Նենսի Փելոսիի այցելությունը Հայաստան
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ երբևէ այցելել է ՀՀ: Սա, իհարկե, պատմական այց էր: Այս համատեքստում արժանի է նշել, որ այցը ծրագրված էր վաղուց և չչեղարկվեց վերջին իրադարձությունների պատճառով: Փելոսիի նման հայտնի և ազդեցիկ քաղաքական գործչի այցը կենսական նշանակություն ուներ ՀՀ-ի համար այս ծանրագույն իրավիճակում:
Երևանում Փելոսին հստակ ընդգծեց, որ ԱՄՆ-ը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ․ ԱՄՆ-ը դեմ է Հայաստանի սահմանների որևէ փոփոխությանը։ Սա կարևոր մեսիջ էր:
ԱՄՆ-ը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությանը: Դեմոկրատիան և անվտանգությունը չեն կարող գոյություն ունենալ առանձին․ նրանք գործառնում եմ միասին։
Փելոսին նաև հայտնեց, որ իրենք եկել են այստեղ հասկանալու թե Հայաստանը ինչ ակնկալիքներ ունի` ներառյալ անվտանգային հարցերը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախնական օրակարգում ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման մասին որեւէ տեղեկություն չկար, սակայն հանդիպումը տեղի ունեցավ: Օրակարգը ինքնին շատ հագեցած էր, և բազմաթիվ այլ իրադարձություններ տեղի ունեցավ` կարևոր ՀՀ-ի անվտանգության և կենսունակության համար:
ԱՄՆ պատվիրակությունը անկեղծ էր և հստակ դիրքորոշում հայտնեց ՀՀ-ին հուզող մի շարք հարցերում:
Այս այցը է դիվանագիտական աշխատանքի մեծ դաշտ է բացել: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը` տնտեսականից մինչև անվտանգային, մեծ հնարավորություններ է ստեղծում` դիմակայելու այս խոշորամասշտաբ մարտահրավերներին, որոնց առաջ կանգնած ենք: Այս ամենը պետք է իրականացնել` հաշվի առնելով աշխարհքաղաքական և տարածաշրջանային զարգացումները:
Հեղինակ` Արամ Մելքոնյան