — սովորաբար թիրախավորում է արտադրական խոշոր ընկերություններին, որոնք մրցակցում են համաշխարհային շուկաներում:
Որքան էլ որ դժվար լինի, կառավարությունները պետք է սովորեն, թե ինչպես համաժամանակյա բարձրացնել արտադրողականությունը և զբաղվածությունն ինտենսիվ աշխատուժ ծառայությունների ոլորտներում(in labor-intensive service sectors): Սա նշանակում է միջոցներ ձեռնարկել «ժամանակակից արդյունաբերական քաղաքականության» միևնույն հատկանիշներով, որոնց շնորհիվ պետությունը, աշխատատեղերի ստեղծման դիմաց, հետամուտ է սերտ, կրկնվող համագործակցության ընկերությունների հետ՝ վերացնելու նրանց ընդլայնման խոչընդոտները:
Այս մոդելի մի քանի օրինակներ արդեն կան ամբողջ աշխարհում։ Դիտարկենք Հնդկաստանի Հարյանա նահանգի համագործակցությունը (սկսվել է 2018 թվականին) Ola և Uber ծառայությունների հետ: Ստեղծվելով զբաղվածության ավելացման նպատակով երիտասարդների համար՝ հեշտացնելով այս ընկերությունների համար վարորդների հայտնաբերումը և աշխատանքի ընդունումը, այս պետական-մասնավոր համագործակցությունը հիմնված է հստակ quid pro quo-ի վրա: Հարյանան մեղմացրել է կանոնակարգերը, որոնք խոչընդոտում են ծառայությունների աճին, կիսել է գործազուրկ երիտասարդների տվյալների բազաները և կազմակերպել է աշխատանքի բացառիկ տոնավաճառներ ընկերությունների համար, որոնք իրենց հերթին պարտավորվել են աշխատանքի վերցնել զգալի թվով երիտասարդների:
Համաձայնագիրը դինամիկ է: Պայմանների հարմարեցումը փոփոխվող հանգամանքներին թույլ է տալիս ձևավորել փոխադարձ վստահություն՝ առանց պարտադրելու կոշտ պայմանականություններ ընկերություններին: Մեկ տարուց պակաս ժամանակահատվածում համագործակցությունը ստեղծել է ավելի քան 44,000 նոր աշխատատեղ Հարյանայի երիտասարդության համար:
Անշուշտ, ծառայությունները հանդիսանում են զանազան զբաղմունքների փունջ( a hodge-podge of different activities)՝ ֆիրմաների չափի և ձևի մեծ տարասեռությամբ: Որևէ իրատեսական ծրագիր, որը կընդլայնի արտադրողական զբաղվածությունը ծառայություններում, պետք է լինի ընտրողական՝ կենտրոնանալով այն ընկերությունների և ենթաոլորտների վրա, որոնք ավելի հավանական է, որ հաջողված կլինեն: Կլինեն փորձարկումներ, և տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետարանները և ենթազգային իշխանությունները(sub-national authorities), հաճախ ավելի լավ վիճակում կլինեն, քան ազգային պաշտոնյաները՝ պիլոտային ծրագրեր իրականացնելու համար:
Ի վերջո, և՛ տնտեսական աճը, և՛ արդարությունը պահանջում են աշխատատանքի վրա կենտրոնացած մոտեցում զարգացմանը: Թեև տնտեսական աճը հնարավոր է միայն այն դեպքում, եթե աշխատողները շարժվեն դեպի ավելի լավ, ավելի արդյունավետ աշխատատեղեր, արդարությունը պահանջում է բարելավել զբաղվածության հեռանկարները եկամտի բաշխման ստորին մասում գտնվող աշխատողների համար: Աճող միջին խավն իր հերթին կխթանի ներքին պահանջարկը և կուժեղացնի աշխատատեղերի ստեղծումը ծառայությունների ոլորտում:
Ծառայությունների վրա հիմնված մոդելը չի կարող առաջացնել աճի այնպիսի հրաշքներ, ինչպիսին արտահանմանն ուղղված արդյունաբերականացումն էր նախկինում: Բայց դա դեռ կարող է հանգեցնել ավելի բարձր որակի աճի՝ շատ ավելի մեծ սոցիալական ներառմամբ և ավելի լայն միջին խավով: