Ուկրաինան Արևմուտքի օգնության կարիքն ունի, սակայն հարցումները մտահոգիչ միտում են ցույց տալիս
Ամերիկացիներն ու եվրոպացիները գնալով ավելի քիչ ոգևորություն են ցուցաբերում Ուկրաինային օգնելու համար, գրում է The Economist-ը՝ հղում անելով YouGov-ի հետ համատեղ անցկացված հարցմանը։
Այն, որ Ուկրաինան դեռ շարունակում է պայքարը, մեծապես պայմանավորված է Ամերիկայից ստացվող օգնությամբ։ Ոչ մի այլ երկիր Կիևին ավելի մեծ աջակցություն չի ցուցաբերել Ռուսաստանի հետ առճակատման հարցում: ԱՄՆ-ին բաժին է ընկնում Ուկրաինայի ստացած ռազմական և ֆինանսական օգնության կեսից ավելին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։ Արդյոք Բայդենը կարող է շարունակել օգնել նույն չափով, մասամբ կախված է այն հանգամանքից, թե ինչպես են վերաբերվում Ամերիկայի քաղաքացիները Կիևին տրամադրվող ֆինանսական օգնությանը: The Economist-ի և բրիտանական YouGov-ի համատեղ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ երկու հիմնական կուսակցությունների միջև անջրպետը մեծանում է, և որ նույնիսկ դեմոկրատներն այժմ մի փոքր ավելի քիչ են աջակցում Կիևին տրամադրվող օգնությանը, քան նախորդ տարի:
Որոշ հանրապետականներ գնալով ավելի են արտահայտում իրենց անհամաձայնությունը ԱՄՆ-ի առատաձեռն օգնության փաթեթներին: Հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամներ, այդ թվում՝ Քևին Մաքքարթին և Ռոն ԴեՍանտիսը, կտրուկ քննադատել են «քարտ բլանշի» քաղաքականությունը Ուկրաինային, հատկապես հիմա, , երբ ամերիկացիները բախվում են բարձր գնաճի երկրում: Դեմոկրատական կուսակցության անդամները նույնպես աճող զգուշավորություն են ցուցաբերում: 2022 թվականի ապրիլին հարցված դեմոկրատների 82%-ը և հանրապետականների 67%-ը ասել են, որ կարծում են, որ Ուկրաինային ֆինանսական օգնություն ուղարկելը լավ գաղափար է: 2023 թվականի փետրվարին այս տեսակետն արդեն կիսում էր դեմոկրատների 75%-ը և հանրապետականների 39%-ը։ Մինչ այժմ ոչ մի պետություն չի առաջարկել իր զորքերը ուղարկել Ուկրաինա, և, ինչպես ցույց է տվել հարցումը, դեմոկրատների միայն 31%-ը և հանրապետականների 19%-ը կպաշտպանեն այս գաղափարը: Օգնության միակ տեսակը, որին աջակցում է ամերիկացիների ճնշող մեծամասնությունը, սնունդն ու բժշկական օգնությունն է (դեմոկրատների 86%-ը և հանրապետականների 78%-ը կողմ էին դրա տրամադրմանը):
Չնայած կոնֆլիկտի մոտ լինելուն, և այն վտանգին, որ այն ներկայացնում է ողջ տարածաշրջանի համար, եվրոպացիների շրջանում նրանք, ովքեր կաջակցեն իրենց զորքերը Ուկրաինա ուղարկելուն, պարզվում է, որ նույնիսկ ավելի քիչ են, քան ամերիկացիների: 2022 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում հարցվածների 20%-ից պակասն էր կողմ զորքեր ուղարկելուն։
Քանի որ ռուսական ռազմական գործողության հետևանքները մեծ վնաս են հասցնում Եվրոպայի էներգամատակարարմանը, որոշ բնակիչներ սկսում են հոգնել դրանից: 2022 թվականի փետրվարին բրիտանացիների 45%-ը հայտարարել է, որ կաջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը, նույնիսկ եթե դա կբարձրացնի կյանքի արժեքը: Սակայն դեկտեմբերին էներգետիկ ճգնաժամի և կյանքի ծախսերի կտրուկ աճի ֆոնին նրանց բաժինը նվազել է մինչև 35%: Նման անկումներ են գրանցվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում։
Ուկրաինացիները խիզախորեն դիմադրում են ռուսական հարձակմանը: Բայց միայն քաջությունը բավարար չէ, որպեսզի հաղթահարեն թշնամու զորքերին արևմտյան երկրների և նրանց քաղաքացիների կողմից շարունակական աջակցության բացակայության պայմաններում: