ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է, որ միջուկային ոչնչացումը մեկ սխալ հաշվարկ է հեռու
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է, որ աշխարհը կործանարար միջուկային պատերազմից մեկ սխալ քայլ է հեռու և վտանգի առաջ, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր: Հայտնում է BBC-ին։
«Մենք արտասավոր բախտավոր ենք»,- ասել է Անտոնիո Գուտերեշը։ Համաշխարհային լարվածության աճի պայմաններում «մարդկությունը ընդամենը մեկ թյուրիմացություն , մեկ սխալ հաշվարկ է հեռու միջուկային ոչնչացումից», — ավելացրել է նա:
Նա այս խոսքերը հնչեցրել է կոնֆերանսի բացմանը այն երկրների, որոնք ստորագրել են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ 1968 թվականի պայմանագիրը կնքվել է Կուբայական հրթիռային ճգնաժամից հետո։ Այս իրադարձությունը հաճախ ներկայացվում է որպես իրավիճակ, երբ աշխարհը ամենամոտն է եղել միջուկային պատերազմին: Պայմանագիրը կոչված էր դադարեցնելու միջուկային զենքի տարածումը ավելի շատ երկրներում և հետապնդելու վերջնական նպատակը՝ միջուկային լիարժեք զինաթափումը: Երկրագնդի գրեթե բոլոր երկրները ստորագրել են այս պայմանագիրը՝ներառյալ հինգ ամենախոշոր միջուկային տերությունները: Չեն ստորագրել Հնդկաստանը, Իսրայելը, Հյուսիսային Կորեան և Պակիստանը ( այս երկրները ունեն կամ կասկածվում են միջուկային զենք ունենալու մեջ ):
Գլխավոր քարտուղար Գուտերեշն ասել է, որ այն «բախտը», որը մինչ այժմ ունեցել է աշխարհը միջուկային աղետից խուսափելու հարցում, չի կարող հավերժ տևել, և կոչ է արել վերսկսել ջանքերը ՝ ուղղված բոլոր նման զենքերը վերացնելուն։ «Բախտը ռազմավարություն չէ. այն նաև վահան չէ աշխարհաքաղաքական լարվածությունից, որը վերածվում է միջուկային հակամարտության», — նշել է նա:
Եվ նա զգուշացրել է, որ միջազգային լարվածությունը «նոր բարձունքների է հասնում»՝ նշելով հատկապես Ուկրաինա ներխուժումը, լարվածությունը Կորեական թերակղզում և Մերձավոր Արևելքում:
Ռուսաստանը լայնորեն մեղադրվում էր լարվածության սրման մեջ, երբ, փետրվարին Ուկրաինա իր ներխուժումից օրեր անց, նախագահ Վլադիմիր Պուտինը մարտական պատրաստության վիճակի բերեց Ռուսաստանի միջուկային ուժերի զգալի մասը: Նա նաև սպառնացել է Ռուսաստանի ճանապարհին կանգնած ցանկացածին այն հետևանքով, «որ դուք երբեք չեք տեսել ձեր պատմության մեջ»։ Ռուսաստանի միջուկային ռազմավարությունը ներառում է միջուկային զենքի օգտագործում, եթե պետության գոյությունը վտանգի տակ է։
Գուտերեշի կողմից բացված այդ նույն կոնֆերանսին երկուշաբթի գրել է Պուտինը՝ հայտարարելով, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն երբեք չպետք է սանձազերծվի»: Բայց Ռուսաստանը քննադատվեց այդ կոնֆերանսում։ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը դատապարտել և մատնանշել է այն, որ Ուկրաինան 1994 թվականին է հանձնել իր խորհրդային ժամանակաշրջանի միջուկային զենքերը՝ Ռուսաստանից և այլոց կողմից իր ապագա անվտանգության երաշխիքները ստանալուց հետո:
«Ի՞նչ ուղերձ է սա ուղարկում աշխարհի ցանկացած երկրի, որը կարող է մտածել, որ իրեն անհրաժեշտ է միջուկային զենք ունենալ՝ պաշտպանելու, զսպելու ագրեսիան իր ինքնիշխանության և անկախության դեմ», -հարցրել է Բլինկենը։ «Հնարավոր վատագույն ուղերձը»։
Այսօր մոտ 13,000 միջուկային զենք կմնա ծառայության մեջ միջուկային զենք ունեցող 9 պետությունների զինանոցներում, ինչը շատ ավելի քիչ է, քան 1980-ականների կեսերին կուտակված 60․000-ը: