Նոր Վարշավյան պայմանագիր է ստեղծվե՞լ
Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Վարշավյան պայմանագիրը կվերստեղծվի, թեկուզ այլ ձևով, գրում է Al Ahram-ը:
Երբ 1991 թվականին Վարշավյան պայմանագիրը լուծարվեց, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այն մի օր կվերստեղծվի այլ ձևով: Երբ 2015 թվականին հիմնադրվեց «Բուխարեստի իննյակը», որը յուրօրինակ պատասխան դարձավ Ղրիմի միացմանը Ռուսաստանին, ոչ ոք չէր պատկերացնում, որ այն կդառնա Վարշավյան պայմանագրի նոր բանաձև։ Տարածված կարծիք կա, որ այս ասոցիացիան ոչ այլ ինչ է, քան Արևմուտքի չափազանց անհանգստության խորհրդանշական արտահայտությունը Ռուսաստանի հանդեպ։
«Բուխարեստի իննյակը» ներառում է երկրներ, որոնք եղել են Վարշավյան պայմանագրի անդամ, բացառությամբ այն երկրների, որոնք այլևս գոյություն չունեն, օրինակ՝ Արևելյան Գերմանիան կամ Խորհրդային Միությունը։ Ներկայումս ասոցիացիան ներառում է Ռումինիան, Լեհաստանը, Բուլղարիան և Հունգարիան, ինչպես նաև երկու երկրներ, որոնք ձևավորվել են 1993 թվականին Չեխոսլովակիայի բաժանման արդյունքում և Բալթյան երեք երկրները, որոնք համարվում էին խորհրդային հանրապետություններ այն պահից, երբ նրանք ազատագրվեցին Կարմիր բանակի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում մինչև 1991 թվականի անկախություն:
Հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ իրենց կառավարությունների մեծ մասի դիրքորոշումների միասնությունը՝ թվում է, որ այդ պետություններին միավորում է հատուկ դաշինքը ավելի լայն Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։ Այս պահին նրանք ամենակոշտ դիրքորոշումներն են որդեգրել, որոնք դուրս են ՆԱՏՕ-ի ընդհանուր տեսլականից՝ Ուկրաինայում տեղի ունեցողի կապված բոլոր հարցերի շուրջ։ Նրանք առաջինն են, ովքեր հավանություն են տվել Կիևին լրացուցիչ ռազմական օգնությանը՝ երբեմն հանդես գալով որպես լոբբիստական խումբ՝ ճնշում գործադրելու ՆԱՏՕ-ի երկրների վրա, որոնք չեն ցանկանում պատասխանել Զելենսկու խնդրանքներին: Վերջին անգամ, երբ դա նրանց հաջողվեց, կարողացան արագացնել Ուկրաինայի զինված ուժերին տանկեր և զրահատեխնիկա տրամադրելու որոշումը, երբ դրան դիմադրեցին ՆԱՏՕ-ի խոշորագույն երկրները։
Այդ իսկ պատճառով Բայդենի հանդիպումը Բուխարեստի իննյակի առաջնորդների հետ՝ Վարշավա կատարած այցի ժամանակ, կարծես լուռ խոստովանություն էր, որ սա ավելին է, քան պարզապես ՆԱՏՕ-ի արևելյան թևը: