ՆԱՏՕ-ի երկու սյուների՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև անհավասարությունն աճում է
Creator: PromesaStudio | Credit: Depositphotos
Եվրոպական պաշտպանությունը միջոցներ չունի իր ռազմավարական ինքնավարության համար: Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Ալեն Ֆրաշոն( (Alain Franchon) Le Monde-ում:
Երբ եվրոպացի դաշնակիցները հանդիպեն ԱՄՆ-ին հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, այդ եվրոպացի դաշնակիցները կլինեն ավելի շատ ամերիկյան վասալներ, քան երբևէ: Ատլանտյան դաշինքի երկու սյուների միջև ուժային անջրպետն ավելի է մեծանում: Ընդ որում, այս համադրության թույլ կողմը եվրոպացիներն են, որոնց թուլացումը շարունակվում է բոլոր ոլորտներում։
Համենայնդեպս, նման եզրակացության են եկել Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի աշխատակիցներ Յանա Պուլերինն ու Ջերեմի Շապիրոն։ Նրանց կարծիքով, ուկրաինական հակամարտությունը բացահայտեց ակնհայտ անհավասարակշռությունը Ատլանտյան դաշինքի երկու դաշինքների միջև։ Եվ խոսքը միայն նրանց ներդրման մասին չէ ՆԱՏՕ-ի բյուջեում:
Այնպես չէ, որ Եվրամիությունը թուլություն է ցուցաբերել Ռուսաստանի ռազմական գործողություններին Ուկրաինայում: Բոլոր անդամ երկրները զգալի քաղաքացիական և ռազմական օգնություն են ուղարկում Ուկրաինային՝ համակողմանի աջակցություն ցուցաբերելով Կիևին, պատժամիջոցներ սահմանելով Մոսկվայի դեմ, ներառյալ ռուսական գազի և նավթի ներմուծման արգելքի արմատական ռազմավարական որոշումը: Նրանց քաղաքական աջակցությունը հզոր է, եվրոպացի քաղաքական գործիչները հաճախ են այցելում Կիև։ Վերջապես եվրոպացիները բազմաթիվ «ներդրումներ» են արել երկարաժամկետ հարաբերություններում Ուկրաինայի հետ, որը ձգտում է ԵՄ անդամակցության:
Բայց այսօր, ընթացիկ ողբերգության ողջ ընթացքում, հենց ամերիկացիներն էին, որ տոն էին տալիս: Հենց ամերիկացիներն են որոշել քանակական ու որակական «առաստաղը», թե Արևմուտքն ինչ զինատեսակներ է այս կամ այն ժամանակ մատակարարում Ուկրաինային։ Ամերիկյան հետախուզությունն է, որը իրական ժամանակում տեղեկատվություն է փոխանցում ռազմի դաշտից ուկրաինական զորքերին, որն այդքան հարակվոր է Ուկրաինայի զինված ուժերին: Ճգնաժամը ծավալվում է այնպես, ինչպես սառը պատերազմի ժամանակ։ Ճգնաժամի զարգացումը (ընդհանուր առմամբ) վերահսկվում է ԱՄՆ-ի, ամերիկացիների կողմից։ Միգուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ եվրոպացիները դեռ չեն մշակել եվրոպական պաշտպանություն ստեղծելու գործիքները։
ՀՆԱ ավելի քիչ է, քան ԱՄՆ-ում
Պուլերինը և Շապիրոն նշում են հոգեդրամա, որը առաջացել է Կիևին Leopard-2 տանկեր մատակարարելու Բեռլինի որոշման հետևանքով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չէր ցանկանում անել միայնակ։ Նա հայտարարել էր, որ Leopard-2-ները ուկրաինական ճակատ կուղարկի միայն ամերիկյան տանկերի հետ միաժամանակ։ Այսպես Շոլցը ապահովագրվում էր. պարզվեց, որ որոշումը դեռ կայացնում էր ԱՄՆ-ը, և հենց այս որոշմանը սկսեց սպասել համաշխարհային հանրությունը։ Եվ հետո հենց ամերիկացիներն «թույլ տվեցին» արևմտյան երկրներին, որ Ուկրաինային հնարավոր է տանկեր մատակարարել։ («Թույլտվությունը» արտահայտվել է Կիևի ղեկավարությանը 30 «Աբրամս» ծանր տանկ մատակարարելու ԱՄՆ որոշմամբ):
Պուլերինն ու Շապիրոն շփոթված են։ Ինչո՞ւ էր Շոլցին պետք Վաշինգտոնի թույլտվությունը: Ինչո՞ւ Եվրոպայի ամենամեծ տնտեսական տերությանը պետք էր առաջին հերթին ապահովագրություն ստանալ ԱՄՆ-ից: Ինչո՞ւ Եվրոպայում ճգնաժամի ժամանակ ռազմական օգնությունն առաջին հերթին անհրաժեշտ էղավ Վաշինգտոնից, այլ ոչ թե Ուկրաինային ավելի մոտ ԵՄ երկրներից: Պատճառը պարզ է. փաստն այն է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական «սյունը», որը այլ կերպ կոչվում է եվրոպական պաշտպանություն, չունի ռազմավարական ինքնավարության սեփական միջոցները։
Այս իրավիճակը հանգեցնում է Եվրոպայի «վասալացման» հավերժացմանը, որն ունի բազմաթիվ պատճառներ։ Առաջինը՝ տնտեսական է: Ամերիկան բոլորից առաջ է: Վերջին տարիներին եվրոպական տնտեսությունը, որը չափվում է ՀՆԱ-ով, ավելի քիչ հարստություն է ստեղծել, քան Ատլանտյան օվկիանոսից այն կողմ գտնվող իր հարևանը: 2008-ին ԵՄ-ի տնտեսությունը գերազանցեց ԱՄՆ-ի տնտեսությունը. եվրոպացիները վաստակեցին 16 միլիարդ դոլար՝ ամերիկացիների 15 միլիարդ դոլարից պակասի դիմաց: 2022 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ն կազմել է 25000 միլիարդ դոլար, մինչդեռ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն միասին վերցրած հազիվ հասել է 19800 միլիարդ դոլարի…
Մենք դեռ սպասում ենք եվրոպական տեխնոլոգիական հսկայի ի հայտ գալուն, բայց այն դեռ չկա։ Ֆինանսական հատվածում նույնպես ամեն ինչ լավ չէ. եվրոն կորցնում է քաշը և՛ որպես «պահուստային արժույթների» թեկնածու, և՛ որպես միջազգային առևտրային գործարքներում վճարման միջոց։ Ավելին, եվրոն կորցնում է իր քաշը առաջին հերթին դոլարի նկատմամբ։ Համեմատած ԱՄՆ-ի բյուջեի հետ՝ եվրոպական պաշտպանական բյուջեն (քսանյոթ անդամների ընդհանուր բյուջեն գումարած բրիտանական պաշտպանության ծախսերը) արագորեն կորցնում է դիրքերը: 2008-ից 2021 թվականներին Ամերիկայի պաշտպանության տարեկան ծախսերը 685 միլիարդ դոլարից հասել են 801 միլիարդ դոլարի; նույն ժամանակահատվածում 28 երկրների (ԵՄ գումարած Մեծ Բրիտանիայի) ծախսերն աճել են ընդամենը 303 միլիարդից մինչև 325 միլիարդ:
Ի՞նչ եզրակացություն կարելի է անել: Եվրոպան հետ է մնում ռազմավարական հզորության բոլոր ոլորտներում (տնտեսություն, տեխնոլոգիա, պաշտպանություն): Այս իրավիճակը գոյություն ունի 1945 թվականից։ Սակայն խորացող անջրպետը հակասում է պնդումներին ԵՄ-ի, որը ձգտում է ավելի մեծ ռազմավարական ինքնավարության:
Փորձելով վարել ընդհանուր քաղաքականություն, որը կամրապնդի ՆԱՏՕ-ի եվրոպական հենարանը, ԵՄ երկրները բախվում են Եվրամիության կառուցվածքին բնորոշ դժվարությունների: Խոչընդոտները հատկապես նկատելի են պաշտպանության ոլորտում։ ԵՄ-ն այլ վերաբերմունք ունի եվրոպական պաշտպանության ստեղծման հարցում: Սպառազինությունների ընդհանուր նախագծերը ժամանակ են պահանջում. անհրաժեշտ է վճարային հաշվեկշիռ գտնել, քանի որ դեռ պարզ չէ, թե յուրաքանչյուրը որքանով պետք է նպաստի Եվրոպայի ընդհանուր պաշտպանական արդյունաբերությանը: Առայժմ որոշումների կայացման գործընթացները բարդ են։
ԱՄՆ-ը բարդ խաղ է խաղում: Նրանք պարբերաբար շեփորահարում են իրենց ցանկությունը՝ ավելի ամուր տեսնելու Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական սյունը: Բայց նրանց ռազմարդյունաբերական համալիրն առավել քան երբևէ առկա է Եվրոպայում՝ անխնա մրցակցելով եվրոպացիների մի քանի ընդհանուր նախագծերի հետ։ Ամերիկացիների կողմից նվերներ չկան: Իսկ վաղը, երբ ավարտվի Ուկրաինայի հակամարտությունը, Ամերիկան կվերադառնա Ասիայում իր ռազմավարական առաջնահերթություններին։ Սպասել այն պահին, երբ մենք կմնանք առանց Միացյալ Նահանգների ներկայիս աջակցության, ավելի է կարևորում Հին մայրցամաքի ռազմավարական ինքնավարության համար մղվող դժվարին պայքարը։