Չինաստան-Թայվան. Փելոսիի սպասվող այցին ընդառաջ լարվածությունը աճում է
Թայվանը պատրաստվում է Չինաստանի ուժի հնարավոր ցուցադրությանը, քանի որ երեքշաբթի ուշ երեկոյան սպասվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կժամանի կղզի:Հայտնում է BBC-ին։
Նրա այցը, որը աջակցություն չի ստանում Սպիտակ տան կողմից, կլինի առաջինը ԱՄՆ նման բարձրաստիճան պաշտոնյայի կողմից տասնամյակների ընթացքում: Փելոսին ԱՄՆ կառավարության երրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է և Պեկինի երկարամյա քննադատը: Չինաստանը բազմիցս զգուշացրել է, որ դեմ է այցին և երեքշաբթի հայտնել է, որ ԱՄՆ-ը «կվճարի գինը»: Արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Չինաստանը շփվել է ԱՄՆ-ի հետ այցի զգայունության վերաբերյալ: «Ամերիկյան կողմը կկրի պատասխանատվությունը և կվճարի Չինաստանի ինքնիշխան անվտանգային շահերը խարխլելու համար»,- ասել է նա։
Երեքշաբթի օրը Չինաստանը ռազմական ինքնաթիռներ ուղարկեց մինչև միջանկյալ գոտի՝ Թայվանի նեղուցի ոչ պաշտոնական բաժանարար գիծը մայրցամաքային Չինաստանի և Թայվանի միջև: Չինաստանի ուժերը նաև ուղիղ կրակով վարժանքներ են անցկացնում, իսկ բանակի արևելյան հրամանատարությունը առցանց տեսանյութ է հրապարակել ՝ ասելով, որ «լիովին պատրաստ է ցանկացած իրադարձության»:
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ լիովին տիրապետում է ռազմական իրավիճակին կղզու մոտ և վճռական է պաշտպանվել չինական ցանկացած սպառնալիքից: Թայվանը ինքնակառավարվող կղզի է, սակայն Չինաստանը այն համարում է իր անջատված նահանգը: ԱՄՆ-ը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ ունի Չինաստանի և ոչ թե Թայվանի հետ, սակայն պահպանում է ( իր կողմից ներկայացվող ) «ամուր, ոչ պաշտոնական հարաբերություններ» կղզու հետ:
Շաբաթվա սկզբին պարոն Քիրբին լրագրողներին ասել էր, որ Չինաստանը կարող է պատասխանել ռազմական սադրանքներով՝ ներառյալ Թայվանի մոտ հրթիռներ արձակելը, լայնածավալ օդային կամ ռազմածովային գործողություններ սկսելը կամ «կեղծ իրավական պահանջներ» ներկայացնելը Թայվանի նեղուցի ծովային շրջափակումն արդարացնելու համար։
Կիրակի օրը Տիկին Փելոսին իր շրջագայությունը սկսեց Ասիա ՝ երթուղում չհիշատակելով Թայվանի մասին: Նա մինչ այժմ եղել է Սինգապուրում և Մալայզիայում, ինչպես նաև, ծրագրված կանգառներ ունի Հարավային Կորեայում և Ճապոնիայում: Այնուամենայնիվ, Թայվանի և ԱՄՆ-ի լրատվամիջոցներում լայնորեն հաղորդվում է, որ նա պատրաստվում է երեքշաբթի ուշ երեկոյան վայրէջք կատարել Թայվան և չորեքշաբթի հանդիպել վերջինիս առաջնորդների հետ: Երեքշաբթի օրը Թայվանի վարչապետը նշել է, որ կղզին «ջերմորեն ողջունում է» ցանկացած օտարերկրյա հյուրի։
Այցը դիվանագիտական գլխացավանք է ստեղծել Սպիտակ տան համար։ Նախագահ Ջո Բայդենն նախորդ շաբաթ հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները կարծում են, որ Փելոսիի այցը Թայվան «հիմա լավ գաղափար չէ»: Երկուշաբթի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ տիկին Փելոսին «իրավունք ունի այցելել Թայվան» և «իր որոշումներն է կայացնում»՝ հավելելով, որ Սպիտակ տունը հարգում է ԱՄՆ Կոնգրեսի անկախությունը։
Ամերիկյան հանրույթում և ԱՄՆ Կոնգրեսում կա երկկուսակցական հզոր աջակցություն Թայվանին։
Փելոսին նախատեսում էր այցելել Թայվան ապրիլին, բայց հետաձգեց ուղևորությունը այն բանից հետո, երբ Covid-19-ի թեստը դրական արդյունք ցույց տվեց: Այս ամսվա սկզբին նա ասաց, որ «մեզ համար կարևոր է աջակցություն ցուցաբերել Թայվանին»: Պարոն Քիրբին մատնանշեց, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը այցելել է Թայվան 1997 թվականին, և որ այլ ամերիկացի օրենսդիրներ այցելել են Թայվան այս տարվա սկզբին: «Ոչինչ չի փոխվել: Որևէ դրամա չկա խոսելու համար: Աննախադեպ չէ, որ Ներկայացուցիչների պալատի նախագահը մեկնի Թայվան», — ասաց նա՝ հավելելով, որ տիկին Փելոսին իր ասիական շրջագայության ընթացքում ճամփորդում է ամերիկյան ռազմական ինքնաթիռներով: