ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև են ներկայացրել. Փալոն
«Ես Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների հետ միասին ներկայացրել եմ բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի վերջին հարձակումը, կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի տրամադրվող օգնությունբերը Ադրբեջանին և հաստատում է Ներկայացուցիչների պալատի աջակցությունը Հայաստանին: Մենք պետք է հզոր ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը: